Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մխիթարյան — ՎԴ/6031/05/23
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Մխիթարյան — ՎԴ/6031/05/23

Վճռաբեկ դատարանՎԴ/6031/05/2323 դեկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Երնանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.03.2025 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հայկ Մխիթարյանի ընդդեմ Երնան համայնքի՝ շինարարության թույլտվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Հայկ Մխիթարյանը պահանջել է պարտավորեցնել Երնանի քաղաքապետարանին տրամադրել շինարարության թույլտվություն: ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 04.04.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է: 2 ՀՀ վերաքննիչ վարչական

Ամբողջ Տեքստ

Ինա նեհն իր, |ջ

/ մ ՍՄ ՊԻ- ՏԻ»

ԱՎ Տ

ՅՊԱԱ..- շ ե

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/6031/05/23

դատարանի որոշում 2025թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/6031/05/23

Նախագահող դատավոր՝ Մ. Մելքումյան

Դատավորներ՝ Ա. Հարությունյան

Հ. Խաչատրյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2025 թվականի դեկտեմբերի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երնանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.03.2025 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հայկ Մխիթարյանի ընդդեմ Երնան համայնքի՝ շինարարության թույլտվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հայկ Մխիթարյանը պահանջել է պարտավորեցնել Երնանի քաղաքապետարանին տրամադրել շինարարության թույլտվություն: ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 04.04.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է:

2

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.03.2025 թվականի որոշմամբ Երնան համայնքի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 04.04.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել|իրլթԵրնանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Հայկուհի Բաղդասարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սուն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի Լին մասը, 29-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման 106-րդ կետը:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սույն գործով չի իրականացրել բազմակողմանի ն օբյեկտիվ քննություն, թույլ է տվել նյութական Ա դատավարական իրավունքի նորմերի էական խախտումներ, որոնք հանգեցրել են գործի սխալ լուծման:

Հայցվոր Հայկ Մխիթարյանի 21.04.2023 թվականի դիմումին ի պատասխան՝ Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն քաղաքաշինության վարչության 06.06.2023 թվականի թիվ 18/77545-23 գրությամբ դիմումը մերժվել է՝ հաշվի առնելով դիտարկվող հասցեի հողամասի տեղադիրքն ու կանաչապատ լինելը: Հետագայում, Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն քաղաքաշինության վարչության 04.09.2023 թվականի թիվ 18/159816-23 գրությամբ հայցվոր Հայկ Մխիթարյանին հայտնվել է, որ նախագծման թույլտվությունը տրամադրվել է առնտրի տաղավար տեղադրելու համար, այնինչ վերջինիս կողմից ներկայացված նախագծով նախատեսված է եղել հիմնական շինություն՝ երկաթ-բետոնե հիմքերով, որը խախտել է 07.02.2023 թվականին տրված թիվ 01/18-07/1-Դ-106226-55 նախագծման թույլտվության 9.7-րդ կետի պահանջներ, (թեթն մետաղական կոնստրուկցիաներով տաղավարի իրականացում): Այսինքն՝ վարչական մարմնի կողմից դրսնորված գործողությունները եղել են իրավաչափ:

Սույն գործով Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ առկա է իրավունքի զարգացման խնդիր՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ ն 37-րդ հոդվածների կապակցությամբ: Մասնավորապես՝ անհրաժեշտ է պատասխանել այն հարցերին, թե արդյո՞ք շինարարության թույլտվության հայտի մերժումը հանդիսանում է նեղ մասնագիտական գիտելիքների տիրապետող անձի կողմից գնահատման ուսումնասիրման առարկա, թե՝ ոչ, ն թե արդյո՞ք դրա պարզումը պահանջում է մասնագիտական հատուկ գիտելիքներ:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.03.2025 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:

3

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

3 Հայկ Մխիթարյանը 21.04.2023 թվականին դիմում է ներկայացրել Երնանի քաղաքապետարան՝ »որրոո»ո հասցեում տաղավարի կառուցման նախագծային փաստաթղթերը համաձայնեցնելու նե շինարարության թույլտվություն ։6տրամադրելու խնդրանքով (գ.թ. 12).

2 Երնանիի քաղաքապետարանի աշխատակազմի 0Ճարտարապետութան ն քաղաքաշինության վարչության 06.06.2023 թվականի թիվ 18/77545-23 պատասխան գրությամբ Հայկ Մխիթարյանի դիմումը մերժվել է՝ դիտարկվող հասցեի հողամասի տեղադիրքն ու կանաչապատ լինելը հաշվի առնելով (գ.թ. 13, գ.թ. 23, գ.թ26).

3) Հայկ Մխիթարյանի կողմից ընդդեմ Երնան համայնքի ՀՀ վարչական դատարան ներկայացված պարտավորեցման հայցի հիմքով հարուցվել է սույն՝ թիվ ՎԴ/6031/05/23 վարչական գործը (գ.թ. 5-16).

4) Հայկ Մխիթարյանի կողմից ընդդեմ Երնան համայնքի ՀՀ վարչական դատարան ներկայացված գործողության կատարման հայցի հիմքով հարուցվել է թիվ ՎԴ/9192/05/23 վարչական գործը (գ.թ. 5-16).

5) ՀՀ վարչական դատարանի 19.03.2024 թվականին կայացված թիվ ՎԴ/9192/05/23 վարչական գործով վճիռը, որով Հայկ Մխիթարյանի հայցը բավարարվել է, ն Երնան համայնքը պարտավորեցվել է տրամադրել 21.04.2023 թվականի թիվ Դ-47783-23 դիմումը բավարարելու մասին որոշում, մտել է օրինական ուժի մեջ (հիմք՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 17.09.2025 թվականի որոշում) (ոտդ. ՇՕսոէ.Յո դատական իշխանության պաշտոնական կայք կամ տոզ.ԶՅԹ.ճոո դատական տեղեկատվական համակարգ):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսացող այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էություն, ռե որի առկայություն հիմնավորվւմ է ստոր, ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարաեն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ հարցին'

- արդյո՛ք պարտավորեցման հայցը կարող է համարվել թույլատրելի ն ենթակա լինել դատարանի քննությանն այն պարագայում, երբ վարչական մարմեի կողմից դրսնորվել է աեգործություն, այն է' օրենքով սահմանված ժամկետում չի ընդունվել վարչական վարույթը եզրափակող որնէ վարչական ակտ, ինչով պայմանավորված առկա է ֆիկցիայի ուժով Հանդիսանում է անձնական տվյալ

4

բարենպաստ վարչական ակտն ընդունված համարելու իրավական նախադրյալ, որը կարող է քննարկման առարկա դառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ. Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել| լ թեն կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա Հայաստանի 0Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների Ա ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-190 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մասնագիտացված արդարադատության, այդ թվում` վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը ն .լիարժեքությունը՝ արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ:

Վարչական դատավարությունում կողմերի մրցակցության ն իրավահավասարության սկզբունքի մասնավոր դրսնորումներից մեկն այն է, որ վարչական դատարանը պարտավոր է նախ ն առաջ ապահովել գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("6 օքոօօ") պարզելու սկզբունքը, որը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի,

5

գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական ն իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատարան ներկայացված հայցադիմումը, համաձայն նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի կանոնակարգումների, ի թիվս այլնի, բովանդակում է նան այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը, հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները:

Անդրադառնալով վերոգրյալ իրավանորմին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ դրանում ամրագրված իրավական կարգավորումը հնարավորություն է տալիս դատարանին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելու փուլում նախնական պատկերացում կազմել ինչպես հայց ներկայացրած անձի իրավունքների Աե օրինական շահերի հնարավոր խախտման մասին, այնպես էլ այդ իրավունքները վերականգնելու համար ընտրված դատական պաշտպանության եղանակի արդյունավետ լինելու մասին, մասնավորապես՝ պարզել, թե արդյո՞ք հայցվորի կողմից ընտրված հայցատեսակը կարող է հանդիսանալ վերջինիս ենթադրյալ խախտված իրավունքները վերականգնելու համար պատշաճ հայցատեսակ: Այլ կերպ ասած, հայցվորի պահանջի հիմքում ընկած փաստերը, հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները հայցադիմումում շարադրելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված պարտադիր կանոնը հայցվորի կողմից պահպանելու դեպքում միայն դատարանը կարող է հետնություն անել այն մասին, որ ընտրվել է պատշաճ հայցատեսակ, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր կլինի գործնականում հասնել անձի իրավունքների Ա շահերի դատական պաշտպանության ապահովմանը (տե՛ս, Մխիթար Խուրշուդյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0324/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.10.2025 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական դատավարությունում հայցվորը չի կրում հայցադիմումում հայցի իրավական հիմքերը մատնանշելու օրենսդրական պարտականություն: Օրենսդիրը հայցվորի համար սահմանել է պարտականություն՝ հայցադիմումում մատնանշել միայն իր պահանջը ն այն հիմնավորող փաստարկները: Մյուս կողմից, վարչական մարմինների ոչ իրավաչափ վարչական ակտերի, գործողություններ ն անգործության դեմ ֆիզիկական ն իրավաբանական անձանց իրավունքների դատական պաշտպանությունն արդյունավետ դարձնելու ն վերջիններիս նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները հնարավորինս մեղմելու նպատակով օրենսդիրը վարչական դատարանին օժտել է ակտիվ դերակատարությամբ: Ըստ այդմ, վարչական դատարանը պարտավոր է ինքնուրույն որոշել վեճի լուծման համար կիրառելի իրավական նորմերը, ապա ձեռնարկել համարժեք միջոցներ՝ գործն ի պաշտոնե քննելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանի նշված եզրահանգումը բխել է նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի կարգավորումից, որով սահմանվում է, որ վարչական դատարանը նախնական դատական նիստում պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը ն կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակը (տե'ս, Ա/Ձ Գնորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

6

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արձանագրել է նան, որ այն դեպքում, երբ անձն իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է վարչական դատարան, ապա վերջինիս իրավունքների ն շահերի դատական պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հիման վրա հարուցված վարչական գործի ըստ էության քննության ն լուծման միջոցով: Այսինքն՝ վարչական դատավարությունում հայցվորի պահանջը պետք է համապատասխանի օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր է գործնականում հասնել անձի իրավունքների ն շահերի դատական պաշտպանության ապահովմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ ֆիզիկական ն իրավաբանական անձինք՝ որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները, ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձնակերպում իրենց հայցային պահանջները:

Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման՝ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպող վերը նկարագրված դեպքերում հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի իրացումն ապահովվում է դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("54 օքոօլօ") պարզելու սկզբունքի կենսագործման միջոցով, որը վարչական արդարադատությանը բնորոշ կարնորագույն առանձնահատկություններից մեկն է (րես, Ռազմիկ Խոջումյանի իրավահաջորդ Արթուր Խոջումյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3331/05/8 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.06.2024 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական արդարադատությանը բնորոշ սկզբունքի` գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի բովանդակությունը սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածում: Այս սկզբունքի իրավական բաղադրիչ է հանդիսանում դատարանի մատնանշման պարտականությունը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձնական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական ն ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նան պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները»:

Նշված նորմն սպառիչ կերպով սահմանում է այն կոնկրետ դատավարական գործողությունները, որոնք դատարանը պարտավոր է կատարել մատնանշման պարտականության շրջանակներում: Այն է.

- մատնանշել հայցադիմումում առկա ձնական սխալները,

7

- առաջարկել ճշտել ոչ հստակ հայցային պահանջները,

- առաջարկել ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակով,

- առաջարկել տարբերակել հիմնական ն ածանցյալ պահանջները,

- առաջարկել համալրել ոջ բավարար փաստական տվյալները,

- պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

Ճիշտ հայցատեսակը մատնանշելու դատարանի պարտականությանը, այդ պարտականության կատարմանը ներկայացվող պահանջներին, ինչպես նան ոչ ճիշտ հայցատեսակով հայցապահանջը ձնակերպելու իրավական հետնանքներին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է իր մի շարք որոշումներում (տե'ս, Եվա Ղազարյանն ընդդեմ ՀՀ նոտարական պալատի նոտար Աստղիկ Մազմանյանի թիվ ՎԴ/6010/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.08.2024 թվականի որոշումը):

Մասնավորապես, անդրադառնալով վարչական դատավարությունում հայցատեսակների առկայությանը ն դրա նպատակին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական հայցի տեսակները Ա դրանց օրենսդրական բնորոշումները չեն կարող խոչընդոտել անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կենսագործումը: Վարչական հայցի տեսակների գոյության նպատակն այն է, որ հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերն արդյունավետ կերպով քննության առնվեն վարչական դատարանի կողմից` հաշվի առնելով միայն տվյալ հայցատեսակին բնորոշ առանձնահատուկ հատկանիշները: Այլ կերպ ասած՝ վարչական հայցի տեսակներն ուղղված են անձանց դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման ապահովմանը: Վարչական հայցի տեսակների՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բնորոշումները չեն կարող մեկնաբանվել կամ կիրառվել որպես գործիք՝ անձին դատական պաշտպանություն փաստացի չտրամադրելու ն վարչական արդարադատությունից հրաժարվելու համար (ե՛ս, Գագիկ Սիմոնյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8117/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.092019 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ նս անդրադառնալով գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("64 օքՈօ լօ") պարզելու դատավարական սկզբունքի էությանը ն բովանդակությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ('Փչ« ՓՕքօռօ' պարզելու սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով «օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական ն իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը: Խնդրո առարկա սկզբունքի համաձայն` դատարանի ակտիվ դերակատարությունն ։-արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու՝ վարչական դատարանի պլաարտականությամբ: Այսպես այն դեպքում, երբ ֆիզիկական ն իրավաբանական անձինք, դիմելով վարչական դատարան, ճիշտ չեն ընտրել ՀՀ վարչական

8

դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձնակերպել իրենց հայցային պահանջները, վարչական դատարանը պարտավոր է մատնանշել ճիշտ հայցապահանջները կամ պատշաճ հայցատեսակները՝ առաջարկելով հայցվորին ճշտել ոչ հստակ հայցային պահանջները կամ ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով: Քննարկվող պարագայում վարչական դատարանի՝ դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը, որը բխում է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("Տօ օքոօլօ") պարզելու սկզբունքի բովանդակությունից, ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նան՝ անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ հայցատեսակի ընտրության սուբյեկտիվ իրավունքը բոլոր դեպքերում պատկանում է հայցվորին, Ա եթե ոչ հստակ կամ ոչ ճիշտ հայցատեսակը հստակեցնելու կամ ճիշտ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ դատարանի մատնանշումից հետո էլ հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է գործի քննությունն իրականացնել հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջի շրջանակներում: Այդ պարագայում դատարանի մատնանշման պարտականությունը համարվում է կատարված (տես, Ալեքսանդր Կարալովե ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգքրի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Այսինքն ՀՀ "վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով ֆիզիկական ն իրավաբանական անձինք կարող են վարչական դատարանից հայցել իրենց խախտված իրավունքների Ա շահերի դատական պաշտպանություն: Ընդ որում, նշված հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի առարկայով, այսինքն` այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական Ա իրավաբանական անձինք ուղղում են այս կամ այն վարչական մարմնին:

ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ վարչական դատարանին ընդդատյա՝ հանրային իրավահարաբերություններից բխող վեճերի լուծումը ՀՀ վարչական դատավարության

9

օրենսգիրքը նախատեսում է հայցային ն հատուկ վարույթի կարգով, ընդ որում, հայցային վարույթի կարգով վեճերի լուծումն օրենսդիրը սահմանափակել է չորս հայցատեսակներով: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայցատեսակները սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությանն ուղղված դատավարական գործուն կառուցակարգեր են, որոնք ելակետային նշանակություն ունեն անձի խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից: Միննույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցատեսակի ընտրությունը պայմանավորված է անձի խախտված սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության եղանակով: Հատկանշական է նան այն հանգամանքը, որ վարչական դատարանում գործի քննության ն լուծման կարգն ըստ էության պայմանավորված է անձի կողմից ընտրված հայցատեսակով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հայցի տեսակներով է պայմանավորում հայց ներկայացնելու ժամկետները, ապացուցման բեռը, հայցի ապահովման միջոցները, ինչպես նան գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերի շրջանակը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հաշվի առնելով վիճելի իրավահարաբերության բնույթը, դատական պաշտպանության ենթակա սուբյեկտիվ իրավունքը, ինչպես նան տվյալ իրավունքի վերականգնման հնարավոր եղանակի առանձնահատկությունները, դատարանը կարող է որոշել, թե որ հայցատեսակին բնորոշ կանոնների կիրառումը կարող է առավելագույնն արդյունավետորեն ապահովել անձի խախտված իրավունքների վերականգնումը՝ ապահովելով դատարանի մատչելիության իրավունքը, մասնագիտացված արդարադատության նպատակայնությոնը նե սուբյեկտիվ իրավունքների ճիշտ պաշտպանության համար անհրաժեշտ ն բավարար իրավական գործիքակազմը (տե'ս, Շուշանիկ Վարդանյանը, (Թորոս Վարդանյանը ն Արարատ Խառատյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/10875/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված պարտավորեցման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը (տե՛ս, «Էմբիդիզայե» ՍՊԸ-ե ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/2598/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.08.2022 թվականի որոշումը):

10

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ փաստել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանվել է պարտադիր պահանջ, համաձայն որի՝ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին: Այսինքն պարտավորեցման հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է, որ անձը համապատասխան ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած լինի համապատասխան վարչական մարմնին (տե՛ս, Նազելի Նահատակյանը ն Գրիշա Չաումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/4571/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):

Անդրադառնալով պարտավորեցման հայցի էությանը ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: Ընդ որում, պարտավորեցման հայցը, բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջից բացի, օրենքի ուժով իր մեջ ներառում է նան վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը՝ անկախ հայցվորի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու հանգամանքից: Օրենսդրի կողմից նման պայմանի սահմանումը բխում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից այնքանով, որքանով անձը չի կարող հայցել իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի դեռ այդպիսի ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով վերացված չէ: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է, որ պարտավորեցման հայցի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցը բավարարելու դեպքում վարչական դատարանը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հետ մեկտեղ պետք է անվավեր ճանաչի վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է: Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում Աո դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը Ա պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, ն ձեռք բերված ապացույցների շրջանակում ն դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական

11

մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության (տե'ս, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանված պարտադիր պահանջը հանգում է նրան, որ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին ն վերջինս մերժել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը: Ընդ որում, պարտավորեցման հայցը ներառում է նան հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը (տե՛ս, «էմբիդիզայն» ՍՊԸ-ե ըեդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/2598/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.08.2022 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած որոշումներից մեկում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("օ« օքոօօ") պարզելու դատավարական սկզբունքից ելնելով դատարանը պարտավորեցման հայցի հիման վրա հարուցված վարչական գործով պարտավոր է ձեռնարկել համարժեք միջոցներ կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ այնպիսի փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար, որպիսիք հնարավորություն կտան եզրահանգում անել պարտավորեցման հայց ներկայացնելու պարտադիր նախապայմանների առկայության մասին, ինչն իր հերթին հնարավոր կդարձնի նան պարզել պարտավորեցման հայցի՝ պատշաճ հայցատեսակ հանդիսանալու հանգամանքը ն անհրաժեշտության դեպքում՝ մատնանշման միջոցով ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու առաջարկ ներկայացնել հայցվորին: Ընդ որում՝ հայց ներկայացրած անձի իրավունքների ն շահերի արդյունավետ դատական պաշտպանության ապահովումը ն վերջինիս ենթադրյալ խախտված իրավունքների վերականգնումը "պարտավորեցման հայցի միջոցով գործնականում իրացնելու համար դատարանը պետք է պարզի ոչ միայն այն հանգամանքը, թե հայցվորը համապատասխան պահանջով արդյո՞ք դիմել է վարչական մարմնին ն վերջինս մերժել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը, այլ այն հանգամանքը, որ հայցվորի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը եզրափակվել է, այսինքն՝ բարենպաստ վարչական ակտ ընդունելու մասին հայցվորի պահանջը մերժելու մասին միջամտող վարչական ակտն ընդունվել է օրենքով սահմանված ժամկետում (ե'ս, Մխիթար Խուրշուդյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0324/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.10.2025 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է նան, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը նախատեսում է օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու իրավական հետնանք: Այսինքն՝ վարչական մարմնի կողմից չընդունված բարենպաստ վարչական ակտը, վերոգրյալ իրավանորմի ուժով, համարվում է ընդունված ն առաջացնում է այդ վարչական ակտին

12

բնորոշ բոլոր իրավաբանական հետնանքներն այն բոլոր դեպքերում, երբ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում վարչական վարույթը եզրափակելու փոխարեն վարչական մարմինը դրսնորում է անգործություն ն բացակայում է վարչական ակտի առոչնչության «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված հիմքը, այն է՝ վարչական ակտով դրա հասցեատիրոջը չի տրամադրվում ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, կամ նրա վրա չի դրվում ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն (տե՛ս, Արսենիկ Մուշկամբարյանը ն Դարիկո Մուշկամբարյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5353/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.12.2023 թվականի որոշմումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արձանագրել է նան, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածն ամրագրել է վարչական մարմնի «պոզիտիվ լռության» դոկտրինը, ըստ որի՝ այն դեպքում, երբ վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով ն ժամկետում անձի դիմումի վերաբերյալ որոշում չի կայացնում, ապա հայցվող բարենպաստ վարչական ակտը 46 յսոծ համարվում է ընդունված: Այլ կերպ՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի դիրքորոշման բացակայության դեպքում կատարվում է ենթադրություն հայցվող վարչական ակտի ընդունման վերաբերյալ, այսինքն՝ գործում է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունված լինելու կանխավարկածը (տես, «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ե ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարության թիվ ՎԴ/13512/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.06.2024 թվականի որոշմումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվել է այն դատավարական կառուցակարգը, որի միջոցով անձը կարող է «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիայի կիրառմամբ իրականացնել իր դատական պաշտպանությունն այն դեպքում, երբ վարչական մարմինն օրենքով սահմանված ընդհանուր կամ հատուկ ժամկետում վարչական ակտ չի ընդունել: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի -համաձայն՝ «գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել նան օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետնանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով ցենախատեսված համապատասխան փաստաթուղթը» (տե՛ս, Հուսիկ Միլիտոսյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/6308/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.06.2025 թվականի որոշմումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ այն դեպքում, երբ վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով ն ժամկետում անձի դիմումի վերաբերյալ որոշում չի կայացնում, ապա հայցվող բարենպաստ վարչական ակտը ՄՏ յս՛Տ համարվում է ընդունված, ինչը նշանակում է, որ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը համարվում է եզրափակված, որից հետո վարչական մարմինն այլնս իրավասու չէ նույն դիմումի առնչությամբ կայացնել որնէ որոշում՝ քանի դեռ ֆիկտիվ վարչական ակտի իրավաչափության հարց օրենքով սահմանված կարգով չի բարձրացվել ն դրան լուծում չի տրվել: Ըստ այդմ՝ բարենպաստ վարչական ակտ ընդունելու մասին հայցվորի

13

պահանջը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված ժամկետում ընդունված լինելու փաստի բացակայությունն ինքնին բացառում է պարտավորեցման հայց ներկայացնելու իրավական հնարավորությունը, քանի որ բացակայում է պարտավորեցման հայց ներկայացնելու պարտադիր նախապայմաններից մեկը՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին վարչական ակտը:

Միննույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին վարչական ակտը չի կարող հիմք հանդիսանալ պարտավորեցման հայցի քննության համար, քանի որ վարչական վարույթի առավելագույն ժամկետը լրանալուց հետո վարչական մարմինն այլնս իրավասու չէ տվյալ դիմումի առնչությամբ ընդունել վարչական ակտ (տես, Մխիթար է Խուրշուդանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0324/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.10.2025 թվականի որոշումը):

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտավորեցման հայցը կարող է համարվել թույլատրելի ն ենթակա լինել դատարանի քննությանը միայն այն պարագայում, երբ վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում կայացրել է հայցվող բարենպաստ վարչական ակտ ընդունելը մերժելու մասին միջամտող վարչական ակտ, մինչդեռ այն դեպքում, երբ վարչական մարմնի կողմից դրսնորվում է անգործություն, այն է՝ օրենքով սահմանված ժամկետում չի կայացվում վարչական վարույթը եզրափակող որնէ վարչական ակտ, որպիսի հանգամանքով պայմանավորված առկա է լինում ֆիկցիայի ուժով բարենպաստ վարչական ակտն ընդունված համարվելու իրավական նախադրյալ, ապա պարտավորեցման հայցը չի կարող համարվել թույլատրելի ն ենթակա լինել դատարանի քննությանը, քանի որ այդ դեպքում դատական պաշտպանության ճիշտ եղանակը կարող է հանդիսանալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցը: Այլ կերպ ասած՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտ օրենքով սահմանված ժամկետում չկայացվելու դեպքում թույլատրելի հայցատեսակ է հանդիսանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցը, որն ինքնին բացառում է պարտավորեցման հայց ներկայացնելու, այն վարույթ ընդունելու ն գործի քննություն իրականացնելու իրավական հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Հայկ Մխիթարյանի կողմից ներկայացված պարտավորեցման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Երնանի քաղաքապետարանին տրամադրել շինարարության թույլտվություն:

Դատարանը 04.04.2024 ց թվականի վճռով հայցը՝ բավարարել է: այն պատճառաբանությամբ, որ «(...) Հայցվոր Հայկ Մխիթարյանը 21.04.2023 թվականի դիմումով Երնան համայեքից խնդրել է իրեն տրամադրել շինարարության թույլտվություն:

14

Երնան համայեքի 06.06.2023 թվականի թիվ 18/77545-23 գրության համաձայե' վեճի առարկա հասցեի հողամասի տեղադիրքն ու կանաչապատ լինելը հաշվի առնելով Հայցվորի դիմումը մերժվել է:

(չ-.) սույն դեպքում վարչական մարմիեը, կրելով իր կողմից կայացված որոշման համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը, պետք է Դատարանին ներկայացներ ապացույցներ առ այե, որ սույն դեպքում առկա է եղել Կարգի 106-րդ կետով նախատեսված որնէ հիմք պահանջվող շինար

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 դեկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՎԴ/6031/05/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել