ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 67 — Պարտապանի գույքի գույքագրումը 1.
Ամփոփում
Հոդված 67. Պարտապանի գույքի գույքագրումը 1. Պարտապանի գույքի գույքագրումն իրականացվում է կատարողական վարույթի հարուցումից հետո հնարավոր սեղմ ժամկետում՝ պարտապանի բնակության (գտնվելու), գործունեության վայրում, պարտապանին պատկանող, նրա տիրապետության տակ գտնվող անշարժ գույքի տարածքում գտնվող շարժական գույքի կազմը, հատկանիշները և վիճակն արձանագրելով։ 2. Պարտապանի տիրապետման ներքո գտնվող գրանցման ոչ ենթակա գույքը համարվում է պարտապանի սեփականությունը,
Ամբողջ Տեքստ
Հոդված 67. Պարտապանի գույքի գույքագրումը 1. Պարտապանի գույքի գույքագրումն իրականացվում է կատարողական վարույթի հարուցումից հետո հնարավոր սեղմ ժամկետում՝ պարտապանի բնակության (գտնվելու), գործունեության վայրում, պարտապանին պատկանող, նրա տիրապետության տակ գտնվող անշարժ գույքի տարածքում գտնվող շարժական գույքի կազմը, հատկանիշները և վիճակն արձանագրելով։
2. Պարտապանի տիրապետման ներքո գտնվող գրանցման ոչ ենթակա գույքը համարվում է պարտապանի սեփականությունը, քանի դեռ այլ բան ապացուցված չէ։
3. Գույքագրման ենթակա չէ այն գույքը, որի վրա օրենքով չի թույլատրվում բռնագանձում տարածել։
4. Գույքագրում չի իրականացվում, եթե պարտապանի նկատմամբ դրամական պահանջի հարկադիր կատարման և դրամական պահանջի ապահովման բոլոր վարույթներով կիրառված արգելանքների չափերի հանրագումարը չի գերազանցում 100 հազար դրամը, բացառությամբ եթե այլ միջոցներով պարզված գույքի արժեքը բավարար չէ բոլոր պահանջների կատարման համար։
5. Հարկադիր կատարողը պահանջատիրոջը հրավիրում է մասնակցել գույքագրմանը, եթե պահանջատերը նախապես գրավոր հայտնել է նման ցանկություն։ Պահանջատիրոջ չներկայանալն արգելք չէ գույքագրման աշխատանքներն իրականացնելու համար:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
