Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-129-Ն13 նոյեմբերի, 2015 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 13-ին «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 23-ի ՀՕ-83-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը: Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասից հանել «լիցենզավորումը և» բառերը, իսկ 2-րդ մասի «ա» կետի «լիցենզիա ունեցող» բառերը փոխարինել «գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցում ներկայացրած» բառերով: Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը հանել.

2) 3-րդ մասի «լիցենզավորող մարմինը» բառերը փոխարինել «լիազոր մարմինը» բառերով՝ ըստ համապատասխան հոլովաձևերի: Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում «լիցենզիա ունեցող» բառերը փոխարինել «գործունեություն իրականացնող» բառերով, իսկ 4-րդ մասի «լիցենզիա ունեցող» բառերը՝ «գործունեության իրականացման ծանուցում ներկայացրած» բառերով: Հոդված 5. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑԵԼԸ»: Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 11. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցումը 1. Ցանկացած անձ, որը ցանկանում է զբաղվել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեությամբ, պարտավոր է այդ մասին ծանուցել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

2. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի նկատմամբ ստուգումներն ու հսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը՝ փաստաթղթային հսկողության և տեղում ստուգումների միջոցով: Դրանց արդյունքներով կիրառվում են օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնելու վերաբերյալ ծանուցում ներկայացրած անձին հաշվառելուց հետո` 15-օրյա ժամկետում, լիազոր մարմինն այդ մասին տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին՝ վերջիններիս տրամադրելով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեությամբ զբաղվող անձանց տարբերանիշերի արտատիպերը:»: Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 12. Սույն օրենքի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները Սույն օրենքի խախտման դեպքում լիազոր մարմինը կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները. ա) տուգանք. բ) ծանուցում ներկայացրած անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցում. գ) ծանուցում ներկայացրած անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցում. դ) մասնագիտական որակավորումից զրկում:»: Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 14. Ծանուցված գործունեության կասեցումը 1. Լիազոր մարմինն իրավասու է կասեցնելու ծանուցում ներկայացրած անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև եթե խախտվել է սույն օրենքի` 1) 6-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված պահանջներից որևէ մեկը.

2) 9-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով սահմանված պահանջը:»: Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2015 թ. նոյեմբերի 24 Երևան ՀՕ-129-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-129-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (05.12.2015-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2015.11.25/77(1166) Հոդ.986 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 13.11.2015 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 24.11.2015 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 05.12.2015 Հիմնական ակտ 13.11.2015, ՀՕ-129-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 23.05.2006, ՀՕ-83-Ն 23.05.2006, ՀՕ-83-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 նոյեմբերի, 2015 թ.
Գործի #:
ՀՕ-129-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել