ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 15 — Ծառայության պետը 1.
Ամփոփում
Հոդված 15. Ծառայության պետը 1. Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է Ծառայության պետը (այսուհետ՝ Ծառայության պետ): Ծառայության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է վարչապետին: 2. Ծառայության պետը՝ 1) ապահովում է Ծառայության բնականոն գործունեությունը. 2) օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան՝ առաջարկություններ է ներկայացնում վարչապետին. 3) օրենքով նախատեսված դեպքերու
Ամբողջ Տեքստ
Հոդված 15. Ծառայության պետը 1. Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է Ծառայության պետը (այսուհետ՝ Ծառայության պետ): Ծառայության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է վարչապետին:
2. Ծառայության պետը՝ 1) ապահովում է Ծառայության բնականոն գործունեությունը. 2) օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան՝ առաջարկություններ է ներկայացնում վարչապետին. 3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է Ծառայության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ, ներկայացնում է առաջարկություններ Ծառայության աշխատողներին պետական պարգևներով պարգևատրելու նպատակով. 4) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Ծառայության պետին անմիջական հաշվետու անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող իրավական ակտերը և հանձնարարականները. 5) վարչապետին է ներկայացնում Ծառայության գործունեության մասին տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, հաստատում Ծառայության տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները. 6) վերահսկողություն է իրականացնում Ծառայությանն ամրացված պետական սեփականության պահպանության ու օգտագործման նկատմամբ. 7) վարչապետի հաստատմանն է ներկայացնում Ծառայության աշխատողների թիվը, հաստիքացուցակը, կանոնադրությունը, անվանացանկը, ինչպես նաև Ծառայության կառուցվածքային փոփոխությունների և վերակազմակերպման վերաբերյալ հարցերը. 8) ձևավորում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ. 9) ընդունում է անհատական և ներքին իրավական ակտեր, արձակում է հրամաններ, տալիս հանձնարարականներ. 10) ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում. 11) կարող է դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու կազմակերպություններ Ծառայության գործունեության ոլորտին առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր, գրավոր կամ բանավոր պարզաբանումներ ստանալու նպատակով. 12) սահմանում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, իրավասության սահմանները. 12․1) վարչապետի հաստատմանն է ներկայացնում այն պայմանները, որոնց համապատասխանող Ծառայության հետ համագործակցող անձինք Ծառայության պետի հրամանով սահմանված կարգով օգտվում են Ծառայության ծառայողների համար սահմանված սոցիալական երաշխիքներից, և որոնց համագործակցության ժամանակահատվածը համարվում է ծառայության ստաժ․ 12․2) սահմանում է Ծառայությունում իրականացվող գործավարության կարգը և առանձնահատկությունները․ 12․3) սահմանում է Ծառայության կողմից շահագործվող համակարգչային սարքավորումներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները, շահագործման կարգը և ժամկետները․ 12.4) սահմանում է Ծառայության անցագրային ռեժիմը․ 12․5) սահմանում է Ծառայության աշխատողների, ստորաբաժանումների, աշխատանքի ձևերի և միջոցների քողարկման եղանակները և կարգը․ 13) իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաև օրենքով վարչապետին ենթակա մարմնի ղեկավարին վերապահված այլ լիազորություններ: (15-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.05.26 ՀՕ-223-Ն) (07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի ե զրափակիչ մաս և անցումային դրույթներ ) Գ Լ ՈՒ Խ 6 ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ, ՏԵՂԱՓՈԽԵԼԸ, ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐԵԼԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
