Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 434 — Միջազգային հարաբերություններում քաղաքացիական գործերով իրավական օգնության կարգը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 434AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 434 — Միջազգային հարաբերություններում քաղաքացիական գործերով իրավական օգնության կարգը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 434. Միջազգային հարաբերություններում քաղաքացիական գործերով իրավական օգնության կարգը 1. Հայաստանի Հանրապետության դատարանների հարցումներով օտարերկրյա պետությունների տարածքներում դատավարական գործողությունների կատարումը, ինչպես նաև դատական ծանուցագրերի, որոշումների, վճիռների և այլ փաստաթղթերի հանձնումը և սույն օրենսգրքով նախատեսված այլ գործողությունների կատարումը, ներառյալ` օտարերկրյա պետությունների իրավասու դատարանների հարցումներով Հայաստանի

Ամբողջ Տեքստ

Հոդված 434. Միջազգային հարաբերություններում քաղաքացիական գործերով իրավական օգնության կարգը 1. Հայաստանի Հանրապետության դատարանների հարցումներով օտարերկրյա պետությունների տարածքներում դատավարական գործողությունների կատարումը, ինչպես նաև դատական ծանուցագրերի, որոշումների, վճիռների և այլ փաստաթղթերի հանձնումը և սույն օրենսգրքով նախատեսված այլ գործողությունների կատարումը, ներառյալ` օտարերկրյա պետությունների իրավասու դատարանների հարցումներով Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից դատավարական գործողությունների կատարումը, իրականացվում են Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով և սույն օրենսգրքով սահմանված կարգով:

2. Օտարերկրյա պետության իրավասու դատարանի հարցմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում դատավարական գործողություններ կատարելիս Հայաստանի Հանրապետության դատարանները կիրառում են սույն օրենսգրքի կանոնները` համապատասխան վավերացված միջազգային պայմանագրով նախատեսված բացառություններով:

3. Օտարերկրյա պետության դատարանի հարցումների հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում դատավարական գործողություններ կատարելիս Հայաստանի Հանրապետության դատարանները կարող են կիրառել համապատասխան օտարերկրյա պետության քաղաքացիական դատավարության օրենսդրության նորմերը, եթե այդ նորմերի կիրառման հնարավորությունը նախատեսված է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով, կամ եթե այդ նորմերը չեն հակասում սույն օրենսգրքին և քաղաքացիական դատավարության նորմեր պարունակող` Հայաստանի Հանրապետության այլ օրենքների:

4. Օտարերկրյա պետության դատարանի հարցումները Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվում են սույն օրենսգրքով նախատեսված ժամկետներում, եթե համապատասխան միջազգային պայմանագրով այլ ժամկետ սահմանված չէ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել