Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 168 — Արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 168AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 168 — Արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 168. Արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը 1. Արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկը հաշվարկվում է հարկման բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները). 1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցն

Ամբողջ Տեքստ

Հոդված 168. Արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը 1. Արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկը հաշվարկվում է հարկման բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները).

1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար` ըստ դրանց խմբերի. Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի խումբը Տարեկան դրույքաչափը (դրամ) Բեռների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ, որոնց առավելագույն զանգվածը չի գերազանցում 3.5 տոննան 5000 Բեռների փոխադրման համար նախատեսված` 3.5 տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 12 տոննա առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներ 10000 Բեռների փոխադրման համար նախատեսված` 12 տոննայից ավելի առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներ 15000 2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից (բացառությամբ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների), այլ ինքնագնաց մեքենաներից և մեխանիզմներից, ինչպես նաև լողամիջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման` ըստ շարժիչի հզորության. Ավտոտրանսպորտային միջոցի արտադրության տարին Շարժիչի հզորություն 1-ին տարի՝ յուրաքանչյուր ձիաուժի մասով 2-րդ տարի՝ յուրա-քանչյուր ձիաուժի մասով 3-րդ տարի՝ յուրաքան-չյուր ձիաուժի մասով 4-րդ տարի՝ յուրաքան-չյուր ձիաուժի մասով 5-րդ տարի՝ յուրաքան-չյուր ձիաուժի մասով 6-րդ տարի՝ յուրաքան-չյուր ձիաուժի մասով 7-րդ տարի՝ յուրա-քան-չյուր ձիաուժի մասով 8-րդ և դրան հաջորդող յուրա-քանչյուր տարի՝ յուրա-քանչյուր ձիաուժի մասով մինչև 50 ձիաուժ 2.5 դրամ 2.5 դրամ 2.5 դրամ 3 դրամ 3.5 դրամ 4 դրամ 4.5 դրամ 5 դրամ 51-80 ձիաուժ 5 դրամ 5 դրամ 5 դրամ 6 դրամ 7 դրամ 8 դրամ 9 դրամ 10 դրամ 81-100 ձիաուժ 7.5 դրամ 7.5 դրամ 7.5 դրամ 9 դրամ 10.5 դրամ 12 դրամ 13.5 դրամ 15 դրամ 101-150 ձիաուժ 10 դրամ 10 դրամ 10 դրամ 12 դրամ 14 դրամ 16 դրամ 18 դրամ 20 դրամ 151-200 ձիաուժ 12.5 դրամ 12.5 դրամ 12.5 դրամ 15 դրամ 17.5 դրամ 20 դրամ 22.5 դրամ 25 դրամ 201-250 ձիաուժ 15 դրամ 15 դրամ 15 դրամ 18 դրամ 21 դրամ 24 դրամ 27 դրամ 30 դրամ 251-300 ձիաուժ 17.5 դրամ 17.5 դրամ 17.5 դրամ 21 դրամ 24.5 դրամ 28 դրամ 31.5 դրամ 35 դրամ 301 և ավելի ձիաուժ 25 դրամ 25 դրամ 25 դրամ 30 դրամ 35 դրամ 40 դրամ 45 դրամ 50 դրամ Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից: Սույն կետի կիրառության իմաստով՝ այլ ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների, ինչպես նաև լողամիջոցների համար բնապահպանական հարկի դրույքաչափը սահմանվում է սույն կետի աղյուսակի վերջին սյունով սահմանված համապատասխան (ըստ շարժիչի հզորության) դրույքաչափի կրկնապատիկի չափով:

3) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված)՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման դիմաց` Հայաստանի Հանրապետություն յուրաքանչյուր մուտքի համար՝ ըստ դրանց տեսակի և բեռնատարողության. Ծածկագիրը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի Ավտոտրանսպորտային միջոցի նկարագիրը Դրույքաչափը (դրամ) 8703 21-8703 33 մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված մինչև 10 մարդ (ներառյալ վարորդը) տեղափոխելու համար 3750 8702 մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված 10 և ավելի մարդ (ներառյալ վարորդը) տեղափոխելու համար, բացառությամբ 8702 20, 8702 30, 8702 40 000 և 8702 90 ծածկագրերով դասակարգվող տրանսպորտային միջոցների 10 000 8704 21 8704 31 բեռների փոխադրման համար՝ հինգ տոննայից ոչ ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ 5 000 8704 22 8704 32 բեռների փոխադրման համար՝ հինգ տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 20 տոննա առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ 10 000 8704 23 բեռների փոխադրման համար` 20 տոննայից ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ 15 000 2. (մասն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն ) (168-րդ հոդվածը փոփ., խմբ. 21.06.18 ՀՕ-338-Ն, խմբ., լրաց., փոփ.

25.06.19 ՀՕ-68-Ն, խմբ.

20.01.26 ՀՕ-7-Ն ) (21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) ( 20.01.26 ՀՕ-7-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել