Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 927 — Բանկային հաշվի պայմանագրի լուծումը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 927AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 927 — Բանկային հաշվի պայմանագրի լուծումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 927. Բանկային հաշվի պայմանագրի լուծումը 1. Բանկային հաշվի պայմանագիրը հաճախորդի դիմումով լուծվում է ցանկացած ժամանակ: 2. Եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով, դատարանը բանկի պահանջով կարող է լուծել բանկային հաշվի պայմանագիրը հետևյալ դեպքերում` 1) երբ հաճախորդի հաշվում պահվող դրամական միջոցների գումարը պակաս է բանկային կանոններով կամ պայմանագրով նախատեսված նվազագույն չափից, եթե նման գումարը չի վերականգնվել այդ մասին բանկի զգ

Ամբողջ Տեքստ

Հոդված 927. Բանկային հաշվի պայմանագրի լուծումը 1. Բանկային հաշվի պայմանագիրը հաճախորդի դիմումով լուծվում է ցանկացած ժամանակ:

2. Եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով, դատարանը բանկի պահանջով կարող է լուծել բանկային հաշվի պայմանագիրը հետևյալ դեպքերում` 1) երբ հաճախորդի հաշվում պահվող դրամական միջոցների գումարը պակաս է բանկային կանոններով կամ պայմանագրով նախատեսված նվազագույն չափից, եթե նման գումարը չի վերականգնվել այդ մասին բանկի զգուշացման օրվանից մեկ ամսվա ընթացքում. 2) մեկ տարվա ընթացքում տվյալ հաշվով գործառնությունների բացակայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

3. Հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը տրվում է հաճախորդին կամ նրա ցուցումով փոխանցվում է այլ հաշիվ, հաճախորդի համապատասխան գրավոր դիմումն ստանալուց ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում:

4. Բանկային հաշվի պայմանագրի լուծումը հիմք է հաճախորդի հաշիվը փակելու համար:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել