Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 444 — Միանալու պայմանագիր 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 444AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 444 — Միանալու պայմանագիր 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 444. Միանալու պայմանագիր 1. Միանալու է համարվում այն պայմանագիրը, որի պայմանները կողմերից մեկը սահմանել է ստանդարտ ձևերով, իսկ մյուս կողմը դրանք կարող է ընդունել առաջարկվող պայմանագրին ամբողջությամբ միանալով: Պայմանագիրը համարվում է միանալու նաև այն դեպքում, երբ պայմանագրին միացող կողմը թեկուզև մասնակցել է պայմանագրի որևէ պայմանի որոշմանը, սակայն պայմանագրի կամ դրա որևէ պայմանի բովանդակությունից կամ էությունից բխում է, որ պայմանագիրը սահմա

Ամբողջ Տեքստ

Հոդված 444. Միանալու պայմանագիր 1. Միանալու է համարվում այն պայմանագիրը, որի պայմանները կողմերից մեկը սահմանել է ստանդարտ ձևերով, իսկ մյուս կողմը դրանք կարող է ընդունել առաջարկվող պայմանագրին ամբողջությամբ միանալով: Պայմանագիրը համարվում է միանալու նաև այն դեպքում, երբ պայմանագրին միացող կողմը թեկուզև մասնակցել է պայմանագրի որևէ պայմանի որոշմանը, սակայն պայմանագրի կամ դրա որևէ պայմանի բովանդակությունից կամ էությունից բխում է, որ պայմանագիրը սահմանվել է ստանդարտ ձևերով, և որոշված պայմանը չի փոխում դրա՝ որպես միանալու պայմանագրի էությունը:

2. Պայմանագրին միացած կողմն իրավունք ունի պահանջել լուծելու կամ փոփոխելու պայմանագիրը, եթե միանալու պայմանագիրը թեկուզև չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին, սակայն այդ կողմին զրկում է նման տեսակի պայմանագրերով սովորաբար տրամադրվող իրավունքներից, բացառում կամ սահմանափակում է մյուս կողմի պատասխանատվությունը պարտավորությունները խախտելու համար կամ պարունակում է միացած կողմի համար այլ ակնհայտ ծանր պայմաններ, որոնք նա, ելնելով ողջամտորեն գիտակցված իր շահերից, չէր ընդունի, եթե հնարավորություն ունենար մասնակցել պայմանագրի պայմանների որոշմանը:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված հանգամանքների առկայության դեպքում պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու մասին պայմանագրին միացած կողմի ներկայացրած պահանջը, կապված նրա ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ, ենթակա չէ բավարարման, եթե միացած կողմը գիտեր կամ պետք է իմանար, թե ինչ պայմաններով է կնքում պայմանագիրը: (444-րդ հոդվածը փոփ., լրաց.

24.05.23 ՀՕ-184-Ն ) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել