Մելքոնյան — ԵԴ1/1743/01/24
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2024 թվականի մայիսի 6-ին Վարդան Իշխանի Մելքոնյանը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է: Նույն օրը ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ն 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է թիվ 110298-24 քրեական վարույթը: 2024 թվականի մայիսի 9-ին Վարդան Մելքոնյանի նկատմամբ ՀՇ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապ
Ամբողջ Տեքստ
ԵԴԼ/1743/01/24
ԻՈ Վ ,
81
ՀՑոզրլիՆ-Ը7՛
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Գ.Գասպարյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Տ.Գրիգորյան
դատավորներ՝ Մ.Հարությունյան
Ա.Նիկողոսյան
27 փետրվարի 2026 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Վարդան Իշխանի Մելքոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հունվարի 16-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Արամյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2024 թվականի մայիսի 6-ին Վարդան Իշխանի Մելքոնյանը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է:
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ն 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է թիվ 110298-24 քրեական վարույթը:
2024 թվականի մայիսի 9-ին Վարդան Մելքոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ն նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել:
2024 թվականի մայիսի 9-ին Վ.Մելքոնյանն ազատ է արձակվել, ն նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
2024 թվականի հուլիսի 18-ին նախաքննության մարմնի որոշմամբ թիվ 11-0298- 24 քրեական վարույթից անջատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված թիվ 11155924 քրեական վարույթը:
2024 թվականի հուլիսի 29-ին թիվ 11-0298-24 քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2024 թվականի հոկտեմբերի 11-ի դատավճռով Վարդան Մելքոնյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ ն նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել ն սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով՝ առանց վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքը
3
լքելու, ինչպես նան բնակության վայրը փոխելու դեպքում վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնելու պարտականությունների սահմանմամբ: Վ.Մելքոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնվել է անփոփոխ՝ մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
3. Երնան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության
դատախազ Դ.Թադնոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2025 թվականի հունվարի 16-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 11-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Արամյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Ըստ բողոքաբերի՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 16-ի որոշման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման իրավաչափության վերաբերյալ հետնություններն անհիմն են, Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, ուստի կայացված որոշումը ենթակա է բեկանման:
5.. Բողոք բերած անձը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման իրավաչափության հարցը քննարկելիս, ստորադաս դատարանները պատշաճ գնահատականի չեն արժանացրել նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքները: Մասնավորապես՝ որպես մեղադրյալ Վարդան Մելքոնյանի անձը դրական բնութագրող տվյալ, ստորադաս դատարանները հաշվի են առել, որ նա
4
նախկինում դատապարտված չի եղել, մինչդեռ, բողոքաբերի պնդմամբ՝ նշված հանգամանքն օբյեկտիվորեն չի կարող համարվել նրա կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը նվազեցնող հաշվի առնելով այն, որ անձի դատապարտված չլինելը բնութագրական է անձանց լայն շրջանակի ն, ինքնին, պատիժը պայմանականորեն չկիրառելու համար չի կարող հիմք հանդիսանալ:
Անդրադառնալով մեղադրյալի ապատասխանատվություն ու պատիժը
մեղմացնող զնահատված հանգամանքին, մասնավորապես՝ իրեն մեղավոր ճանաչելուն ն կատարած արարքի համար զղջալուն, բողոքաբերը փաստել է, որ դրա ազդեցությունը նշանակվող պատժի տեսակի ն չափի վրա մեխանիկական չէ ն կախված է մեղմացնող նշանակությունից, որոշվում է այդ հանգամանքի էության, արժեքի ն կատարված արարքի հետ դրանց հարաբերակցության գնահատմամբ:
5.2. Բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ Վարդան Մելքոնյանն ապօրինի ձեռք է բերել ն պահել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որն ունի սինթետիկ ծագում ն անձի օրգանիզմի վրա դրա բացասական ազդեցության աստիճանն ավելի բարձր է, ինչպես նան այն հանգամանքը, որ Վարդան Մեքոնյանը որնէ հիվանդությամբ չի տառապել ն նրա կողմից վերոնշյալ թմրամիջոցն ապօրինի ձեռք բերելն ու պահելը հիվանդությամբ պայմանավորված ցավերը թեթնացնելու նպատակ չեն հետապնդել:
5.3. Բողոքաբերը նշել է նան, որ առկա է անհստակություն Առաջին ատյանի դատարանի դատավճռի պատճառաբանական ն եզրափակիչ մասերում` կապված մեղադրյալի նկատմամբ սահմանված փորձաշրջանի ժամկետի հետ:
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է մեղադրյալ Վ.Մելքոնյանհ նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված ապատիժը պայմանականորեն չկիրառելու մասով փոփոխել Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 11-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 16-ի որոշումը, մեղադրյալ Վ.Մելքոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնել ու թողնել կրելու նրա նկատմամբ նշանակված ազատազրկում պատիժը:
5
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Վարդան Մելքոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է ներկայացվել, ն նա մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ «(...) (Նայ խախտելով «Թմրամիջոցների ն հոգեմեպ (հոգեներգործող) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի ն ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 271-ն որոշման պահանջները, քննությամբ չպարզված ժամանակահապտվածում ն հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի` իր անձնական օգտագործման համար, ապօրինի ձեոք է բերել ն հագին եղած վերարկուի գրպաններում ապօրինի պահել «Թմրամիջոցների ն հոգեմաել (հոգեներգործուն) նյութերի մանր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիսվ ներգործող կաւմ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալ, խոշոր ն առանձնապես խոշոր չափերը, պրեկուրսորների խոշոր ն առանձնապես խոշոր չափերը. թունավոր նյութերի ցանկը ն դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27ի թիվ 707 որոշման Լին հավելվածով նախատեսված` առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 136 գրամ հատրատուն քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց՝ պոլիէթիլենային 2 փաթեթի մեջ փաթեթավորված, որը 2024 թվականի մայիսի 06-ին ժամի 16:30-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երնան քաղաքի վարչության ՔՀ բաժնի աշխատակիցների կողմից նրան Երնան քաղաքի Արտաշիսյան փողոցից ՀՀ ՆԳՆ ոռարիկանության Շենգավիթի բաժին բերելուց հետո հայտնաբերվել է նրա անձնական խուզարկությամի (...)»/:
8. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, մեղադրյալ Վ.Մելքոնյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով, արձանագրել է հետնյալը. «(...) Հաարափված համարելով մեղադրյալ Վարդան Իշխանի Մելքոնյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգիքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ Դատարանն գտնում է որ մեղադրյալը ենթաաա է քրեական
պատասխանաւտվությաւն ն պավժի: (...)
ւ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 53-54:
6
Անդրադառնալով մեղադրյալ Վարդան Իշխանի Մելքոնյանի կատարած հանցագործությունների համար պատասխանավվության ն պատժի հարցերին՝ Դատարանը եկավ հետեյալ եզրահանգման.
Վարդան Իշխանի Մելքոնյանի անձր բնութագրող հանգամանքներ պետք է դիտել նախկինում դատապարտված չլինելը:
Վարդան իշխանի Մելքոնյանի պատասխանապվությունն Օու պատիժը մեղմացնող հանգամանք պետք է դիտել իրեն մեղավոր ճանաչելը, կափարածի համար զղջալը:
Վարդան իշխանի Մելքոնյանի պատասխանապվությունն Օու պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն: (...)
Դատարանը մեղադրյալի նկատմամի պատիժ նշանակելիս հաշվի է առնում ինչպես նրա կատարած հանցագզործությունների բնույթը, եղանակն ու նպատակը, վերջինիս պատիժը մեղմացնող հանգամանքներ, պատիժը ծանրացնող հանգամանքների րացակայությունը, դիտավորության տեսակը, հանցավորի վերասոցիալականացման նե իրավահպավաւկ վարքազծի ձնավորման գործընթացի վրա պավժի ազդեցությունը, այնպես էլ նրա անձր բնութագրող տվյալները: (...)
Դատարանը, հաշվի առնելով Վարդան Իշխանի Մելքոնյանի կատարած արարքի՝ հանրության համար վզաւնեգավորության աստիճանը ն բնույթը, այդ թվում ներա գործողության վտանգավորության աստիճանը, նրա անձր, նրան բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ՕՁՕու պատիժը մեղմացնող հանգամանքը, պատասխանատվությունն ու պատիժ, ծանրացնող հանգամանքների
բացակայությունը գտնում է, որ պատժի նպատակներն ապահովելու համար նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգիքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու համար պատիժ պեվք է նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով (...)
Դատարանը հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 84րդ հոդվածի դրույթներ, մեղադրյապի անձ բնութագրող տվյալներ, նրա
պատասխանաւտվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը,
պատասխանատվությունն ու պատիժ, ծանրացնող հանգամանքների
բացակայությունը, ինչպես նան այն հանգամանքը, որ մեղադրյալը չի օգվագործում
7
թմրանյութ, որը հաստավպվել է ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կնարրոն» ՓԲԸ-ից տրված տեղեկանքի, գտնում է, որ մեղադրյալի կողմից կատարված հանցագործությունների հանրության համար վտանգավորության աստիճանն ու իրենց համակցությամի հնարավորություն են փալիս հանգելու հեզության, որ նրսւ ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու ու նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել սոցիալական արդարության վերականգնմանը, պավժի ենթարկված անձի վերասգցիալականացմանն ն հանցագործությունների կանխմանը, ուարի Դատարանը գտնում է, որ մեղադրյալ Վարդան Իշխանի Մելքոնյանի նկատմամը նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել ն պետք է սահմանել փորձաշրջան 3 (երեք) փարի ժամկետով (..)»:
9. Վերաքննիչ դատարանը 2025 թվականի հունվարի 16ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(...) /(Վ/երաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դավարանը, մեղադիյալ Վարդան Իշխանի Մելքոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով պափշաճ Ափտուգման ն գնահարմա է Նննթարկլ նրա անձը բնութագրող
բարոյահոգերանական ն սռցիալ-հոգերանական հատկանիշները, վերջինիս պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքի առկայությունը, ծանրացնող հանգամանքների բացակայությունը:
5.10. Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործի նյութերում աոկա՝ մեղադրյալ Վարդան Իշխանի Մելքոնյանի անձի բնութագրող փատրական պտվյալների, քրեական պատասխանատվություն ու պատիժը մեղմացնող հանգամանքի համակցությունը, մասնավորապես նախկինում դատապարտված չլինելը, ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը ե կատարածի համար զղջալը, ինչպես նան քրեական պատասխանապվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, վկայում է մեղադրյալի նկատմամբ նշանակված ազատազրկման ձեով պատիժը կրելու աննպատակահարմարության ու առանց պատիժը փաարացի կրելու պափժի նպավզաւկներին հասնելու հնարավորության մասին, ուարի վերջինիս նկատմամի ազատազիկման ձեով նշանակված պատիժը շ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 33-35:
8
պայմանականորեն չկիրառելու հարցում Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հեւրնության՝ համակողմանի վերլուծության ենթարկելով կատարված արարքի հանրային վտաւնեգավորությունը ն բնույթր, մեղադրյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքի, անձը բնութագրող վփվյալների համակցությունը:
Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մատնանշված վերոնշյալ հանգամանքներն էականորեն նվազեցնում են մեղադրյալի անձի ն երա կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը ն վկայում այն մասին, որ սոցիալական արդարության վերականգնումը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը ն հանցագործությունների կանխումը հնարավոր է առանց պատիժը փասվաւցի կրելու:
Վերոգրյալի հաշվառմամը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Վարդան Իշխանի Մելքոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին Առաջին ատյան, դատարանի
հետնությունները հիմնավոր են (...)»:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորվա՛ծ են արդյոք մեղադրյալ Վարդան Մելքոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:
1. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու
հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում": Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժ նշանակելու ն 5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 38-48:
« Տես Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի զործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի զործով 2015 թվականի օզոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի ն Ռուբեն Գուլգույյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հովիսի 20-ի թիվ ԿԴՉ/0026/01/19 որոշումները:
9
նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (ումճնՏ ուսմնճոճ 5) կիրառելի լինել նան գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ:
12. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական
դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատարանի համոզվածություն, ն վստահությունն այն մասին, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը ն վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեն պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որնէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետնություններ, պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նան հանցագործութան հանրային վտանգավորութան աստիճանի ն բնույթի ամբողջական գնահատման վրա՝՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, հանցանքի սուբեկտվ կողի ձեռ ն տեսակ, պատճառված վնասի չափը,
պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները ն այլն::
ՃՇՇ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Առանց իրացնելու
նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց » Շանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ն բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարա Ավագյանի ն Վահան Սամակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 3Լի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրիւանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրւրչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18ի թիվ ՏԴ/0018/01/3, Արամայիս Հովհանաիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհանմիսյանի զործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 ն այլ որոշումները:
10
պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր ապօրինի արվադրելը, պատրաարելը, վերամշակելը, ձեռք բերել, պահելը, տեղափոխելը կամ առաքելը`
(-:)
3 Սույն հոդվածի Էին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է
առանձնապես խոշոր չափերով՝
պավժվում է ազատազիկմամի՝ երկուսից հինգ տարի ժամկետով (...)»:
Թ. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
-Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, մեղադրյալ Վ.Մելքոնյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: Միննույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով ՀԸ քրեական օրենսգրքի 84րդ հոդվածի դրույթները, մեղադրյալի անձը բնութագրող տվյալները, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքն ու ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նան այն, որ մեղադրյաը չի օգտագործում թմրանյութ ինչ,։ հաստատվել է «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ից տրված տեղեկանքով, գտել է, որ մեղադրյալի կողմից կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն հնարավորություն է տալիս հանգելու հետնության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու ու նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացման՝ ն հանցագործությունների կանխմանը, ուստի մեղադրյալ Վարդան Մելքոնյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով:
7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
1
- Վերաքննիչ դատարանը, ըստ էության համաձայնվելով Առաջին ատյանի դատարանի հետնությունների հետ, 2024 թվականի հոկտեմբերի 1Լի դատավճիռը թողել է անփոփոխծ:
14. Վարույթի փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից մեղադրյալ Վ.Մելքոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները բավարար չեն ողջամիտ հետնության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: ալ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Վ.Մելքոնյանի նկատմամբ նշանակված պատիժը՝ պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորութան աստիճանն այնքան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ:
15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Մելքոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի կողմից կատարված հանցավոր արարքի բնույթի ն հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ.
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն, որ մեղադրյալ Վ.Մելքոնյանին մեղսագրվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություն,
բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ,
8 Տե'ս սույն որոշման 9-րդ կետը:
12
գ) մեղադրյալի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծանրացնող հանգամանքի առկայությունը, այն է՝ հանցանքն առանձնապես խոշոր չափերով կատարելը,
դ) շրջանառվող թմրամիջոցի տեսակը ն չափը, այն, որ մեղադրյալը ապօրինի ձեռք է բերել ն պահել առանձնապես խոշոր չափերով՝ 1.36 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:
16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, մեղադրյալ Վ.Մելքոնյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների` մեղադրյալ Վ.Մելքոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները բավարար չեն կարող համարվել` ողջամիտ հետնության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Վ.Մելքոնյան՝ նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: Ալ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Վ.Մելքոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ մեղադրյալի անձը բնութագրող ն քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները նախկինում դատապարտված չլինելը, ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը ն կատարած արարքի համար զղջալը, քրեական պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, իրենց համակցության մեջ չեն կարող ողջամտորեն փաստել Վ.Մելքոնյանի կատարած արարքի ն նրա անձի՝ հանրային վտագավորության աստիճանի նվազեցման մասին ն մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու օբյեկտիվ հիմք հանդիսանալ:
17. ՀՇՀետնաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Վ.Մելքոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով
3
ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված չեն:
18. Անդրադառնալով բողոքաբերի կողմից` սույն որոշման 53-րդ կետում վկայակոչված փաստարկին առ այն, որ առկա է անհստակություն Առաջին ատյանի դատարանի դատավճռի պատճառաբանական ն եզրափակիչ մասերում՝ կապված մեղադրյալի նկատմամբ սահմանված փորձաշրջանի ժամկետի հետ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում վերոնշյալ փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է:
19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Վ.Մելքոնյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի խախտում: Արդյունքում, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Հետնաբար, անհրաժետ է Վ.Մելքոնյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 1Լի դատավճիոր ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 16-ի դատական ակտը փոփոխել: Վ.Մելքոնյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ն թողնել կրելու Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 11-ի դատավճռով նրա նկատմամբ նշանակված՝ 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը: Միննույն ժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատժին պետք է հաշվակցել 2024 թվականի մայիսի 6-ից մինչն մայիսի 9-նն ընկած ժամանակահատվածում Վ.Մելքոնյանի անազատության մեջ գտնվելու՝ 3 (երեք) օր ժամկետը, ն նրան թողնել կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական
14
դատավարության օրենսգրքի 31Լրդ, 34-րդ, 264րդ, 28Լրդ, 36-րդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վարդան Իշխանի Մելքոնյանի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 11-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հունվարի 16-ի որոշումը փոփոխել: Վ.Մելքոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 1Լի դատավճռով նշանակված՝ 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկմանը ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ հաշվակցել Վարդան Իշխանի Մելքոնյանի անազատության մեջ գտնվելու 3 (երեք) օր ժամկետը ն վերջնական թողնել կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով:
Պատժի կրման սկիզբը հաշվել Վարդան Իշխանի Մելքոնյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ ԱՍԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏՕ), .-09ԸԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 փետրվարի, 2026 թ.
- Գործի #:
- ԵԴ1/1743/01/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
