Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 114 — Ձերբակալվածին ազատելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 114AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 114 — Ձերբակալվածին ազատելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 114. Ձերբակալվածին ազատելը 1. Իրավասու անձը ձերբակալվածին ազատ է արձակում, եթե՝ 1) չի հաստատվել անձի կողմից քրեական օրենքով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ կասկածը. 2) վերացել է անձին անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը. 3) անձն ազատությունից զրկվել է ձերբակալման կարգի էական խախտմամբ. 4) լրացել է ձերբակալման՝ սույն օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը: 2. Ձերբակալվածին ազատ արձակելու մասին քննիչի կամ դատախազի որոշման պատճ

Ամբողջ Տեքստ

Հոդված 114. Ձերբակալվածին ազատելը 1. Իրավասու անձը ձերբակալվածին ազատ է արձակում, եթե՝ 1) չի հաստատվել անձի կողմից քրեական օրենքով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ կասկածը. 2) վերացել է անձին անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը. 3) անձն ազատությունից զրկվել է ձերբակալման կարգի էական խախտմամբ. 4) լրացել է ձերբակալման՝ սույն օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը:

2. Ձերբակալվածին ազատ արձակելու մասին քննիչի կամ դատախազի որոշման պատճենն անհապաղ հանձնվում է ազատված անձին: Որոշման մեջ նշվում են անձին ազատելու հիմքը և ժամանակը (տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն):

3. Այն դեպքում, երբ դատարանը մերժում է ձերբակալված մեղադրյալին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, մեղադրյալն անհապաղ ազատ է արձակվում դատարանի կարգադրությամբ: Դատարանի որոշման պատճենն անհապաղ հանձնվում է մեղադրյալին, որում նշվում են անձին ազատելու հիմքը և ժամանակը (տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն):

4. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում, եթե քննիչի կամ դատախազի որոշմամբ անձն ազատ չի արձակվել, ձերբակալվածին ազատ է արձակում ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը: Այդ դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը անձին հանձնում է ձերբակալվածին ազատելու մասին տեղեկանք, որի մեջ նշվում են անձին ազատելու հիմքը և ժամանակը (տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն): Տեղեկանքի պատճենն ուղարկվում է քննիչին և հսկող դատախազին:

5. Սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով ձերբակալված անձն ազատ արձակվելուց հետո չի կարող կրկին ձերբակալվել նույն կասկածով: Գ Լ ՈՒ Խ 14 ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել