ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1100 — Մտավոր սեփականության օբյեկտները 1.
Ամփոփում
Հոդված 1100. Մտավոր սեփականության օբյեկտները 1. Մտավոր սեփականության օբյեկտներ են մտավոր գործունեության արդյունքները և քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցները: 2. Մտավոր գործունեության արդյունքներ են` 1) գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունները. 2) կատարումները, հնչյունագրերը (ֆոնոգրամաները) և հեռարձակող կազմակերպությունների հաղորդումները. 3) գյուտերը, արդյունա
Ամբողջ Տեքստ
Հոդված 1100. Մտավոր սեփականության օբյեկտները 1. Մտավոր սեփականության օբյեկտներ են մտավոր գործունեության արդյունքները և քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցները:
2. Մտավոր գործունեության արդյունքներ են` 1) գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունները. 2) կատարումները, հնչյունագրերը (ֆոնոգրամաները) և հեռարձակող կազմակերպությունների հաղորդումները. 3) գյուտերը, արդյունաբերական դիզայնները. 4) սելեկցիոն նվաճումները. 5) ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաները. 6) չբացահայտված տեղեկատվությունը` ներառյալ արտադրության գաղտնիքները (նոու-հաու). 7) բույսերի սորտերը:
3. Քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցներ են` 1) ֆիրմային անվանումները. 2) ապրանքային նշանները (սպասարկման նշանները). 3) աշխարհագրական նշումները, ծագման տեղանունները և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումները։
4. Սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում մտավոր սեփականության օբյեկտներ կարող են լինել մտավոր գործունեության այլ արդյունքներ և քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների ու ծառայությունների անհատականացման այլ միջոցներ: (1100-րդ հոդվածը խմբ. 25.09.02 ՀՕ-413-Ն, 29.04.10 ՀՕ-61-Ն, լրաց.
08.12.17 ՀՕ-232-Ն, փոփ.
03.03.21 ՀՕ-111-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
