ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2019 թվականի հունիսի 10-ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 157.9-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «քաղաքաշինական պետական տեսչությանը» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին» բառերով: Հոդված 2. Օրենսգրքի 157.10-րդ հոդվածում՝ 1) վերնագրի և տեքստի «քաղաքաշինական պետական տեսչության տեսուչին» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողին» բառերով. 2) վերնագրի և տեքստի «կամ» բառից հետո «տեսչության» բառը փոխարինել «տեսչական մարմնի» բառերով: Հոդված 3. Օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ մասում «Պետական հրդեհային տեսչության» բառերը փոխարինել «Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով: Հոդված 4. Օրենսգրքի 214-րդ հոդվածի 5-րդ կետում «պետական տեսչությունների» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական» բառերով: Հոդված 5. Օրենսգրքի 215-րդ հոդվածի 5-րդ մասում՝ 1) «պետական տեսչությունների» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական» բառերով.
2) «ԽՍՀՄ օրենսդրական ակտերով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերով: Հոդված 6. Օրենսգրքի 225-րդ հոդվածում՝ 1) վերնագրի «Պետական հրդեհային հսկողության մարմինները» բառերը փոխարինել «Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.
2) 1-ին մասի «Պետական հրդեհային հսկողության (Պետական հրդեհային տեսչության) մարմինները քննում են» բառերը փոխարինել «Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է» բառերով.
3) 2-րդ մասի «Պետական հրդեհային տեսչության» բառերը փոխարինել «Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով.
4) 2-րդ մասի «ա» և «բ» կետերի «հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական տեսուչը» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով.
5) 2-րդ մասի «գ» կետի «հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության ավագ պետական տեսուչները» բառերը փոխարինել «հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողները» բառերով.
6) 2-րդ մասի «դ» կետն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 7. Օրենսգրքի 244.11-րդ հոդվածում՝ 1) վերնագրի և 1-ին մասի «Քաղաքաշինական պետական տեսչության մարմինները» բառերը փոխարինել «Քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.
2) 1-ին մասի «քննում են» բառերը փոխարինել «քննում է» բառերով.
3) 2-րդ մասի «Քաղաքաշինական պետական տեսչության մարմինների» բառերը փոխարինել «Քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով.
4) 2-րդ մասի 1-ին կետի «քաղաքաշինական պետական տեսչության պետը» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով.
5) 2-րդ մասի 2-րդ կետի «քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման պետերը» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները» բառերով.
6) 2-րդ մասի 3-րդ կետի «քաղաքաշինական պետական տեսուչները» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողները» բառերով: Հոդված 8. Օրենսգրքի 244.13-րդ հոդվածում՝ 1) վերնագրի և տեքստի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին» բառերով.
2) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետը» բառերը փոխարինել «տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով: Հոդված 9. Օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասի վեցերորդ պարբերությունում «էներգապետհսկողության մարմինների» բառերը փոխարինել «էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով: Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2019 թ. հունիսի 13 Երևան ՀՕ-65-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-65-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (20.06.2019-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2019.06.19/39(1492) Հոդ.503 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 10.06.2019 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 13.06.2019 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 20.06.2019 Հիմնական ակտ 10.06.2019, ՀՕ-65-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 հունիսի, 2019 թ.
- Գործի #:
- ՀՕ-65-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
