Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ — Հոդված 8 — Փոխհատուցման գումարների հաշվարկման հիմքում ընկած` համայնքի բյուջեին ամրագրված եկամտատեսակները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ — Հոդված 8AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ — Հոդված 8 — Փոխհատուցման գումարների հաշվարկման հիմքում ընկած` համայնքի բյուջեին ամրագրված եկամտատեսակները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 8. Փոխհատուցման գումարների հաշվարկման հիմքում ընկած` համայնքի բյուջեին ամրագրված եկամտատեսակները 1. Պետության կողմից համայնքների բյուջեներին փոխհատուցման ենթակա գումարը հաշվարկվում է, հաշվի առնելով համայնքի բյուջեի կորուստները և լրացուցիչ եկամուտները հետևյալ պարտադիր վճարների գծով` ա) համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար վճարվող գույքահարկ. բ) համայնքի վարչական տարածքում գտնվող հողերի համար վճարվող հողի հարկ. գ) քաղաքացիական կաց

Ամբողջ Տեքստ

Հոդված 8. Փոխհատուցման գումարների հաշվարկման հիմքում ընկած` համայնքի բյուջեին ամրագրված եկամտատեսակները 1. Պետության կողմից համայնքների բյուջեներին փոխհատուցման ենթակա գումարը հաշվարկվում է, հաշվի առնելով համայնքի բյուջեի կորուստները և լրացուցիչ եկամուտները հետևյալ պարտադիր վճարների գծով` ա) համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար վճարվող գույքահարկ. բ) համայնքի վարչական տարածքում գտնվող հողերի համար վճարվող հողի հարկ. գ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար գանձվող պետական տուրք. դ) նոտարական գործողությունների համար գանձվող պետական տուրք. ե) տեղական տուրքեր. զ) տեղական վճարներ. է) օրենքով սահմանված տեղական հարկեր:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված` համայնքի բյուջեին ամրագրված պարտադիր վճարների գծով համայնքի բյուջեի կորուստները և լրացուցիչ եկամուտները հաշվարկում են ըստ սույն օրենքի 9-13-րդ հոդվածների: Այդ հոդվածներով նախատեսված արտոնությունները չեն ներառում պարտադիր վճարների հաշվարկման և վճարման ժամկետների հետաձգման, ինչպես նաև համայնքի ավագանու կողմից օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում սահմանված արտոնությունները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել