Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 135 — Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 135AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 135 — Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 135. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը 1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու ժամկետը լրանալուց հետո` ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում։ 2. Միջանկյալ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ ընդունումը մերժելու հիմքե

Ամբողջ Տեքստ

Հոդված 135. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը 1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու ժամկետը լրանալուց հետո` ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում։

2. Միջանկյալ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում գործը ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում։

3. Բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վերաքննիչ դատարանն այն ուղարկում է բողոք բերող անձին և դատավարության մասնակիցներին։ 4․ Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում անցկացնելու դեպքում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկելու հետ միաժամանակ բողոք բերող անձը և դատավարության մասնակիցները տեղեկացվում են գործի դատաքննության ժամանակի ու վայրի մասին։ (135-րդ հոդվածը խմբ. 04.03.26 ՀՕ-92-Ն ) ( 04.03.26 ՀՕ-92-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել