Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/14113/05/25
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/14113/05/25

Վճռաբեկ դատարանՎԴ/14113/05/2515 մայիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Բիոկաթ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.11.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ մրցակցության ն սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) Ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթի մասին մի շարք տնտեսվարող սուբյեկտների գրություն ուղարկելու Հանձնաժողովի 01.08.2025 թվականի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատ

Ամբողջ Տեքստ

Աա 27

Ն

Բի:

ԼԱ ԵԱՐԴԻՆՄ

ՊԱ)

ՉՅՈ Ը7՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննի վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/14113/05/25

դատարանի որոշում 2026թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/14113/05/25

Նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2026 թվականի մայիսի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Բիոկաթ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.11.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ մրցակցության ն սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) Ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթի մասին մի շարք տնտեսվարող սուբյեկտների գրություն ուղարկելու Հանձնաժողովի 01.08.2025 թվականի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել իր նկատմամբ հարուցված վարչական վարույթի մասին մի շարք տնտեսվարող սուբյեկտների գրություն Օ ուղարկելու Հանձնաժողովի 01.08.2025 թվականի գործողությունը:

2

Միաժամանակ, հայցվորը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Ներսիսյան) 28.08.2025 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է՝ արգելվել է Հանձնաժողովին կատարելու այնպիսի գործողություններ, որոնց հետնանքով կխոչընդոտվեն Ընկերության կողմից ԲԻՈԿԱԹ մակնշմամբ ապրանքների իրացումն անձամբ կամ այլ տնտեսվարող սուբյեկտների միջոցով:

Հանձնաժողովը 09.09.2025 թվականին Դատարան է ներկայացրել հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդություն:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Ներսիսյան) (այսուհետ՝ Դատարան) 17.09.2025 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է՝ ՀՀ վարչական դատարանի 28.08.2025 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 17.11.2025 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 17.09.2025 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ` Դավիթ Դավթյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 93-րդ ն 123-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-9-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Տվյալ դեպքում հայցվորի կողմից ի սկզբանե ներկայացված է եղել ճանաչման հայցադիմում, ն դրան կից ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունն ունեցել է երկու հիմք՝ դատական ակտի կատարման դժվարացում կամ անհնարինություն ն հայցվորին էական վնաս պատճառելու հանգամանք: Դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումը կայացնելու հիմքում դրել է դատական ակտի կատարման անհնարինությունը՝ գիտակցելով, որ քննության է առնում ճանաչման հայց: Հետագայում Դատարանը չէր կարող վերացնել հայցի ապահովման միջոցն այն հիմնավորմամբ, որ ճանաչման հայցի պայմաններում չի կարող կիրառվել հայցի ապահովում՝ դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հիմքով:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը որոշման մեջ չի նշել գեթ մեկ հանգամանք, որը չի եղել Դատարանի տիրապետության ներքո հայցի ապահովման միջոցը կիրառելիս ն վերջինիս առջն բացահայտվել է հետագայում, որն էլ հիմք է հանդիսացել դատական ակտի կայացման համար: Այնինչ Վերաքննիչ դատարանի պարտականությունն է կայացնել

3

պատճառաբանված դատական ակտ, որը պետք է պարունակի բոլոր հանգամանքների վերաբերյալ մանրամասն վերլուծություններ:

Վերաքննիչ դատարանը պետք է մատնացույց աներ այն բոլոր նոր փաստական հանգամանքները, որոնք հայցի ապահովման միջոց կիրառելիս Դատարանը չի ունեցել իր տիրապետման ներքո, ն որոնք բացահայտվել են հետագայում ն հիմք են հանդիսացել դատական ակտի կայացման համար:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը որնէ կերպ չի անդրադարձել հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքում դրված բողոք բերած անձին էական վնաս հասցնելու հանգամանքին:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 17.11.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ն կայացնել նոր դատական ակտ:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի խախտման հետնանքով առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված" Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդության քննարկման շրջանակներում գնահատման ենթակա հանգամանքներիե' վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:

ՀՀ. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (..), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի Ա հրապարակային դատաքննության իրավունք:

Անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու գործուն կառուցակարգերից է դատավարական օրենսգրքերով սահմանված հայցի

4

ապահովման ինստիտուտը: Վերջինիս կարնորությունը պայմանավորված է նրանով, որ այս ինստիտուտի միջոցով ապահովվում է արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող՝ վերջնական դատական ակտերի կատարելիության սկզբունքի արդյունավետ իրացումը:

Այս ինստիտուտի գործառույթն ու բովանդակությունը բացահայտված են ՀՀ սահմանադրական դատարանի ն ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք իրավական դիրքորոշումներում:

ՀՀ սահմանադրական դատարանը 24.11.2020 թվականի թիվ ՍԴՈ-1561 որոշմամբ արձանագրել է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու օրենսդրական հնարավորություն նախատեսվել է այն անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու ն երաշխավորելու համար, որոնք տարբեր պահանջներով դիմել են դատարան՝ ակնկալելով իրենց խնդիրների լուծում, սակայն, կախված հանգամանքներից` կան ռիսկեր, որոնք կարող են դժվարացնել կամ անհնարին դարձնել դատական ակտի կատարումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել լրացուցիչ քայլեր, որոնք կապահովեն հետագայում կայացված դատական ակտի պատշաճ կատարումը: Ուստի նման ինստիտուտի նախատեսումն ինքնին իրավաչափ ն ընդունելի է պայմանով, որ առկա են համարժեք ն բավարար հիմքեր՝ մյուս կողմի իրավունքները ն ազատությունները մինչն դատական ակտի կայացումը սահմանափակելու համար:

Որպեսզի դատարանը բավարարի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, պետք է միջնորդությամբ ներկայացված հանգամանքների լույսի ներքո համոզվի, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել համապատասխան դատական ակտի պատշաճ կատարումը՝ հայցվորի պահանջը բավարարելու դեպքում:

Միննույն ժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ գործին մասնակցող անձի ներկայացրած պահանջը դատարանի կողմից բավարարվելու դեպքում դատական ակտի կատարման անհնարինություն, կամ ցածր հավանականությունը իմաստազրկում են անձի դատական պաշտպանության ն արդար դատաքննության իրավունքի իրականացումը, քանի որ այդ իրավունքների իրականացման արդյունքում ակնկալվող նպատակին անձն այդպես էլ չի հասնում:

ՀՀ վճռաբեկ դատարանի բնորոշմամբ՝ հայցի ապահովման ինստիտուտը հանդես է գալիս որպես օրենսդրությամբ նախատեսված՝ անձանց իրավունքների պաշտպանության երաշխիքներից մեկը, որով պաշտպանվում են հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ, կամ երբ այդպիսի միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը: Քննարկվող դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետնանքներից պաշտպանել հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները ն օրինական շահերը: Դրանով իսկ այն ուղղված է անձանց խախտված իրավունքների իրական ու ամբողջ ծավալով վերականգնելուն (տես, Մհեր Ավետիսյանը ն այլոք ընդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/1807/02/13 քաղաքացիական գործով 27.11.2015 թվականի որոշումը):

5

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի ապահովման ինստիտուտը հետապնդում է կայացվելիք վերջնական դատական ակտի կատարման համար անհրաժեշտ երաշխիքներ ապահովելու նպատակ: Այլ կերպ՝ հայցի ապահովման միջոցի կիրառման նպատակն անձանց ենթադրյալ խախտված իրավունքների իրական ն ամբողջ ծավալով վերականգնումը երաշխավորելն է: Ըստ այդմ, հայցի ապահովման միջոց ձեռնարկելով՝ դատարանն ըստ էության կանխում է հայցվորի ենթադրյալ խախտված իրավունքի անվերականգնելի դառնալու հավանականությունը (տե՛ս, «Ուսրր Մամիկոն» ՍՊԸ-ի սեանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ըեդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/3731/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2022 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը սահմանել է վարչական դատավարությունում հայցի ապահովման ինստիտուտի կիրառության շրջանակներն ու հիմքերը: Այսպես, նշված իրավադրույթի տառացի մեկնաբանությունից հետնում է, որ հայցի ապահովումը կիրառվում է օրենքով հստակ կանխորոշված հետնյալ հայցատեսակների հիման վրա հարուցված գործերով.

1) պարտավորեցման հայց (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդված),

2) գործողության կատարման հայց (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդված),

3) ճանաչման հայց (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդված):

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական դատավարությունում հայցի ապահովման միջոցները կարող են կիրառվել վերը թվարկված հայցատեսակներից որնէ մեկի հիման վրա հարուցված գործերի քննության շրջանակներում՝ անկախ տվյալ հայցապահանջի բնույթից: Այսինքն՝ օրենսդրի տեսանկյունից հայցի ապահովման միջոց կիրառելու համար որնէ նշանակություն չունի այն հանգամանքը, թե տվյալ գործի հարուցման համար հիմք հանդիսացող հայցն ունի ճանաչողական, թե կատարողական բնութ: Փաստորեն, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցատեսակներից որնէ մեկի հիման վրա հարուցված գործերի դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու համար վճռորոշ նշանակություն ունի ոչ թե ներկայացված հայցապահանջների բնույթը, այլ հայցի ապահովման միջոց կիրառելու օրենսդրի կողմից սահմանված հիմքերի առկայությունը, այսինքն՝ նման միջոցներ չձեռնարկվելու դեպքում դատական ակտի կատարումն անհնարին դարձնելու կամ դժվարացնելու հնարավորությունը (տե'ս, «Արտադրա-տրպագրական» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/5719/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նան՝ Օրենսգիրք) «Հայցի ապահովումը» վերտառությամբ 15-րդ գլխով սահմանված են հայցի ապահովման հիմքերը, հայցի ապահովում կիրառելու, հայցի ապահովման մասին որոշման կատարման կարգը, ինչպես նան հայցի ապահովման միջոցը փոփոխելու փոխարինելու ն վերացնելու իրավական հնարավորությունն ու կարգը:

6

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոցներն են՝ (...) դատավարության մասնակցին որոշակի գործողություն կատարելն արգելելը. (...):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության յուրաքանչյուր փուլում:

Օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինելու մեկ այլ միջոցով, փոփոխելու այն կամ վերացնելու:

Օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված են հայցի ապահովման միջոցի կիրառման հիմքերը, այն է՝

- հայցի ապահովման միջոցը չկիրառելը կարող է անհնարին դարձնել դատական ակտի կատարումը, կամ

- հայցի ապահովման միջոցը չկիրառելը կարող է դժվարացնել դատական ակտի կատարումը, կամ

- հայցի ապահովման միջոցը չկիրառելը կարող է հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության, կամ

- հայցի ապահովման միջոցը չկիրառելը կարող է էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման նշված հիմքերն ուղղակիորեն բխում են հայցի ապահովման ինստիտուտի գործառույթից ու նպատակից Ա չափանիշ են հայցի ապահովման կիրառման անհրաժեշտությունը գնահատելու համար:

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի ապահովման դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետնանքներից պաշտպանելու հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները ն օրինական շահերը: Ընդ որում, հայցի ապահովումը կիրառվում է համարժեք ն բավարար հիմքերի առկայության պայմաններում` մյուս կողմի իրավունքները ն. ազատությունները մինչե դատական ակտի կայացումը սահմանափակելու համար: Նման պարագայում դատարանի վրա դրված է պարտականություն՝ հիմնավորելու հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու համար համարժեք ն բավարար հիմքերի առկայությունը (տե՛ս, Արտավազդ Փարսադանյանը ն Նարինե Փարսադանյանն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/6921/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2022 թվականի որոշումը):

Հաշվի առնելով, որ հայցի ապահովման միջոցի կիրառումը որպես կանոն ենթադրում է դատավարության մյուս մասնակցի (մասնակիցների) իրավունքների սահմանափակում,

7

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությամբ հայցվորից պահանջվում է բավարար, համարժեք նե ամբողջական փաստարկների համակցությամբ հիմնավորել հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը, իսկ դատարանի իմպերատիվ պարտականությունն է միջնորդությամբ ներկայացված փաստարկների բազմակողմանի ն օբյեկտիվ վերլուծության ու գնահատման արդյունքում հաստատել կամ հերքել նման անհրաժեշտության առկայությունը: Հայցի ապահովման միջոցը կիրառելու համար դատարանից պահանջվում է բավարար ն համարժեք փաստարկների համակցությամբ հիմնավորել, որ հայցի ապահովման տվյալ միջոցը չկիրառելու դեպքում կամ անհնարին կդառնա դատական ակտի կատարումը կամ կդժվարանա դրա կատարումը:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել վարչական դատավարությունում հայցի ապահովման ինստիտուտին բնորոշ հետնյալ առանձնահատկությունները.

- հայցի ապահովում կիրառվում է պարտավորեցման հայցի (Օրենսգրքի 67-րդ հոդված), գործողության կատարման հայցի (Օրենսգրքի 68-րդ հոդված) ն ճանաչման հայցի (Օրենսգրքի 69-րդ հոդված) հիման վրա հարուցված գործերով. բացառություն են հանդիսանում վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործերը, որպիսի պարագայում օրենսդիրը՝ որպես հայցվորի շահերի պաշտպանության ապահովման իրավական երաշխիք, նախատեսել է վիճարկվող վարչական ակտի կասեցման իրավական հնարավորությունը (Օրենսգրքի 83-րդ հոդված),

- հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ որոշումը ենթակա չէ բողոքարկման, որպիսի պայմաններում դատավարության մյուս մասնակիցների շահերի պաշտպանության դատավարական միջոցն Օրենսգրքի 93-րդ հոդվածով սահմանված՝ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու այն փոփոխելու կամ վերացնելու միջնորդությամբ դատարան դիմելու իրավական հնարավորությունն է. ընդ որում՝ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին ՀՀ վարչական դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման (Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ),

- օրենսդիրը, ամրագրելով դատավարության մասնակցի միջնորդությամբ հայցի ապահովման կիրառված միջոցը վերացնելու իրավական հնարավորություն, չի սահմանել հայցի ապահովման միջոցը վերացնելու կոնկրետ հիմքեր:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում հայցի ապահովման միջոցը վերացնելու հիմքերն ու պայմաններն անհրաժեշտ է համարել հստակեցնել հայցի ապահովման ինստիտուտի վերը բացահայտված գործառույթի ու նպատակի լույսի ներքո ն հայցի ապահովման միջոցի կիրառման՝ Օրենսգրքի 91-րդ հոդվածի 1ին մասով սահմանված հիմքերի համատեքստում:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման ընդունումից հետո կարող են ի հայտ գալ նոր փաստեր, կարող է տեղի ունենա՝։ փաստական դրության այնպիսի փոփոխություն որ վերջիններիս առկայության պայմաններում վերանա կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը: Ըստ այդմ ՀՀ վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով հայցի ապահովման գործառույթն ու նպատակը, ինչպես նան հայցի ապահովում կիրառելու

8

օրենքով սահմանված հիմքերը, արձանագրել է, որ նախ՝ հայցի ապահովման միջոցը կարող է վերացվել, եթե հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման ընդունումից հետո տեղի ունեցած փաստական դրության փոփոխության ուժով վերացել է կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը, այն է՝ հայցի ապահովման միջոց չկիրառելն այլնս չի կարող դժվարացնել կամ անհնարին դարձնել դատական ակտի կատարումը: Այլ կերպ՝ կիրառված հայցի ապահովման միջոցը կարող է վերացվել այն դեպքում, երբ առկա է գործի փաստական հանգամանքների այնպիսի փոփոխություն, որպիսի պայմաններում հայցի ապահովումը այլնս չի ծառայում իր գործառույթին ու նպատակին ն դառնում է ինքնանպատակ:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որպես կանոն հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության քննարկման արդյունքում որոշում կայացնելիս դատարանն իր տրամադրության տակ ունենում է միայն հայցվոր կողմի ներկայացրած` 60փաստարկներ, փաստերն ու ապացույցները՝ ինչով պայմանավորված, գործնականում չի բացառվում, որ դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշում կայացնելիս հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունը գնահատի միջնորդության քննարկման համար էական նշանակություն ունեցող այնպիսի փաստի ն/կամ ապացույցի բացակայության պայմաններում, որին տիրապետելու պարագայում կմերժեր հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը:

Ըստ այդմ՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի ապահովման միջոցը կարող է վերացվել նան այն դեպքում, երբ հայցի ապահովման միջոցը կիրառելիս դատարանի տրամադրության տակ չի գտնվել այնպիսի փաստ ն/կամ ապացույց, որի առկայության պայմաններում դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը չէր բավարարվի:

Վերոհիշյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր դեպքում հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդություն ներկայացնելիս դատավարության մասնակցից պահանջվում է ներկայացնել.

- կամ հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումից հետո ի հայտ եկած նոր փաստ ն/կամ ապացույց, փաստական դրության փոփոխություն՝ հիմնավորելով, որ վերջիններիս առկայության պայմաններում վերանում է կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը,

- կամ այնպիսի փաստ ն/կամ ապացույց, որը դատարանի տրամադրության տակ չի եղել հայցի ապահովման միջոց կիրառելու որոշում կայացնելիս՝ հիմնավորելով, որ այդ փաստին ն/կամ ապացույցին տիրապետելու պայմաններում դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը չէր բավարարվի:

Վերոհիշյալի համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությամբ ներկայացված փաստարկները չեն կարող գտնվել հայցի ապահովման միջոց կիրառելու որոշման հիմնավորվածությունն ու իրավաչափությունը վիճարկելու տրամաբանության մեջ: Այլ կերպ՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու իրավունքի իրացումը չպետք է վերածվի հայցի ապահովում կիրառելու մասին որոշման քողարկված բողոքարկման, որպիսի իրավական հնարավորություն օրենսդիրը չի սահմանել: Ըստ այդմ՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու

9

միջնորդության քննարկման շրջանակներում չի կարող գնահատման առարկա դառնալ հայցի ապահովման միջոց կիրառելու որոշման հիմնավորվածություն ու իրավաչափությունը:

Ի ամփոփումն ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի ապահովման միջոցը կարող է վերացվել, եթե.

- հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությամբ ներկայացված` հայցի ապահովման միջոցը կիրառելու որոշումից հետո ի հայտ եկած նոր փաստի ն/կամ ապացույցի լուսի ներքո գնահատելով հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը՝ դատարանը եզրահանգում է, որ վերացել է կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը, այսինքն` այլես առկա չէ դատական ակտի կատարման անհնարինության կամ կատարումը դժվարանալու հավանականություն, կամ

- դատարանը գնահատելով հայցի ապահովման միջոցը կիրառելու միջնորդության քննարկման ժամանակ իր տրամադրության տակ չգտնված ն հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությամբ վկայակոչված փաստը կ/կամ ապացույցը՝ եզրահանգում է, որ այդ փաստի ուժով բացակայել է հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը (տես, «Ուսրր Մամիկոն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/3731/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2022 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդության քննարկման շրջանակներում գնահատման ենթակա հիմնական հարցն այն է, թե հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումից հետո արդյո՞ք առկա է ի հայտ եկած նոր փաստ ն (կամ) ապացույց, փաստական դրության փոփոխություն, որոնց առկայության պայմաններում վերանում է կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը, կամ առկա՞ է այնպիսի փաստ ն (կամ) ապացույց, որը դատարանի տրամադրության տակ չի եղել հայցի ապահովման միջոցը կիրառելու որոշում կայացնելիս, որպիսի փաստին ն (կամ) ապացույցին տիրապետելու պայմաններում դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը չէր բավարարվի: Այս միջնորդության քննարկման արդյունքում կայացվող որոշումը ենթակա է բողոքարկման, որպիսի իրավունքի իրացման ընթացքում հնարավոր է բարձրացնել հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդության վերաբերյալ կայացված որոշման հիմնավորվածության ու իրավաչափության հարցը, ինչը որնէ պարագայում չի կարող վերածվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման քողարկված բողոքարկման:

Հետնաբար՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդության քննարկման Ա լուծման շրջանակներում որնէ դեպքում գնահատման ենթակա չեն կարող լինել հայցի ապահովման միջոցը կիրառելու համար հիմք հանդիսացած հանգամանքները, որոնք արձանագրվել են հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ բողոքարկման ոչ ենթակա դատական ակտով, կամ որնէ այլ հանգամանք՝ կապված քննվող հայցատեսակի կամ այլ փաստական հանգամանքի հետ, բացառությամբ հետնյալ երկու հանգամանքների գնահատումից. դրանք են՝ հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումից հետո արդյո՞ք ի հայտ է եկել նոր փաստ

10

ն/կամ ապացույց, փաստական դրության փոփոխություն, որոնց առկայության պայմաններում վերանում է կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը կամ արդյո՞ք բացահայտվել է հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդության քննարկման ժամանակ դատարանի տրամադրության տակ չգտնված փաստ ն/կամ ապացույց, որպիսի փաստին ն (կամ) ապացույցին տիրապետելու պայմաններում դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը չէր բավարարվի:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված ճանաչման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել իր նկատմամբ հարուցված վարչական վարույթի մասին մի շարք տնտեսվարող սուբյեկտների գրություն ուղարկելու Հանձնաժողովի 01.08.2025 թվականի գործողությունը միաժամանակ ներկայացնելով հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդություն արգելել Հանձնաժողովին կատարելու այնպիսի գործողություններ, որոնց հետնանքով կխոչընդոտվեն Ընկերության կողմից ԲԻՈԿԱԹ մակնշմամբ ապրանքների իրացումն անձամբ կամ այլ տնտեսվարող սուբյեկտների միջոցով (հավելվածի գ.թ. 2-4, 31-32):

ՀՀ վարչական դատարանը 28.08.2025 թվականի որոշմամբ հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը բավարարել է՝ այն պատճառաբանությամբ, որ «/(...) սույն գործով ՀՀ մրցակցության ն սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին այեպիսի գործողություններ կատարելը չարգելելու դեպքում, որոնեց հետփնանքով կխոչըեդոտվեն «ԲԻՈԿԱԹ» ՍՊ ըեկերության կողմից ԲԻՈԿԱԹ մակեշմամբ ապրանքների իրացում անձամբ կամ այլ տետեսվարող սուբյեկտների միջոցով, սույն գործով կայացվելիք դատական ակտի կատարումը" հայցի հեարավոր բավարարման դեպքում, անվիճելիորեն անհեարին կդառնա (...)» (հավելվածի գ.թ. 33):

Հանձնաժողովի կողմից 09.09.2025 թվականին ՀՀ վարչական դատարան է մուտքագրվել հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդություն՝ հետնյալ փաստարկներով «(..) նախքան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հիմքերի առկայության ստուգումը, դատարանի առաջեահերթ պարտականություն է նախնական, առերնութ մակարդակով հայցի հիմեավորվածության գնահատումը: (...) ներկայացված հայցը ակնհայտ անհիմն է, ավելին, սույն գործով ներկայացված պահանջը ենթակա չէ վարչական դատավարության կարգով քննության, հայցի ապահովում չէր կարող կիրառվել: (...) սույն գործով ներկայացված է ճանաչման հայց, (...) հերնաբար, չի կարող լինել եան այս գործով կայացվելիք դատական ակտի կատարման անհնարինություն կամ դժվարություն» (հավելվածի գ.թ. 40-42):

Դատարանը 17.09.2025 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել է՝ ՀՀ վարչական դատարանի 28.08.2025 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացրել է՝ հետնյալ պատճառաբանությամբ «/...) Նախ, Դատարանն արձանագրում է, որ թեն փաստացիորեն ներկայացվել է ճանաչման հայց, այդուհանդերձ, հայցվորը հղում է կատարել,

11

մասնավորապես, Վարչական դատավարության օրենսգրքի 65-67-րդ հոդվածներիե, այլ ոչ թե 69-րդ հոդվածի 3-րդ մասին:

Տվյալ դեպքում Դատարանն ունի գործողությունների երկու փարբերակ.

ա/ վերադարձնել հայցադիմումը' մատեանշումով,

բ/ հայցադիմումե ըեդունել վարույթ' նախեական դատական եիստի ընթացքում մատնանշում կատարելու մտադրությամբ:

Դատարանն ըետրել է երկրորդ տարբերակը, քանի որ հնարավոր չէ միանշանակ պնդել, որ հայցվորը հայցադիմումը վերադարձնելու որոշումը չի բողոքարկի Վերաքենիչ դատարան, իսկ բողոքարկելու դեպքում' Վերաքենիչ դատարանը չի վերացնի հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը: Իսկ մինչ այդ, Դատարանը պարտավոր էր երկօրյա ժամկետում լուծելու միջնորդության հարցը: Սակայե, մինչն նախնական դատական նիստը պատասխանողը ներկայացրել է հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդություն:

Հաջորդիվ, վերը եշված պայմաններոմ Դատարանն արձանագրում է, որ փաստացիորեն ներկայացված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայց, որը վերաբերում է կատարմամբ իրեն սպառած գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելուն: Նման պայմաններում, եթե նույնիսկ տեսականորեն Դատարանը ոչ իրավաչափ ճանաչի պատասխանողի" խնդրո առարկա գործողությունը, ապա այդ գործողությունն ինքեստինքյան կհամարվի ոչ իրավաչափ' օրենքի ուժով՝ դատական ակտի հիման վրա, ինչը բացառում է եման բնույթի դատական ակտի հարկադիր կատարման անհրաժեշտությունը, այսինքե' եման դատական ակտը կատարում չի ենթադրում: Նման պայմաններում բացակայում է հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը» (հավելվածի գ.թ. 73-74):

Վերաքննիչ դատարանը 17.11.2025 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել է, Ա Դատարանի 17.09.2025 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողել է անփոփոխ՝ հետնյալ պատճառաբանությամբ. «(.) Տվյալ դեպքում, համաձայն գործի տվյալների, քննարկելով հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ հայցվոր կողմի միջեորդությունը' 2025 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ Վարչական դատարանը միջնորդությունը բավարարել է. ձեռնարկել է հայցի ապահովման միջոց' արգելելով Հանձեաժողովին կատարելու այնպիսի գործողություններ, որոնց հետնանքով կխոչըեդոտվեն Ընկերության կողմից «ԲԻՈԿԱԹ» մակեշմամբ ապրանքների իրացումն անձամբ կամ այլ փետեսվարող սուբյեկտների միջոցով: Այնուհերն Հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդության քենության արդյունքում Վարչական դատարանը բողոքարկված 2025 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ, եկատի ունենալով, որ ներկայացված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայց, որը վերաբերում է կատարմամբ իրեն սպառած գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելուն, որոշակի դիտարկման մատնաեշմամբ վերացրել է կիրառված հայցի ապահովումը' փաստելով որ սույն փուլում այլես չի ընդգծում ձեռնարկված հայցի ապահովման միջոցի հերագա պահպանման անհրաժեշտությունը:

Փաստորեն, Վարչական դատարանը, ձեռնարկված հայցի ապահովման միջոցի վերացման հարցը լուծելիս, հաշվի առնելով գործի առանձեահափկությունը, փաստելով, որ

12

բացակայում է գործով կայացվելիք հնարավոր կատարման ենթակա դատական ակտի կատարման անհնարինության վերաբերյալ ձնավորված մտավախությունը, գտել է, որ նշված փաստական հանգամանքները հանգեցնում են ձեռնարկված հայցի ապահովման միջոցի հետագա պահպանման անհրաժեշտության (բացակայությանը: Մինչդեռ, բողոքաբերը հակադարձում է' պեդելով, որ հայցի ապահովման միջոց կիրառվում է ոչ միայն դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով, այլն միջեորդությունը ներկայացրած անձի էական վնասներ կրելու պայմաններում, մինչդեռ, հայցվորին էական վեաս հասցնելու մասով որնէ առարկություն չի մատեանշվել հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդության մեջ ն որնէ անդրադարձ չի կատարվել նան Վարչական դատարանի բողոքարկված որոշմամբ այն դեպքում, երբ հայցվորը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջեորդության մեջ եշել է երկու հիմք' դատական ակտի կատարման անհնարինություն ն հայցվորին էական վեաս հասցել:

Նախ' Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովում կիրառելու անհրաժեշտությունը Վարչական դատարանը բխեցրել է բացառապես հնարավոր կատարման ենթակա դատական ակտի կատարման անհնարինության կամ կատարման դժվարության մասով իր ձնավորած մտավախությունից, ինչը նշանակում է, որ Ընկերության էական վնաս կրելու փաստարկը չի դրվել հայցի ապահովում կիրառելու անհրաժեշւրության մասին Վարչական դատարանի համոզմունքի հիմքում, հերնապես այդ մասով վերաքենիչ բողոքով ամրագրված բողոքաբերի փաստարկներին Վերաքննիչ դատարանը չի անդրադառնում" հաշվի առնելով, որ Վերաքննիչ դատարանի առաջ բարձրացվել է կիրառված հայցի ապահովումը վերացնելու վերաբերյալ Վարչական դատարանի որոշման իրավաչափության ստուգման խնդիր, որպիսի պայմաններում հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ Վարչական դատարանի որոշմամբ ամրագրված պափտճառաբանությունների թերի լինելու կամ չլինելու իրավաչափության ստուգումը դուրս է սույն վերաքննիչ բողոքի քենության շրջանակից:

Հաջորդիվ, ելնելով կիրառված հայցի ապահովման հերագա պահպանության անհրաժեշտության բացակայութան մասին Վարչական դատարանի ձնավորած համոզմունքի բաղադրատարրերի բովանդակությունից՝ կարելի է պնդել որ հայցի ապահովում կիրառելու անհրաժեշտությունը գնահատելիս Վարչական դատարանը չի տիրապետել անհրաժեշտ փաստական հանգամանքների, որոնք ներկայացված հայցատեսակով պայմանավորված հուշում են դատական ակտի կատարման անհնարինությամբ ուղղորդված հայցի ապահովման կիրառման անհրաժեշտության բացակայության մասինե, իսկ կիրառված հայցի ապահովումը վերացնելու մասին հանձնաժողովի միջեորդության քննարկման փուլում Վարչական դատարանն այլես ձնավորել է համոզմունք առ այե, որ ճանաչման հայցով գործի հետագա քննության պայմաններում այլես բացակայում է դատական ակտի կատարման ապահովմամբ պայմանավորված հայցի ապահովման պահպանման անհրաժեշտությունը: Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանն առկա փաստական հանգամանքների տիրույթում նույնպես գտնում է, որ պայմանավորված ճանաչման հայցով գործի քննությունն իրականացվելու հանգամանքով, որի արդյունքում կայացվող գործն ըստ էության լուծող դատական ակտն առավելապես ճանաչողական բնույթի ակտ է, որը չի ենթադրում դրա ուղիղ կատարման փաստական հեարավորություն'՝ այլես բացակայում է կիրառված հայցի ապահովման

13

հետագա պահպանման անհրաժեշտությունը, ինչը եշանակում է, որ վերացնելով կիրառված հայցի ապահովումը' Վարչական դատարանը եկել է ճիշտ եզրահանգման:

Այսպիսով, Վերաքենիչ դատարանը գտնում է, որ Վարչական դատարանը, ձեռնարկված հայցի ապահովման միջոցի վերացման հարցը լուծելիս, հաշվի առնելով գործով կայացվելիք դատական ակտի կատարման վերաբերյալ ձնավորված մտավախության բացակայությունը, ինչպե նան գործի «առանձնեահատկությունը, իրավացիորեն եզրահաեգել է, որ այլես բացակայում է ձեռնարկված հայցի ապահովման միջոցի հերագա պահպանման անհրաժեշտությունը» (հավելվածի գ.թ. 169-177):

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին ն Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.

Նախ՝ ՀՀ վարչական դատարանի կողմից 28.08.2025 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու Հանձնաժողովի 09.09.2025 6: թվականի միջնորդության ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջնորդության փաստարկներն առավելապես ՀՀ վարչական դատարանի 28.08.2025 թվականի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու վերաբերյալ որոշման ենթադրյալ ոչ հիմնավորվածության ու ոչ իրավաչափության վերաբերյալ փաստարկներ են, որոնք չեն առնչվում հայցի ապահովման միջոցը վերացնելու՝ Վճռաբեկ դատարանի կողմից հստակեցված վերը նշված հիմքերին:

Հաջորդիվ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովի 09.09.2025 թվականի միջնորդությամբ չի ներկայացվել ն ըստ այդմ նան՝ Դատարանի կողմից քննարկման առարկա չի դարձվել որնէ նոր փաստ, որը Դատարանին հայտնի չի եղել ն հայտնի լինելու դեպքում Դատարանը չէր բավարարի հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Նշված միջնորդությամբ չի ներկայացվել ն ըստ այդմ՝ Դատարանի կողմից քննարկման առարկա չի դարձվել նան ՀՀ վարչական դատարանի 28.08.2025 թվականի հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու վերաբերյալ որոշման ընդունումից հետո ի հայտ եկած որնէ նոր փաստ, փաստական դրության փոփոխություն, որպիսի պայմաններում վերացած կլիներ կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը:

Մինչդեռ սույն գործով Դատարանը, բավարարելով Հանձնաժողովի ներկայացրած հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին իրավաչափ համարելով Դատարանի այդ եզրահանգումը, գնահատման առարկա են դարձրել այն հանգամանքը, որ գործով կայացվելիք դատական ակտի կատարման վերաբերյալ ձնավորված մտավախությունն այլնս բացակայում է, քանի որ գործի քննությունն իրականացվելու է ճանաչման հայցով: Նշվածի արդյունքում ստորադաս դատարանները եզրահանգել են, որ այլես բացակայում է ձեռնարկված հայցի ապահովման միջոցի հետագա պահպանման անհրաժեշտությունը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հատուկ ընդգծել, որ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ սույն գործով ներկայացված միջնորդության քննությունը ստորադաս դատարաններն իրականացրել են քննարկման առարկա դարձնելով այնպիսի փաստարկներ, որոնք չեն առնչվում հայցի ապահովման միջոցը վերացնելու հիմքերին:

լ4

Ավելին՝ ստորադաս դատարանների կողմից հայցի ապահովման միջոցի պահպանման անհրաժեշտությունը գնահատման է ենթարկվել պայմանավորված քննվող հայցի տեսակով, ն արդյունքում կատարվել է եզահանգում, որ կիրառված հայցի ապահովման անհրաժեշտությունը բացակայում է՝ այդպիսով հակասելով նան հայցի ապահովման ինստիտուտի էությանն այն առումով, որ հայցի ապահովում կիրառվում է, ի թիվս այլնի, նան ճանաչման հայցի հիման վրա հարուցված գործերով:

Հետնաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու որնէ հիմքի բացակայության պայմաններում Դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ Վերաքննիչ դատարանն էլ ոչ իրավաչափորեն անփոփոխ է թողել Դատարանի նշված որոշումը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումը ենթակա է վերացման, ըստ այդմ՝ անհրաժեշտ է կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել նան Դա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 մայիսի, 2026 թ.
Գործի #:
ՎԴ/14113/05/25
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել