ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 250 — Տեղեկությունների տրամադրումը 1.
Ամփոփում
Հոդված 250. Տեղեկությունների տրամադրումը 1. Կառավարության սահմանած կարգով` 1) հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված (հաշվառված) և փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները շարժական գույքի կադաստր վարող համապատասխան լիազոր մարմինը մինչև տվյալ հարկային տարվա օգոստոսի 1-ը ներառյալ ներկայացնում է հաշվառող մարմիններին. 2) շարժական գույքի կադաստ
Ամբողջ Տեքստ
Հոդված 250. Տեղեկությունների տրամադրումը 1. Կառավարության սահմանած կարգով` 1) հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված (հաշվառված) և փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները շարժական գույքի կադաստր վարող համապատասխան լիազոր մարմինը մինչև տվյալ հարկային տարվա օգոստոսի 1-ը ներառյալ ներկայացնում է հաշվառող մարմիններին. 2) շարժական գույքի կադաստր վարող համապատասխան լիազոր մարմինը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ նախորդ ամսվա ընթացքում փոխադրամիջոցների սեփականատերերի, ինչպես նաև փոխադրամիջոցների գրանցման (հաշվառման) տվյալների փոփոխությունների և պետական գրանցումը կասեցված փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հաշվառող մարմիններ. 3) հարկային մարմինն իր գործառույթների իրականացման ընթացքում կարող է համապատասխան հաշվառող մարմիններից տեղեկատվություն ստանալ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկված գումարների վերաբերյալ. 4) շարժական գույքի կադաստր վարող մարմինը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ նախորդ ամսվա ընթացքում փոխադրամիջոցների լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող փոխադրամիջոցների հաշվառման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հաշվառող մարմիններ:
2. Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողները փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման նպատակով կարող են անհրաժեշտ տեղեկություններ ստանալ Օրենսգրքի 241-րդ հոդվածով սահմանված համապատասխան լիազոր մարմիններից: (250-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, լրաց.
18.06.20 ՀՕ-321-Ն, 05.03.25 ՀՕ-55-Ն ) (18.06.20 ՀՕ-321-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 05.03.25 ՀՕ-55-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 54 ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ, ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
