Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 48 — Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովի գործունեությունը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 48AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 48 — Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովի գործունեությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 48. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովի գործունեությունը 1. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովն աշխատանքները կազմակերպում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված ծառայողական քննության կարգին համապատասխան այնքանով, որքանով կարգի դրույթները կիրառելի են Պրոբացիայի ծառայության նկատմամբ: 2. Հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ: Նիստն իրավազոր է, եթե դ

Ամբողջ Տեքստ

Հոդված 48. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովի գործունեությունը 1. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովն աշխատանքները կազմակերպում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված ծառայողական քննության կարգին համապատասխան այնքանով, որքանով կարգի դրույթները կիրառելի են Պրոբացիայի ծառայության նկատմամբ:

2. Հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ: Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովի առնվազն հինգ անդամ:

3. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև վարքագծի ուղենշային սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

4. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովը հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պաշտոնատար անձին:

5. Պրոբացիայի ծառայողի վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, շահերի բախման, նվերներ ընդունելու արգելքի վերաբերյալ հարցերի ուսումնասիրության համար նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել