Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 235 — Բնակարանի, տեղանքի, շենքերի և շինության խուզարկությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 235AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 235 — Բնակարանի, տեղանքի, շենքերի և շինության խուզարկությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 235. Բնակարանի, տեղանքի, շենքերի և շինության խուզարկությունը 1. Քննիչը և քննչական գործողությանը մասնակցող անձինք խուզարկության որոշման հիման վրա մուտք են գործում այն շինություն կամ տեղանք, որտեղ պետք է կատարվի խուզարկությունը: 2. Եթե 234-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձինք ներկա չեն խուզարկությանը, ապա այն կատարվում է համատիրության կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչի ներկայությամբ: 3. Մեղադրյալի բնակարանում կամ նրան պատկանող կ

Ամբողջ Տեքստ

Հոդված 235. Բնակարանի, տեղանքի, շենքերի և շինության խուզարկությունը 1. Քննիչը և քննչական գործողությանը մասնակցող անձինք խուզարկության որոշման հիման վրա մուտք են գործում այն շինություն կամ տեղանք, որտեղ պետք է կատարվի խուզարկությունը:

2. Եթե 234-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձինք ներկա չեն խուզարկությանը, ապա այն կատարվում է համատիրության կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչի ներկայությամբ:

3. Մեղադրյալի բնակարանում կամ նրան պատկանող կամ նրա տիրապետման ներքո գտնվող շինությունում կամ տեղանքում խուզարկությունը կատարվում է մեղադրյալի մասնակցությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են նրա ներկայությունը խոչընդոտող օբյեկտիվ պատճառներ, կամ երբ խուզարկությանը մեղադրյալի ներկայությունն ապահովելու նպատակով նրան նախապես խուզարկության մասին տեղեկացնելը ողջամտորեն կարող է հանգեցնել տվյալ քննչական գործողության արդյունքով ակնկալվող ապացույցի կորստի կամ վնասման:

4. Խուզարկություն կատարելիս քննիչն իրավունք ունի հարկադրաբար բացելու փակ բնակարանները, շինություններն ու պահեստարանները, եթե շահագրգիռ անձը հրաժարվում է կամովին բացել դրանք, որի մասին նշվում է արձանագրությունում:

5. Քննիչն իրավասու է խուզարկության վայրում գտնվող անձանց արգելելու հեռանալու այդ վայրից, հաղորդակցություն ունենալու միմյանց և այլ անձանց հետ, ինչպես նաև թույլ չտալու այլ անձանց մուտքը խուզարկության վայր մինչև խուզարկության ավարտը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել