Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 110 — Նվազեցումները 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 110AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 110 — Նվազեցումները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 110. Նվազեցումները 1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողների հարկման բազան որոշելիս Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են ձեռնարկատիրական ծախսերը (այսուհետ՝ ծախսեր), կորուստները և այլ նվազեցումները՝ Օրենսգրքի սույն բաժնով սահմանված կարգով և չափով: 2. Մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների հարկման բազան որոշելիս Օրենսգ

Ամբողջ Տեքստ

Հոդված 110. Նվազեցումները 1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողների հարկման բազան որոշելիս Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են ձեռնարկատիրական ծախսերը (այսուհետ՝ ծախսեր), կորուստները և այլ նվազեցումները՝ Օրենսգրքի սույն բաժնով սահմանված կարգով և չափով:

2. Մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների հարկման բազան որոշելիս Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են ծախսերը, կորուստները և այլ նվազեցումները՝ Օրենսգրքի սույն բաժնով սահմանված կարգով և չափով:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված նվազեցումների միևնույն գումարը համախառն եկամտից նվազեցվում է միայն մեկ անգամ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել