ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 148 — Աշխատանքը գիշերային ժամանակ 1.
Ամփոփում
Հոդված 148. Աշխատանքը գիշերային ժամանակ 1. Գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը: 2. Գիշերային է համարվում գիշերային ժամանակի ընթացքում կատարված աշխատանքը: 3. Գիշերային աշխատանքի ներգրավել չի թույլատրվում մինչև տասնութ տարեկան անձանց (բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերի), ինչպես նաև այն աշխատողներին, որոնց գիշերային աշխատանքն արգելված է բժշկական եզրակացությամբ: 3.1. Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրերով ա
Ամբողջ Տեքստ
Հոդված 148. Աշխատանքը գիշերային ժամանակ 1. Գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը:
2. Գիշերային է համարվում գիշերային ժամանակի ընթացքում կատարված աշխատանքը:
3. Գիշերային աշխատանքի ներգրավել չի թույլատրվում մինչև տասնութ տարեկան անձանց (բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերի), ինչպես նաև այն աշխատողներին, որոնց գիշերային աշխատանքն արգելված է բժշկական եզրակացությամբ: 3.1. Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրերով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում սահմանված որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան սովորողները բացառիկ դեպքերում կարող են ներգրավվել աշխատանքի գիշերային ժամանակ՝ սույն հոդվածի 3.2-3.4-րդ մասերի պահանջների պահպանմամբ, եթե աշխատանքը պայմանավորված է կրթական ծրագրի որակավորման առանձնահատկություններով, անխուսափելիորեն անհրաժեշտ է ուսումնառության վերջնարդյունքներն ապահովելու համար և արգելված չէ բժշկական եզրակացությամբ: Սույն մասում նշված դեպքերում աշխատանքը պետք է իրականացվի ոլորտում մասնագիտական բավարար գիտելիքներ և փորձ ունեցող չափահաս անձի (մասնագիտական ուսուցման հրահանգչի) հսկողության ներքո։ 3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված գիշերային ժամանակ աշխատանքը չի թույլատրվում ժամը 24-ից մինչև 4-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ զինված ուժերում, ոստիկանությունում, առողջապահական կամ բժշկական կազմակերպություններում աշխատանքի, եթե աշխատանքն անխուսափելիորեն անհրաժեշտ է կրթական ծրագրի որակավորման վերջնարդյունքների ապահովման համար։ 3.3․ Սույն հոդվածի 3․1-ին և 3․2-րդ մասերով նախատեսված դեպքերում տասնվեցից մինչև տասնութ տարեկան աշխատողների համար ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը չի կարող պակաս լինել 14 ժամից։ 3․4․ Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրերով ուսումնառող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձինք չեն կարող ներգրավվել աշխատանքի մասնագիտական ուսումնական հաստատությունում դասերին անմիջապես նախորդող օրը՝ ժամը 20։00-ից հետո, եթե դասերն սկսվում են ժամը 9։00-ից շուտ:
4. Հղի կանայք և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ` նախնական բժշկական զննություն անցնելուց և գործատուին բժշկական եզրակացություն ներկայացնելուց հետո: 5. (մասն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-117-Ն) 6. Եթե հաստատվում է, որ գիշերային աշխատանքը վտանգել է կամ կարող է վտանգել աշխատողի առողջությունը, ապա գործատուն պարտավոր է աշխատողին փոխադրել միայն ցերեկային աշխատանքի: (148-րդ հոդվածը լրաց. 27.02.06 ՀՕ-39-Ն, խմբ., փոփ.
24.06.10 ՀՕ-117-Ն, լրաց.
22.06.15 ՀՕ-96-Ն, 22.05.24 ՀՕ-252-Ն ) (22.06.15 ՀՕ-96-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
