Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-124 հունվարի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 24 հունվարի 2014թ. ՍԴԴԿՈ/1 - 1 | ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երեւան

24 հունվարի 2014թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը`

Նախագահությամբ` Վ. Հովհաննիսյանի

Անդամակցությամբ` Ա. Պետրոսյանի

Մ. Թոփուզյանի

Ուսումնասիրելով Ռոբերտ Կարապետյանի դիմումով գործը

քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Ռոբերտ Կարապետյանը 28.12.2013թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան, խնդրելով. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի եւ 169-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները ճանաչել է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի պահանջներին հակասող` անորոշության հիմքով եւ պարզաբանել»: Վիճարկվող դրույթների տառացի մեկնաբանության եւ համակարգային վերլուծության արդյունքում դիմողը կարծում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 7-8-րդ կետերով՝ նախատեսված դատական ծախսերը բոլոր դեպքերում վճարվում են պետական բյուջեից, իսկ նույն օրենսգրքի 168- րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված դատական ծախսերը` կարող են կատարվել դատապարտյալի կողմից, միաժամանակ վկայակոչելով

ՀՀ

1

Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ դրույթը` որպես վերոնշյալի հակասահմանադրականության հիմնավորում

Դատական կազմը հիմնվելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության վրա և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով, գտնում է, որ գործի քննության ընդունումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա

մերժման հետևյալ

պատճառաբանությամբ։

է

1. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ: Դատական կազմը հարկ է համարում նշել, որ վիճարկվող դրույթներից առաջինում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, հստակեցվում է դատական ծախսերի բովանդակությունը, իսկ երկրորդում`

ՀՀ քրեական

դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասում, սահմանվում է դրանց գանձման կարգը։ Վերոնշյալ իրավադրույթների վերլուծությունից պարզորեն երեւում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` դատական ծախսերի կատարումը /168-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետեր/ դատարանի կողմից կարող են դրվել դատապարտյալի վրա: Այսինքն, դատարանն ինքն է որոշում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-6-րդ կետերով նախատեսված դատական ծախսերը դատապարտյալի վրա դնելու պարտականությունը: Միաժամանակ, այդ պարտականությունները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պարտականություններ են, դրանք սահմանվել են օրենսդրի կողմից։ Հետևաբար, դիմողի փաստարկներն առ այն, որ դատարանն իր վրա է դրել օրենքով չնախատեսված պարտականություններ, ակնհայտ անհիմն են սահմանադրաիրավական վեճ չեն առաջացնում։

ու

Միաժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը` որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ ձևակերպված դիրքորոշման համաձայն, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7- րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում։

2. Բացի նշվածից, դիմողը չի հիմնավորել, թե վիճարկվող նորմի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական 2

դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի եւ ՀՀ սահմանադրական դատարանի` ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է:

3. Դատական կազմը գտնում է, որ դիմողի համար առաջացած անբարենպաստ հետեւանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենր բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով

այն քողարկել խնդրո առարկա դրույթների

հակասահմանադրականության վիճարկմամբ: Փաստորեն դիմողը, վերոհիշյալ դրույթների սահմանադրականության հարցի վիճարկման պահանջի քողի ներքո իրականում բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանած իրավական դիրքորոշման, բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձեւականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, այդպիսի դիմումները ենթակա են՝ մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով։ Ելնելով վերոշարադրյալից՝ եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով, ինչպես նաեւ 69-րդ հոդվածի 7-րդ մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

Քաղաքացի Ռոբերտ Կարապետյանի դիմումով ՞գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող ԴԱՏԱՐԱՆԻ

ԴՐԱԿԱ

ՔԱՐՏՈՒՂԱՐ:

Անդամներ ՐՈՒԹՅՈՒՆ

2

24 հունվարի 2014թ.

ՍԴԴԿՈ/1-1

3

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հունվարի, 2014 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-1
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել