Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 150 — Դասակի (խմբի) հրամանատարը անձամբ ուսուցանում և դաստիարակում է իր ենթականերին: Նա պարտավոր է` - դասակի (խմբի) անձնակազմի հետ անձամբ անցկացնել մարտական պատրաստության պարապմունքներ և
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 150AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 150 — Դասակի (խմբի) հրամանատարը անձամբ ուսուցանում և դաստիարակում է իր ենթականերին: Նա պարտավոր է` - դասակի (խմբի) անձնակազմի հետ անձամբ անցկացնել մարտական պատրաստության պարապմունքներ և

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 150. Դասակի (խմբի) հրամանատարը անձամբ ուսուցանում և դաստիարակում է իր ենթականերին: Նա պարտավոր է` - դասակի (խմբի) անձնակազմի հետ անձամբ անցկացնել մարտական պատրաստության պարապմունքներ և հետևել ջոկերի հրամանատարների (ջոկերի սերժանտների) կողմից զինվորների ճիշտ ուսուցմանը, իսկ մարտական խնդիրների կատարման ժամանակ հմտորեն ղեկավարել դասակը (խումբը). - գիտենալ յուրաքանչյուր զինծառայողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ազգությունը,

Ամբողջ Տեքստ

Հոդված 150. Դասակի (խմբի) հրամանատարը անձամբ ուսուցանում և դաստիարակում է իր ենթականերին: Նա պարտավոր է` - դասակի (խմբի) անձնակազմի հետ անձամբ անցկացնել մարտական պատրաստության պարապմունքներ և հետևել ջոկերի հրամանատարների (ջոկերի սերժանտների) կողմից զինվորների ճիշտ ուսուցմանը, իսկ մարտական խնդիրների կատարման ժամանակ հմտորեն ղեկավարել դասակը (խումբը). - գիտենալ յուրաքանչյուր զինծառայողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ազգությունը, զբաղմունքը մինչև զինվորական ծառայությունը, ընտանեկան դրությունը, մարտական պատրաստության գործում ունեցած հաջողություններն ու թերությունները, նրանց գործնական ու բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես անհատական աշխատանք անցկացնել զինվորական դաստիարակության ուղղությամբ, վարել դասակի (խմբի) անվանական ցուցակը. - հոգ տանել ենթակաների կենցաղի մասին և խորամուխ լինել նրանց կարիքների մեջ, շաբաթական առնվազն մեկ անգամ դասակում (խմբում) ներկա լինել վերկացին և երեկոյան ստուգմանը (անվանականչին). - պահանջել և խստագույնս հետևել դասակի (խմբի) անձնակազմի զինվորական կարգապահությանը, նրա արտաքին տեսքին, զինվորական համազգեստ կրելու կանոնների կատարմանը, հանդերձանքի, համազգեստի և կոշկեղենի ճիշտ հարմարեցմանը և անձնական հիգիենայի կանոնների պահպանմանը. - մշտապես կատարելագործել անձնակազմի ֆիզիկական մարզվածությունը, նրանց հետ կանոնավոր կերպով անցկացնել ֆիզիկական պատրաստության պարապմունքներ. - գիտենալ դասակում (խմբում) եղած սպառազինության և ռազմական տեխնիկայի նյութական մասը, շահագործման կանոնները և անձամբ ստուգել նրանց մարտական պատրաստությունը. - հետևել սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների ճիշտ շահագործմանը և առնվազն երկու շաբաթը մեկ անգամ անձամբ անցկացնել դրանց զննումը և առկայության ստուգումը. - ստուգել սպառազինության և ռազմական տեխնիկայի պատրաստ լինելը զորավարժության կամ պարապմունքին դուրս գալուն, ինչպես նաև դրանց առկայությունն ու վիճակը զորավարժություններից ու պարապմունքներից վերադառնալուց հետո. - ապահովել անվտանգության պահանջների կատարումը պարապմունքների, հրաձգությունների, զորավարժությունների ժամանակ և սպառազինության ու ռազմական տեխնիկայի հետ աշխատանքի ընթացքում. - կատարել դասակի (խմբի) մարտական պատրաստության հաշվառում և վաշտի հրամանատարին զեկուցել ենթակաների կարիքների, ինչպես նաև խրախուսանքների և նրանց տրված կարգապահական տույժերի մասին: (150-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն, 1 1.06.15 ՀՕ-71-Ն) Վ ԱՇՏԻ սերժանտը (վերնագիրը փոփ. 1 1.06.15 ՀՕ-71-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել