ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 200.10 — Վարչական դատարանի դատական ակտերի պաշտոնական հրապարակումը 1.
Ամփոփում
Հոդված 200.10. Վարչական դատարանի դատական ակտերի պաշտոնական հրապարակումը 1. Սույն գլխով նախատեսված գործերով կայացված` վիճարկվող նորմատիվ իրավական ակտն ամբողջությամբ կամ մասամբ անվավեր կամ ոչ իրավաչափ ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտի եզրափակիչ մասը տվյալ ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 30 օր հետո դատարանը ուղարկում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնա
Ամբողջ Տեքստ
Հոդված 200.10. Վարչական դատարանի դատական ակտերի պաշտոնական հրապարակումը 1. Սույն գլխով նախատեսված գործերով կայացված` վիճարկվող նորմատիվ իրավական ակտն ամբողջությամբ կամ մասամբ անվավեր կամ ոչ իրավաչափ ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտի եզրափակիչ մասը տվյալ ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 30 օր հետո դատարանը ուղարկում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում դրա պաշտոնական հրապարակումն իրականացնելու համար:
2. Սույն գլխով նախատեսված գործերով կայացված` վիճարկվող նորմատիվ իրավական ակտն ամբողջությամբ կամ մասամբ անվավեր կամ ոչ իրավաչափ ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտի պատճենը դատարանն ուղարկում է իրավունքի գրանցում իրականացնող մարմիններ: Գ Լ ՈՒ Խ 27 ՀԱՎԱՔԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
