Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Պողոսյան — ԼԴ1/0057/01/17
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Պողոսյան — ԼԴ1/0057/01/17

Վճռաբեկ դատարանԼԴ1/0057/01/1724 սեպտեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2017 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճռով Վաչե Վահագնի Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել կալանքի՝ 2 (երկու) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանվելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով: 2. Մեղադրող Մ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարա

Ամբողջ Տեքստ

ԼԴ1/0057/01/17

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան), նախագահությամբ`

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

2020 թվականի սեպտեմբերի 24-ին

գրավոր ընթացակարգով

ք. Երևանում

քննության առնելով նոր հանգամանքի հիմքով Վաչե

Վահագնի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1.

Լոռու

մարզի

ընդհանուր

իրավասության

առաջին

ատյանի

դատարանի

(այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2017 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճռով Վաչե Վահագնի Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի

2

268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել կալանքի՝ 2 (երկու) ամիս ժամկետով: ՀՀ քրեական

օրենսգրքի

70-րդ

հոդվածի

կիրառմամբ

նշանակված

պատիժը

պայմանականորեն չի կիրառվել` սահմանվելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով:

2. Մեղադրող Մ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2018 թվականի մարտի 21-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակի, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճիռը պատժի մասով բեկանել և փոփոխել է: Վաչե Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 150.000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

3. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 30-ի՝ (Իրեղեն ապացույցը ոչնչացնելու մասինե ակտի համաձայն՝ իրեղեն ապացույց ճանաչված (մարիխուանաե տեսակի թմրամիջոցը ոչնչացվել է1:

Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի մարտի 21-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք չի բերվել և այն մտել է օրինական ուժի մեջ:

2018 թվականի

օգոստոսի 13-ին

Վ.Պողոսյանը

վերցվել է

հաշվառման՝

ՀՀ

արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արմավիրի բաժնում: 2018 թվականի օգոստոսի 24-ին Վ.Պողոսյանը դիմում է ներկայացրել իր նկատմամբ (Թմրամիջոցների

և

հոգեմետ

(հոգեներգործուն)

նյութերի

չափերիե

մասին

ՀՀ

կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշումը կիրառելու վերաբերյալ:

2018 թվականի օգոստոսի 27-ին պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային բաժնի կողմից ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ներկայացվել միջնորդություն` Վ.Պողոսյանի նկատմամբ (Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերիե մասին ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշումը կիրառելու վերաբերյալ:

1

Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 261:

3

4.

Վերաքննիչ

դատապարտյալ

դատարանի՝

Վ.Պողոսյանի

2018

թվականի

նկատմամբ

հոկտեմբերի

2-ի

որոշմամբ

(Թմրամիջոցների

և

հոգեմետ

(հոգեներգործուն) նյութերի չափերիե մասին ՀՀ կառավարության՝ 2018 թվականի հունիսի 27-ի

թիվ

707-Ն

նախարարության

որոշումը

կիրառելու

վերաբերյալ

պրոբացիայի

ծառայության

Արմավիրի

ՀՀ

արդարադատության

մարզային

բաժնի

պետ

Կ.Ստեփանյանի ներկայացրած միջնորդությունը թողնվել է առանց քննության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմքով:

5.

Վերաքննիչ

դատարանի՝

2018

թվականի

հոկտեմբերի

9-ի

որոշմամբ

դատապարտյալ Վ.Պողոսյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված վերաքննիչ բողոքը մերժվել է:

6. Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 25-ի և 2019 թվականի փետրվարի 26-ի որոշումներով դատապարտյալ Վ.Պողոսյանի բողոքները վերադարձվել են՝ ձևական սխալները շտկելու և դրանք կրկին ներկայացնելու համար, որից հետո սակայն, դատապարտյալ Վ.Պողոսյանի կողմից վճռաբեկ բողոք չի ներկայացվել:

7. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2020 թվականի հունվարի 29-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Վաչե Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է այն բանի համար, որ ((…) նա հանդիսանալով ՀՀ ՊՆ 63853 զորամասի

պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով կրտսեր սերժանտ, 23.07.2017թ.-ին

4

ապօրինի ձեռք է բերել՝ քաղել է և զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 2-րդ հարկի ննջարանի իր զինվորական մահճակալի ներքնակի տակ, առանց իրացնելու նպատակի ապօրինի պահել է զգալի չափերով՝ 2.112 գրամ հաստատուն չոր քաշով (Մարիխուանաե տեսակի թմրամիջոց (…)ե2:

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով.

9.

Բողոք

բերած

անձը,

հղում

կատարելով

թմրամիջոցների

և

հոգեմետ

(հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է Վաչե Պողոսյանի վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման վերջինիս նկատմամբ:

10. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է հարուցել դատական ակտերի վերանայման վարույթ, բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճիռը, Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի մարտի 21-ի որոշումը, և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ ճանաչել և հռչակել Վաչե Պողոսյանի անմեղությունը:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով (ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը

2

Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 182:

5

նոր հանգամանք է Վաչե Պողոսյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի մարտի 21-ի որոշումը վերանայելու համար:

12.

ՀՀ

Սահմանադրության

72-րդ

հոդվածի

համաձայն`

((…)

Արարքի

պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժե: ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (Արարքի

հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածությունե:

13. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ (չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքովե (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար, նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ, ժամանակի ընթացքում քրեական

օրենքի

գործողության

ընդհանուր

կանոնն

ունի

նաև

բացառություն:

Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում,

երբ

նոր

օրենքը

կա'մ

վերացնում

է

արարքի

հանցավորությունը

(ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն3:

Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։

3

6

14.

ՀՀ

սահմանադրական

դատարանը

(այսուհետ`

նաև

Սահմանադրական

դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. ((...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ

հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ

կիրառումն

ապահովելու

համար

իրավակիրառ

պրակտիկայի

շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում՝ արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)ե4:

Արդյունքում, Սահմանադրական դատարանն արձանագրել է. ((...) ՀՀ քրեական

դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական

Սահմանադրության

բովանդակությամբ,

72-րդ

հոդվածի

համաձայն

անմիջական

որի`

ելնելով

գործողությունից`

ՀՀ

արարքի

պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)ե5:

15. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի

4

մեջ

մտած

դատական

ակտերը

ենթակա

են

վերանայման՝

ՀՀ

քրեական

Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը: 5 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

7

դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։

16. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (Առանց

իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում

է

կալանքով`

առավելագույնը

երկու

ամիս

ժամկետով,

կամ

ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետովե։

Մինչև (ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում (մարիխուանաե տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով (մարիխուանաե տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ է սահմանվել՝ 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, իսկ որպես զգալի չափ՝ 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վաչե Պողոսյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափի՝ 2.112 գրամ (մարիխուանաե տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար6:

6

Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

8

18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-16-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները վերացնում են Վաչե Պողոսյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հանցավորությունը։

Մասնավորապես, (մարիխուանաե տեսակի թմրամիջոցի զգալի չափի նվազագույն և առավելագույն

սահմանների

օրենսդրական

փոփոխությունների

համեմատական

ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 2.112 գրամ (մարիխուանաե տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե զգալի, այլ մանր չափի է: Այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով Վաչե Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Նման

պայմաններում,

թմրամիջոցների

չափերի

վերաբերյալ

օրենսդրական

փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Վաչե Պողոսյանի կողմից կատարված արարքի վրա: Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով (ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Վաչե Պողոսյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի մարտի 21-ի որոշումը վերանայելու համար։

19. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է դատապարտյալ Վաչե Պողոսյանի վերաբերյալ

Առաջին

ատյանի

դատարանի`

2017

թվականի

դեկտեմբերի

21-ի

դատավճիռը, Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի մարտի 21-ի որոշումը բեկանել ու փոփոխել, Վաչե Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով

9

առաջադրված

մեղադրանքում

արդարացնել`

հանցակազմի

բացակայության

ղեկավարվելով

Հայաստանի

Հանրապետության

պատճառաբանությամբ:

Ելնելով

վերոգրյալից

և

Սահմանադրության

162-րդ,

Հանրապետության

դատական

163-րդ,

171-րդ

օրենսգիրքե

հոդվածներով,

Հայաստանի

(Հայաստանի

Հանրապետության

սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ, 4261-4262-րդ, 4264-րդ, 4267-րդ և 4269-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վաչե Վահագնի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ

քրեական

դատարանի՝

2018

թվականի

մարտի

21-ի

որոշումը

նոր

հանգամանքի հիմքով վերանայել:

2. Վաչե Վահագնի Պողոսյանի վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի մարտի 21-ի

որոշումը բեկանել ու

փոփոխել:

3. Վաչե Վահագնի Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված

մեղադրանքում

արդարացնել`

հանցակազմի

բացակայության

պատճառաբանությամբ:

4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

10

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 սեպտեմբերի, 2020 թ.
Գործի #:
ԼԴ1/0057/01/17
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել