Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 15 — Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ա) Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյ
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 15AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 15 — Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ա) Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյ

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ա) Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի փաստացի ստացված մուտքերի սահմաններում: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում պաշտպանվածության են ենթակա և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ամբողջ ծավալով ֆինանսավորվում են հետևյալ ծախսերը` աա) պետակ

Ամբողջ Տեքստ

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ա) Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի փաստացի ստացված մուտքերի սահմաններում: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում պաշտպանվածության են ենթակա և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ամբողջ ծավալով ֆինանսավորվում են հետևյալ ծախսերը` աա) պետական նպաստներ, սոցիալական և փոխհատուցման վճարներ, աշխատավարձ (դրամական բավարարում) և դրան հավասարեցված վճարներ, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության հիմնադրամին կատարվող մասհանումները, աբ) պետական ներքին և արտաքին պարտքի սպասարկման և մարման ծախսերը, ագ) ռազմական և ազգային անվտանգության կարիքների սպասարկման գծով ծախսերը, ադ) միջպետական համաձայնագրերի համապատասխան կատարվող վճարումները, աե) համայնքների բյուջեներին տրվող դոտացիաները. բ) մինչև 2000 թվականի հունվարի 1-ը երկարաձգել 1997 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ԼՂՀ-ին հատկացված վարկի մարումը` 6,064.1 միլիոն դրամ գումարով. գ) հաստատել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 2-րդ կետում ամրագրված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների խրախուսման նպատակային ֆոնդի օգտագործման կարգը. դ) հաստատել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող դոտացիաների չափը` ըստ առանձին համայնքների:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել