ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 163 — Անչափահասի նկատմամբ նշանակված հարկադրանքի միջոցը վերացնելը 1.
Ամփոփում
Հոդված 163. Անչափահասի նկատմամբ նշանակված հարկադրանքի միջոցը վերացնելը 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված դեպքերում դատարանը քննում է՝ 1) անչափահասի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցը վերացնելու և նրա նկատմամբ անվտանգության միջոց նշանակելու հարցը՝ անչափահասի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կամ հսկողություն իրականացնող դատախազի միջնորդությամբ. 2) անչափահասի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոց
Ամբողջ Տեքստ
Հոդված 163. Անչափահասի նկատմամբ նշանակված հարկադրանքի միջոցը վերացնելը 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված դեպքերում դատարանը քննում է՝ 1) անչափահասի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցը վերացնելու և նրա նկատմամբ անվտանգության միջոց նշանակելու հարցը՝ անչափահասի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կամ հսկողություն իրականացնող դատախազի միջնորդությամբ. 2) անչափահասի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցը վաղաժամկետ դադարեցնելու կամ այն վերացնելու և նշանակված պատժի կատարման հարցը՝ անչափահասի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կամ անչափահասի օրինական ներկայացուցչի միջնորդությամբ:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցերը քննում է հարկադրանքի միջոցի կիրառման վայրի դատարանը` դատախազի, անչափահասի և այն անձի պարտադիր մասնակցությամբ, որի միջնորդությամբ որոշվում է անչափահասի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցը վերացնելու կամ վաղաժամկետ դադարեցնելու հարցը:
3. Դատարանի կողմից անչափահասի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցը վերացնելու կամ վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու դեպքում այն կրկին կարող է ներկայացվել, եթե ի հայտ են եկել նոր էական հանգամանքներ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
