Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 46 — Հանցակիցների տեսակները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 46AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 46 — Հանցակիցների տեսակները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 46. Հանցակիցների տեսակները 1. Հանցակիցներ են համարվում կատարողը, դրդիչը, կազմակերպիչը և օժանդակողը: 2. Կատարող է համարվում այն անձը, որն անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանը մասնակցել է այլ անձի (համակատարողի) հետ համատեղ, ինչպես նաև հանցանքը կատարել է այնպիսի անձի օգտագործելու միջոցով, որն օրենքի ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության կամ ենթակա չէ քրեական պատասխանատվության տվյալ հանցագործության համար որպես կատարող կամ հա

Ամբողջ Տեքստ

Հոդված 46. Հանցակիցների տեսակները 1. Հանցակիցներ են համարվում կատարողը, դրդիչը, կազմակերպիչը և օժանդակողը:

2. Կատարող է համարվում այն անձը, որն անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանը մասնակցել է այլ անձի (համակատարողի) հետ համատեղ, ինչպես նաև հանցանքը կատարել է այնպիսի անձի օգտագործելու միջոցով, որն օրենքի ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության կամ ենթակա չէ քրեական պատասխանատվության տվյալ հանցագործության համար որպես կատարող կամ հանցանքը կատարել է անզգուշությամբ:

3. Դրդիչ է համարվում այն անձը, որը մեկ ուրիշին դրդել է հանցանք կատարելու` համոզելու, նյութապես շահագրգռելու, սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով:

4. Դրդիչ է համարվում նաև այն անձը, որը մեկ ուրիշին դրդել է դրդչության կամ մեկ ուրիշին դրդել է հանցանք կատարելու` դրդելու համար օգտագործելով այնպիսի անձի, որն օրենքի ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության կամ գործել է անզգուշությամբ:

5. Կազմակերպիչ է համարվում այն անձը, որը կազմակերպել կամ ղեկավարել է հանցանքի կատարումը: Կազմակերպիչ է համարվում նաև այն անձը, որը դրդել է մեկ ուրիշին կազմակերպելու կամ ղեկավարելու հանցանքի կատարումը: Կազմակերպիչ է համարվում նաև այն անձը, որը հանցանքը կազմակերպել կամ ղեկավարել է այնպիսի անձի միջոցով, որն օրենքի ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության կամ գործել է անզգուշությամբ:

6. Օժանդակող է համարվում այն անձը, որը հանցագործությանը նպաստել է խորհուրդներով, ցուցումներով, տեղեկություններ կամ միջոցներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպես նաև այն անձը, որը նախապես խոստացել է պարտակել հանցագործին, հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, ինչպես նաև այն անձը, որը նախապես խոստացել է ձեռք բերել կամ իրացնել այդպիսի առարկաները:

7. Օժանդակող է համարվում նաև այն անձը, որը՝ 1) մեկ ուրիշին դրդել է օժանդակության, 2) նախապես համաձայնություն է տվել մասնակցելու հանցագործությանը որպես համակատարող, սակայն մյուս համակատարողի կողմից հանցանքը կատարելու ընթացքում, անմիջականորեն չմասնակցելով հանցանքի կատարմանը, իր ներկայությամբ ամրապնդել է կատարողի` հանցանք կատարելու վճռականությունը, 3) օժանդակել է հանցագործությանն այնպիսի անձի միջոցով, որն օրենքի ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության կամ գործել է անզգուշությամբ կամ 4) հատուկ սուբյեկտի դրդմամբ կատարել է հատուկ սուբյեկտով հանցագործության օբյեկտիվ կողմը, որի սուբյեկտ ինքը չի համարվում, կամ հատուկ սուբյեկտի հետ համատեղ մասնակցել է հատուկ սուբյեկտով հանցագործության օբյեկտիվ կողմի կատարմանը, եթե բացակայել են սույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կամ 6-րդ մասով նախատեսված պայմանները, որոնց ուժով անձը հատուկ սուբյեկտով հանցագործության օժանդակող չի համարվում:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել