ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 371 — Պարզած ձեռքի հեռավորության տիրույթը 1.
Ամփոփում
Հոդված 371. Պարզած ձեռքի հեռավորության տիրույթը 1. Պարզած ձեռքի հեռավորության տիրույթը համապատասխան ֆինանսական ցուցանիշների համախումբ է, որը ձևավորվում է համադրելի չվերահսկվող գործարքների համար տրանսֆերային գնագոյացման առավել համապատասխան մեթոդի կիրառմամբ: 2. Եթե վերահսկվող գործարքի կամ համակցված վերահսկվող գործարքի համար տրանսֆերային գնագոյացման առավել համապատասխան մեթոդի կիրառմամբ ստացված ֆինանսական ցուցանիշը պարզած ձեռքի հեռավորության տիրույթի
Ամբողջ Տեքստ
Հոդված 371. Պարզած ձեռքի հեռավորության տիրույթը 1. Պարզած ձեռքի հեռավորության տիրույթը համապատասխան ֆինանսական ցուցանիշների համախումբ է, որը ձևավորվում է համադրելի չվերահսկվող գործարքների համար տրանսֆերային գնագոյացման առավել համապատասխան մեթոդի կիրառմամբ:
2. Եթե վերահսկվող գործարքի կամ համակցված վերահսկվող գործարքի համար տրանսֆերային գնագոյացման առավել համապատասխան մեթոդի կիրառմամբ ստացված ֆինանսական ցուցանիշը պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս է, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել այն մինչև մեդիանա` Օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ընդ որում ճշգրտման ճշտության ապացուցման բեռը կրում է հարկային մարմինը:
3. Եթե հարկ վճարողը չի համաձայնվում հարկային մարմնի կողմից պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս գտնվող ֆինանսական ցուցանիշը մինչև մեդիանա ճշգրտելու առաջարկին, ապա մեդիանայից տարբերվող ֆինանսական ցուցանիշի կիրառման ճշտության ապացուցման բեռը կրում է հարկ վճարողը:
4. Պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման կանոնները սահմանում է Կառավարությունը: (371-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, խմբ.
23.03.22 ՀՕ-86-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
