Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 331 — Իրեղեն ապացույցի, ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրության և արտավարութային փաստաթղթի հետազոտումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 331AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 331 — Իրեղեն ապացույցի, ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրության և արտավարութային փաստաթղթի հետազոտումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 331. Իրեղեն ապացույցի, ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրության և արտավարութային փաստաթղթի հետազոտումը 1. Իրեղեն ապացույցը հետազոտվում է դիտարկմամբ: Առաջինն իրեղեն ապացույցը դիտարկում է այն ներկայացրած կողմը, ապա` մյուս կողմը, այնուհետև՝ դատարանը: Կողմերն իրավունք ունեն դատարանի ուշադրությունը հրավիրելու իրեղեն ապացույցի դիտարկման արդյունքում պարզված էական փաստական հանգամանքների վրա: Դատական նիստի դահլիճից դուրս գտնվող իր

Ամբողջ Տեքստ

Հոդված 331. Իրեղեն ապացույցի, ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրության և արտավարութային փաստաթղթի հետազոտումը 1. Իրեղեն ապացույցը հետազոտվում է դիտարկմամբ: Առաջինն իրեղեն ապացույցը դիտարկում է այն ներկայացրած կողմը, ապա` մյուս կողմը, այնուհետև՝ դատարանը: Կողմերն իրավունք ունեն դատարանի ուշադրությունը հրավիրելու իրեղեն ապացույցի դիտարկման արդյունքում պարզված էական փաստական հանգամանքների վրա: Դատական նիստի դահլիճից դուրս գտնվող իրեղեն ապացույցի հետազոտումը կատարվում է դրա գտնվելու վայրում:

2. Ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրությունը և արտավարութային փաստաթուղթը հետազոտվում են հրապարակմամբ: Հրապարակումը, վերաբերելի մասով, կատարում է այն ներկայացրած կողմը: Մյուս կողմն իրավունք ունի դատարանի ուշադրությունը հրավիրելու համապատասխան արձանագրության կամ այլ փաստաթղթի չհրապարակված մասում առկա էական փաստական հանգամանքների վրա` հրապարակելով դրանք:

3. Կողմի միջնորդության հիման վրա դատարանի պահանջով ստացված առարկաները և փաստաթղթերը հետազոտվում են սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված կարգով: Դատարանի նախաձեռնությամբ ստացված առարկաներն սկզբից դիտարկում է նախագահողը, այնուհետև՝ մեղադրանքի և պաշտպանության կողմերը, իսկ դատարանի նախաձեռնությամբ ստացված փաստաթուղթը հրապարակում է նախագահողը` վերաբերելի մասով:

4. Այն դեպքում, երբ իրեղեն ապացույցի, ապացուցողական կամ վարութային այլ գործողության արձանագրության կամ արտավարութային փաստաթղթի հետազոտման արդյունքում կողմը վիճարկում է դրա թույլատրելիությունը, կամ դատարանն ունի հիմնավոր կասկածներ համապատասխան ապացույցի հավաստիության վերաբերյալ, ապա դատարանի որոշմամբ այդ ապացույցը ձեռք բերած կամ կազմած անձը կարող է հարցաքննության հրավիրվել և հարցաքննվել վկայի համար սահմանված կանոններով:

5. Այն դեպքում, երբ առկա է սույն հոդվածի 4-րդ մասում նշված ապացույցների ձեռքբերման կամ ամրագրման ընթացակարգի առերևույթ խախտում, տվյալ ապացույցը չի կարող օգտագործվել առանց այն ձեռք բերած կամ կազմած անձի հարցաքննության:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել