Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՍԱՏՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 15-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՍԱՏՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 15-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1725 օգոստոսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-172)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 5 օգոստոսի 2021թ. ՍԴԱՈ - 172 | «ԱՍԱՏՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 15-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱՍԱՏՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 15-ՐԴ ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ասատուր Սիմոնյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի և 361-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Ասատուր Սիմոնյանը (ներկայացուցիչներ Ա. Թևանյան, Մ. Մանուկյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հուլիսի 14-ին) խնդրելով.

1. Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին, 63-րդ հոդվածին, 75-րդ հոդվածին, 78-րդ հոդվածին և 81-րդ հոդվածին, այնքանով որքանով, ապացույցի ապահովման միջնորդության քննության արդյունքում միջնորդությունը մերժելու մասին որոշումը որպես վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտ սահմանված չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասում:

2. Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին:

2. Սույն անհատական դիմումով դիմողի կողմից բարձրացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի և 361-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի սահմանադրականության հարց: Անդրադառնալով ապացույցի ապահովման միջնորդությունը մերժելու դեպքում դատարանի կողմից կայացված որոշման վերադաս ատյանում բողոքարկման կառուցակարգին և ընթացակարգին դիմողը նշում է, որ առհասարակ բացակայում են որոշումը երկրորդ ատյանում բողոքարկելու կարգավորումներ, իսկ դա, ըստ դիմողի, այն դեպքում, երբ ապացույցի ապահովման ինստիտուտն ունի առանցքային ընդհանրություններ հայցի ապահովման ինստիտուտի հետ: Մասնավորապես, դիմողը, զուգահեռներ անցկացնելով հայցի ապահովման և ապացույցի ապահովման ինստիտուտների միջև, նշում է, որ եթե օրենսդիրը հայցի ապահովման միջնորդությունը մերժելու դեպքում սահմանել է կայացված որոշման առնվազն երկրորդ ատյանում բողոքարկելու կառուցակարգ և ընթացակարգ, ապա վերջինիս մոտեցումն ապացույցի ապահովման միջնորդությունը մերժելու դեպքում կայացված որոշման մասով ևս պետք է լինի նույնանման կամ առնվազն օրենսդիրը, ըստ դիմողի պետք է սահմաներ որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն: Դիմողը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությանը նաև օրենքի բացի շրջանակներում, նշել է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասում սպառիչ թվարկված են այն դատական ակտերը (բացառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի), որոնք ենթակա են բողոքարկման վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Նշված ցանկում բացակայում են ապացույցի ապահովման միջնորդությունը մերժելու մասին որոշումը վերաքննիչ քաղաքացիական դատարանում բողոքարկելու վերաբերյալ կարգավորումներ, հետևապես, ըստ դիմողի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով չի նախատեսում ապացույցի ապահովման միջնորդությունը մերժելու մասին որոշումը բողոքարկելու վերաբերյալ կարգավորումներ, հակասում է Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ և 81-րդ հոդվածներին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի վերաբերյալ դիմողը նշում է, որ սույն կետի իրավակարգավորումը վիճահարույց է որոշակիության և հիմնական իրավունքների կարգավորման շրջանակներում իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի սահմանման համատեքստում: Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը խնդրահարույց է նաև այնքանով, որքանով հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից տարբերվող այլ նորմատիվ իրավական ակտով օրենքով նախատեսել վերաքննիչ քաղաքացիական դատարանում բողոքարկման ենթակա դատական ակտ:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման` դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով, մասնավորապես. սույն գործի դատավարական նախապատմությունը վկայում է. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԿԴ/6584/02/20 քաղաքացիական գործի շրջանակներում 2020 թվականի դեկտեմբերի 29-ին «Ապացույցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ մերժել է դիմողի ապացույցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը: Այնուհետև վերը նշված որոշման դեմ Ասատուր Սիմոնյանի ներկայացուցչի կողմից 11.02.2021թ. ներկայացվել է վերաքննիչ բողոք, որի կապակցությամբ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 25.02.2021թ. կայացրել է «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշում դիմողի կողմից վերաքննության կարգով բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ բողոքարկելու հիմքով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է առաջին ատյանի դատարանի այն որոշումների շրջանակը, որոնք վերաքննության կարգով ենթակա են բողոքարկման: Վերջինս այն իրավական միջոցն է, որը հնարավորություն է տալիս անձին անմիջական կարգով բողոքարկել առաջին ատյանի դատարանի դատական ակտերը: Առաջին ատյանի դատարանի կողմից կայացվող դատական ակտերի բողոքարկման մյուս հնարավորությունը «հետաձգված բողոքարկումն» է: Սույն անհատական դիմումով դիմողի կողմից վիճարկվող դրույթը նրա նկատմամբ կիրառվել է միջանկյալ դատական ակտով: Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում, մասնավորապես, 2010 թվականի սեպտեմբերի 28-ի ՍԴՈ-918 և 2010 թվականի նոյեմբերի 2-ի ՍԴՈ-922 որոշումներում անդրադարձել է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման հնարավորությանը` արձանագրելով, որ «... օրենսդիրը տարբերակում է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման երկու հիմնական կարգ, այն է` բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում` «հետաձգված բողոքարկում», և միջանկյալ դատական ակտի անմիջական բողոքարկում: Եթե վարույթի հետագա ընթացքը կասեցնող միջանկյալ դատական ակտի դեմ իրավական պաշտպանության միակ հնարավոր միջոցը դրա անմիջական բողոքարկումն է և ըստ այդմ օրենսդրից պահանջվում է նախատեսել տվյալ ակտի անմիջական բողոքարկման կարգ, ապա չկասեցված և շարունակվող վարույթի ընթացքում ընդունված միջանկյալ դատական ակտի բողոքարկման նշված երկու կարգերի միջև ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում է»: Համադրելով Սահմանադրական դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումները սույն գործի փաստերի հետ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` ապացույցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշումը չի կասեցնում գործի հետագա ընթացքը, հետևաբար նման միջանկյալ դատական ակտերի բողոքարկման կարգի ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում է: Վերոգրյալից բխում է, որ դիմողի կողմից ներկայացված հիմնավորումներն ակնհայտ անհիմն են, իսկ ներկայացված անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Ասատուր Սիմոնյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի և 361-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

5 օգոստոսի 2021 թվականի

ՍԴԱՈ-172

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 օգոստոսի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-172
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել