ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 42 — Պետական հավատարմագրումը 1.
Ամփոփում
Հոդված 42. Պետական հավատարմագրումը 1. Միջին մասնագիտական և բարձրագույն կրթության գծով պետական հավատարմագրումն իրականացվում է ըստ ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների կրթական ծրագրերի: 2. Հավատարմագրման կարգը, չափանիշները և հավատարմագրի գործողության ժամկետները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ: 3. Անկախ մասնագիտական ուսումնական հաստատության գերատեսչ
Ամբողջ Տեքստ
Հոդված 42. Պետական հավատարմագրումը 1. Միջին մասնագիտական և բարձրագույն կրթության գծով պետական հավատարմագրումն իրականացվում է ըստ ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների կրթական ծրագրերի:
2. Հավատարմագրման կարգը, չափանիշները և հավատարմագրի գործողության ժամկետները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ:
3. Անկախ մասնագիտական ուսումնական հաստատության գերատեսչական ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից` պետական հավատարմագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4. Միջին մասնագիտական կրթության գծով պետական հավատարմագրման պայմաններն են` 1) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսուցման որակի ապահովումը. 2) (ենթակետն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-151-Ն) 3) ուսումնական հաստատության գծով` այդ հաստատության մասնագիտությունների առնվազն 75 տոկոսի պետական հավատարմագրման առկայությունը:
5. Միջին մասնագիտական կրթության գծով նոր մասնագիտություններ բացելու դեպքում ուսումնական հաստատությունը պահպանում է իր պետական հավատարմագրված կարգավիճակը, եթե ապահովված են սույն օրենքի 42 հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները:
6. Պետական ուսումնական հաստատությունները և դրանց մասնագիտությունները, ինչպես նաև ոչ պետական ուսումնական հաստատությունների բժշկական մասնագիտությունները պարտադիր պետք է անցնեն հավատարմագրման գործընթաց:
7. Միջին մասնագիտական կրթության գծով ուսումնական հաստատությունների, դրանց մասնագիտությունների հավատարմագրումն իրականացվում է առանձին փուլերով՝ ըստ կրթական ծրագրերի:
8. Միջին մասնագիտական կրթության գծով ուսումնական հաստատության առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումների (կրթահամալիրների, մասնաճյուղերի) կրթական գործունեությունը լիցենզավորվում, իսկ այդ ստորաբաժանումները և դրանց մասնագիտությունները հավատարմագրվում են ընդհանուր հիմունքներով` սույն օրենքով սահմանված կարգով:
9. Միջին մասնագիտական կրթության գծով պետական հավատարմագրման վկայականը հաստատում է ուսումնական հաստատության կողմից իրականացվող կրթական ծրագրերի մակարդակը, դրանց բովանդակության և շրջանավարտների որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին:
10. Լիցենզիա և պետական հավատարմագրման վկայական շնորհելու կամ այդ փաստաթղթերում փոփոխություններ կատարելու դեպքում գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով: (42-րդ հոդվածը փոփ., խմբ. 11.05.11 ՀՕ-151-Ն, փոփ., լրաց.
11.09.25 ՀՕ-286-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
