Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 44 — Գործողությունների կատարումը և արգելքների գործադրումը պարտապանի կոնտրագենտների և գրանցող մարմինների միջոցով 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 44AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 44 — Գործողությունների կատարումը և արգելքների գործադրումը պարտապանի կոնտրագենտների և գրանցող մարմինների միջոցով 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 44. Գործողությունների կատարումը և արգելքների գործադրումը պարտապանի կոնտրագենտների և գրանցող մարմինների միջոցով 1. Եթե պարտապանն օրենքով կամ կատարման ենթակա ակտով պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողությունների կատարումից, և եթե այդ գործողությունների կատարումը հնարավոր է պարտապանի կոնտրագենտի միջոցով, ապա հարկադիր կատարողն իր որոշմամբ կարող է պարտապանի կոնտրագենտին պարտավորեցնել կատարել որոշակի գործողո

Ամբողջ Տեքստ

Հոդված 44. Գործողությունների կատարումը և արգելքների գործադրումը պարտապանի կոնտրագենտների և գրանցող մարմինների միջոցով 1. Եթե պարտապանն օրենքով կամ կատարման ենթակա ակտով պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողությունների կատարումից, և եթե այդ գործողությունների կատարումը հնարավոր է պարտապանի կոնտրագենտի միջոցով, ապա հարկադիր կատարողն իր որոշմամբ կարող է պարտապանի կոնտրագենտին պարտավորեցնել կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողությունների կատարումից։ Սույն մասի հիման վրա պարտապանի կոնտրագենտի վրա չեն կարող դրվել այնպիսի պարտականություններ, որոնք դուրս են վերջինիս և պարտապանի միջև հարաբերությունների կամ պարտապանի կոնտրագենտի հանրային լիազորությունների շրջանակից։

2. Եթե կատարման ենթակա ակտով պարտապանին կամ այլ անձանց (արգելքի հասցեատերերին) արգելված գործողություններն իրենց բովանդակությամբ ենթադրում են արգելքի հասցեատիրոջ իրավունքների գրանցում (հաշվառում), ապա հարկադիր կատարողը գրանցող մարմիններին իր որոշմամբ պարտավորեցնում է ձեռնպահ մնալ համապատասխան իրավունքների գրանցումից (հաշվառումից)։ Եթե այդ որոշման կատարումը ենթադրում է իրավունքների սահմանափակման գրանցում (հաշվառում), ապա հարկադիր կատարողի որոշումը հիմք է նման սահմանափակման գրանցման (հաշվառման) համար։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել