ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 429 — Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր, առարկաներ կամ համակարգչային տվյալներ ոչնչացնելը կամ վնասելը 1.
Ամփոփում
Հոդված 429. Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր, առարկաներ կամ համակարգչային տվյալներ ոչնչացնելը կամ վնասելը 1. Պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ կամ պետական գաղտնիքի մասին տեղեկություն պարունակող այլ առարկա ապօրինի ոչնչացնելը կամ վնասելը կամ պետական գաղտնիք պարունակող համակարգչային տվյալն ապօրինի ոչնչացնելը, վնասելը կամ ուղեփակելը (մեկուսացնելը), որն առաջացրել է այդ տվյալի կամ առարկայի կորուստ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկ
Ամբողջ Տեքստ
Հոդված 429. Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր, առարկաներ կամ համակարգչային տվյալներ ոչնչացնելը կամ վնասելը 1. Պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ կամ պետական գաղտնիքի մասին տեղեկություն պարունակող այլ առարկա ապօրինի ոչնչացնելը կամ վնասելը կամ պետական գաղտնիք պարունակող համակարգչային տվյալն ապօրինի ոչնչացնելը, վնասելը կամ ուղեփակելը (մեկուսացնելը), որն առաջացրել է այդ տվյալի կամ առարկայի կորուստ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
