Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 122 — Այլընտրանքային խափանման միջոցների իրավաչափության առանձնահատկությունները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 122AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 122 — Այլընտրանքային խափանման միջոցների իրավաչափության առանձնահատկությունները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 122. Այլընտրանքային խափանման միջոցների իրավաչափության առանձնահատկությունները 1. Այլընտրանքային խափանման միջոցները կարող են կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ համակցված, եթե հնարավոր է ապահովել դրանց պայմանների միաժամանակյա պահպանումը: 2. Սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված խափանման միջոցները կարող է կիրառել միայն դատարանը: Դատական վարույթում դատարանն իրավասու է կիրառելու նաև սույն օրենսգրքի 115-րդ հոդված

Ամբողջ Տեքստ

Հոդված 122. Այլընտրանքային խափանման միջոցների իրավաչափության առանձնահատկությունները 1. Այլընտրանքային խափանման միջոցները կարող են կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ համակցված, եթե հնարավոր է ապահովել դրանց պայմանների միաժամանակյա պահպանումը:

2. Սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված խափանման միջոցները կարող է կիրառել միայն դատարանը: Դատական վարույթում դատարանն իրավասու է կիրառելու նաև սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 3-8-րդ կետերով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցները:

3. Մինչդատական վարույթում սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 3-8-րդ կետերով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցները կարող է կիրառել` 1) քննիչը` մինչև մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին դատախազին հանձնելը. 2) հսկող դատախազը` մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին քննիչից ստանալու պահից մինչև դրանք դատարան հանձնելը. 3) դատարանը` խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը լուծելիս:

4. Սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցները քննիչը կարող է կիրառել բացառապես հսկող դատախազի համաձայնությամբ:

5. Այլընտրանքային խափանման միջոցները կարող են կիրառվել սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հանգամանքների վերաբերյալ ողջամիտ ենթադրության առկայության դեպքում:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել