Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 202 — Մեղադրական եզրակացությունը և դրա հավելվածները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 202AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 202 — Մեղադրական եզրակացությունը և դրա հավելվածները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 202. Մեղադրական եզրակացությունը և դրա հավելվածները 1. Մեղադրական եզրակացությունը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից: 2. Մեղադրական եզրակացության ներածական մասում նշվում է այն կազմելու ժամանակը և վայրը, կազմող անձի անունը, ազգանունը և պաշտոնը, վարույթի համարը: 3. Մեղադրական եզրակացության նկարագրական մասում շարադրվում են քրեական վարույթ նախաձեռնելու առիթը և հիմքը, մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդում հարու

Ամբողջ Տեքստ

Հոդված 202. Մեղադրական եզրակացությունը և դրա հավելվածները 1. Մեղադրական եզրակացությունը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

2. Մեղադրական եզրակացության ներածական մասում նշվում է այն կազմելու ժամանակը և վայրը, կազմող անձի անունը, ազգանունը և պաշտոնը, վարույթի համարը:

3. Մեղադրական եզրակացության նկարագրական մասում շարադրվում են քրեական վարույթ նախաձեռնելու առիթը և հիմքը, մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու օրը և հիմքը, նախաքննության ընթացքում հաստատված փաստական հանգամանքները, այդ թվում՝ մեղադրյալին և տուժողին բնութագրող հանգամանքները:

4. Մեղադրական եզրակացության պատճառաբանական մասում վերլուծվում են մեղադրյալի մեղավորությունը հաստատող ապացույցները, ի պաշտպանություն մեղադրյալի բերված փաստարկները, դրանց ստուգման համար ձեռնարկված գործողությունները, ինչպես նաև այդ փաստարկները հերքող ապացույցները:

5. Մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում շարադրվում են մեղադրյալի անունը, հայրանունը, ազգանունը, նրա ծննդյան թվականը, ամիսը, օրը և ծննդավայրը, ընտանեկան դրությունը, աշխատանքի վայրը, զբաղմունքը, կրթությունը և մեղադրյալի անձին վերաբերող ու վարույթի համար նշանակություն ունեցող այլ անհրաժեշտ տեղեկություններ, ինչպես նաև նրան մեղսագրվող արարքի իրավական գնահատականը (քրեական օրենսգրքի այն հոդվածը կամ հոդվածի մասը կամ կետը, որով նախատեսված հանցանքի կատարման համար մեղադրվում է մեղադրյալը):

6. Մեղադրական եզրակացությունն ստորագրվում և կնքվում է քննիչի կողմից:

7. Քննիչը մեղադրական եզրակացությանը կցում է վարույթին ներգրավված բոլոր անձանց կարգավիճակի և վերաբերելի անձնական տվյալների, դատարանին հետազոտման համար ներկայացվող` մեղադրանքի կողմի ապացույցների ցանկի, իրեղեն ապացույցների գտնվելու վայրի, գույքի հնարավոր բռնագրավումը կամ հնարավոր գույքային հայցն ապահովելու համար ձեռնարկված միջոցների, կատարված վարութային ծախսերի, կիրառված հարկադրանքի միջոցների և քրեական հետապնդման ժամկետների մասին տեղեկանքները: (202-րդ հոդվածը փոփ.

09.06.22 ՀՕ-241-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել