Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սիմոնյան — ԵԴ/0892/01/18
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Սիմոնյան — ԵԴ/0892/01/18

Վճռաբեկ դատարանԵԴ/0892/01/181 մարտի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2018 թվականի հունիսի 14-ին ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՇ քրեական օրենսգիրք) 266-րդ հոդվածի 1ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել է թիվ 16185418 քրեական գործը: 2018 թվականի հոկտեմբերի Լի որոշմամբ թիվ 16185418 քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՇ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որին շնորհվել է 69106418 համարը: Նախաքննության մարմնի՝

Ամբողջ Տեքստ

| է: ւ ԵԴ/0892/01/18

(85 ԵՐԻՆ լ 5

/711 ՀՄ

վ ՆԱԼ

ՎԱԱՏԻ ԱՀՆ):

էՈ»: ՂՏ,

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր Ռ.Պապոյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

Նախագահող դատավոր` Կ.Մարդանյան

Դատավորներ` Ն.Հովակիմյան

Ռ.Բարսեղյան

1 մարտի 2024 թվական ք.Երնան

ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Գոռ Էմինի Սիմոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 10-ի որոշման դեմ պաշտպան Ա.Մկրտչյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի հունիսի 14-ին ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 266-րդ հոդվածի 1ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել է թիվ 16185418 քրեական գործը: 2018 թվականի հոկտեմբերի Լի որոշմամբ թիվ 16185418 քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որին շնորհվել է 69106418 համարը:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ թիվ 69106418 քրեական գործի շրջանակներում Գոռ Էմինի Սիմոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննության մարմնի նույն օրվա որոշմամբ Գ.Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

11. `Նախաքննության մարմնի 201885 թվականի նոյեմբերի 5ի որոշմամբ Գ.Սիմոնյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

20188 թվականի նոյեմբերի 13-ին Գ.իմոնյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին:

12. 2018 թվականի նոյեմբերի 14-ին Գ.Սիմոնյանի մեղադրանքը փոփոխվել է ն նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2018 թվականի նոյեմբերի 28-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 26-ի դատավճռով Գ.Սիմոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում ՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ «Հոգեկան ն վարքի խանգարումներ ափիոնատիպ (նյութերի,

Յ

կանաբինոիդների, սեդատիվ ն քնաբեր նյութերի միաժամանակյա գործածության հետնանքով» կախվածության համախտանիշ ախտորոշման դեմ հարկադիր բուժմամբ՝ ըստ ազատազրկումը կրելու վայրի։

3. ՇԸ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ պաշտպան Ա.Մկրտչյանի բողոքը մասնակի բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 26-ի դատավճիռը մասնակի բեկանել ն փոփոխել է` Գ.Սիմոնյանի նկատմամբ պատիժ է նշանակել՝ ազատազրկում 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով: Գ.Սիմոնյանի նկատմամբ նշանակել է հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հարկադիր բուժում՝ թմրամոլությունից:

ԳՍիմոնյաան՝կ վարքագծի նկատմամբ հսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Ա.Մկրտչյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա:

Ըստ բողոքաբերի, Գ.Սիմոնյանը հանցանքի կատարումից հետո ընդունել է մեղքն ու գործուն զղջացել իր կողմից կատարած արարքի համար, ինչն արտահայտվել է նրա հետհանցավոր վարքագծում, մասնավորապես` ամբաստանյալն ունենալով լռելու իրավունք, ի սկզբանե տվել է խոստովանական ցուցմունքներ, աջակցել է քրեական գործի քննությանը` մասնակցելով մի շարք քննչական գործողությունների: Վերջինս

4

դատվածություն չունի, կամավոր հիմունքներով ստանում է մեթադոնային բուժում, ունի մի շարք առողջական խնդիրներ:

Բողոքաբերը, գտել լէ, որ ստորադաս դատարանները, վկայակոչված հանգամանքների ոչ պատշաճ գնահատման հետնանքով, Գ.Սիմոնյանի նկատմամբ չեն նշանակել արդարացի պատիժ` տուգանքի ձնով, որն էլ հանգեցրել է նրա արդար դատաքննության իրավունքի խախտմանը:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 10-ի որոշումը ն Գոռ Սիմոնյանի նկատմամբ նշանակել պատիժ՝ տուգանքի ձնով:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Գոռ Սիմոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «/Ն/ա խախտելով ՀՀԹմիամիջոցների ն հոգեմետ նյութերի մասին»» ՀՀ օրենքի պահանջը, այն է չունենալով թմրամիջոցներ ձեռք բերելու պատրաարեկու ն վերամշակելու լիցենզավորված գործունեությու, իրականացնելու իրավունք, առանց իրացման նպատակի թմրամիջոց ապօրինի պատրասվեկու շուրջ նախնական համաձայնություն ձեռք բերելով Գոռ Վարդանի Հասրաթյանի հետ, ապօրինի պատրաստել ն պահել է առնվազն զգալի չափի դեզոմորֆին ն խոշոր չափի կոդեին տեսակի թմրամիջոցներ, որպիսի գործողություններն արտահայտվել են հետեյալում. Գոռ Սիմոնյանը Գոռ Հասրաթյանի հետ կոդեին ն դեզոմորֆին տեսակի թմրամիջոց պատրաստելու նպատակով 2018 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, հանդիպել են Երնան քաղաքի Լենինգրադյան փողոցում, որտեղ գտնվող դեղատնից թմրամիջոց ապօրինի պատրաստելու համար Գոռ Հասրաթյանը գնել է կաֆետին գոլդ տեսակի 5 դեղահար, յող, Լ ամպուլ լիդոկային, սոլպադեին տեսակի 5 դեղահաբ, 3 հատ ներարկիչ, իսկ Գոո Սիմոնյանն իր հեր բերել է բենզին, պոլիմերային տարաներ, թավա, յող, սողա, լիմոնի աղ, ֆոսֆոր: Այնուհետն, Գոռ Հասրաթյանի հեվ: գնացել են Երեան քաղաքի Լենինգրադյան փողոցի ՀՀՎոլկսվագեն»» ավտոսրահի հետնամասում գտնվող լքված տնակ, որտեղ Գոռ Հասրաթյանը հարակից հավվածից ջուր է բերել ն փաքացիել այն,

5

իսկ Գոո Սիմոնյանն էլ կաֆետին գոլդ տեսակի 5 հատ դեղահաբը ն սոլպադեին տեսակի 5 հատ դեղահարը մանրացրել ն 1 ամպուլ լիդոկայինի, ինչպես նան սոդայի հետ լցրել Լ պոլիմերային 2 լիփրանոց տարայի մեջ, այնուհետն ավելացրել է 20 գրամ ջուր ն այն տեղադրել եռման ջրով լցված մեկ այլ փարայի մեջ ու մոտ 10 րոպն եռացրել: Դրանից ռետտ 500 մլ բենզին է լցրել պոլիմերային տարայի մեջ ն կրկին եռացրել, ապա թափահարել պոլիմերային տարան ն 50 գրամ եռացաւծ ջուր ու լիմոնի աղ ավելացրել, որից հետո տարայի մեջ առկա ջուրը լցրել է ամանի մեջ ն կրկին եռացրել: Արդյունքում: ամանի մեջ մնացել է փոշենման զանգված, ինչը լցրել է կոլբայի մեջ, վրան ավելացրել յոդ ու ֆոսֆոր ն ատացել հեղուկ զանգված, որր նույնպես եռացնելով, չորացրել է: Այնուռետն, կոլբայի մեջ լցրել է եռացրած ջուր ն թափահարել, որից հեվտ նշված զանգվածը լցրել է ծխախուրի մոխրի մեջ` այդ կերպ փորձելով արերիլիզացնել այն: Նշված գործողությունները կատարելու արդյունքում Գոռ Սիմոնյանը ն Գոռ Հասրաթյանն ապօրինի պատրաստել են առնվազն զգալի չափի դեզոմորֆին ն խոշոր չափի կոդեին տեսաւկի թմրամիջոցներ ն իրենց միացած Խաչավաւր Խաչատրյանի հետ ներարկելու եղանակով օգվնաւգործել:

Այնուռետն, Գոռ Սիմոնյանը ներարկիչի, պոլիմերային տարաների մեջ լցված թմրամիջոցների չօգտագործված մաս, գազի բալոնը, թավան տեղադրել է իր պայուսակում, վերցրել այն, որից հետո Գոռ Հասրաթյանի ն Խաչատուր Խաչատրյանի հեվ. դուրս են եկել Լենինգրադյան փողոց, ն այնտեղից էլ բերման ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին»):

8. Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի ապրիլի 22-ի դատավճռով նշել է. «(.) Դատարանը, ՀՀ քրեական դափավարության օրենսգրքի 127-րդ հողվածի դրույթներին համապատասխան, հետազոտելով ն գնահատելով ապացույցներն իրենց վերաբերելիության, թույլավտելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից հիմնված ներքին համոզմամբ, հանգում է այն հետնության, որ Գոռ Սիմոնյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք, որը որակվում է որպես առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմիամիջոց՝

ւՏե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 196-200:

6

խոշոր չափով 0,422012 գրամ քաշով կոդեին տեսակի թմիամիջոց ն զգալի չափով՝ 0,184 գրամ քաշով դեզոմորֆին թմրամիջոց ապօրինի պավրատտրելը ն պահեր, այն որակված է ճիշվ. ամբաարանյալը նշված հանցավոր արարքը կատարել է մեղավորությամը, վերջինս քրեական պատասխանատվության ն պատժի է ենթակա այդ հոդվածով (...)»7:

9. Վերաքննի, դատարանը 2023 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ մասնակիորեն բեկանելով ն փոփոխելով Առաջին ատյանի վերոգրյալ դատավճիռը, Գ.Սիմոնյանի նկատմամբ պատիժ է նշանակել՝ ազատազրկում 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով: Գ.Սիմոնյանի նկատմամբ նշանակվել է հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հարկադիր բուժում՝ թմրամոլությունից»:

10. Պաշտպան Ա.Մկրտչյանը 2023 թվականի հուլիսի 26-ին Վճռաբեկ դատարան է ներկայացրել միջնորդություն` 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1ին մասի 12-րդ կետի հիման վրա Գ.Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական գործի վարույթը կարճելու մասին:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

1. ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաճայն՝ «Մինչն սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ ն վճռարեկ բողոքները բերվում ն քննվում են մինչն 2022 թվականի հուլիսի Էր գործող կարգով»:

Վերոգրյալից հետնում է, որ 2022 թվականի հուլիսի 1ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են 2022 թվականի հուլիսի Լից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետնաբար, սույն բողոքի քննություն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ հիմք է ընդունվում

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 167-172:

3 Տե՛ս քրեական զործ, հատոր 4-րդ, թերթեր 91102:

7

2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Գ.Սիմոնյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետնությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

Միննույն ժամանակ հաշվի առնելով, որ սույն գործով առերնույթ առկա է քրեական հետապնդումը ն քրեական գործի վարույթը բացառող հանգամանք ն կրկնելով նախկինում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանները չունեն բացարձակ բնույթ ն դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլնի, քրեական վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում, անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե արդյո՞ք ամբաստանյալ Գ.Սիմոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդում` ենթակա է դադարեցման քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ն 2022 թվականի հուլիսի Լին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «Լ Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթն՝

(-:)

12) անձր Հայաարանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթաաա է ազատման քրեական

պատասխանատվությունից. (...)»:

Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ «Լ. Քրնական վարույթը ենթակա Լէ կարճման, եթե:

(-:)

8

3) մեղադրյալի նկապտմաեւմը դադարեցվել է քրեաւկաւն հերապնդումը, ն սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները. (...)»:

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիփավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ փարի ժամկետով ազավտազրկումի, ինչպես նան անզգուշությաւմը կատարված այն. արարքները, որոնց համար աույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազավտազրկումիը (...)»:

Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն" «մ. Անձն ազատվում է քրեական պատասխանաւտվությունից, եթե հանցաւնքն ավարվված համարելուօրվանից անցել են հետնյալ ժամկետները.

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(:-.)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչն դավաւվճոխ օրինակաւն ուժի մեջ մտնելու պահը (...)»:

12. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթն ու քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել ն քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները»:

Թ. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ Գոռ Սիմոնյանին մեղսագրվող՝ ՀՀ քրեական 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված

4Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ ամբաստանյալ Գ.Սիմոնյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումը:

5 Վաղեմության ժամկետների կիրառման պայմանների վերաբերյալ մանրամասն տես Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ. Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ»5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի ն այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14, Ֆարիդա Ավագիմյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14, Անդրանիկ Գրիգորյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումները:

9

հանցանքը կատարվել է 2018 թվականի հունիսի 13-ինչ: Վերոնշյալ արարքը կատարելու մեջ Գ.Սիմոնյանի մեղավորություն, Օ։Օ` հաստատող մեղադրական դատավճիոր կայացվել է 2022 թվականի ապրիլի 26-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 20235 թվականի փետրվարի 10-ին: Նշված որոշման դեմ Գ.Սիմոնյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթծ:

11, Սոյն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծության արդյունքում, հաշվի առնելով նան Գ.Սիմոնյանի՝ 8 օր հետախուզման մեջ գտնվելու հանգամանքը», ակնհայտ է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքի՝ որպես միջին ծանրության հանցանքի համար նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2023 թվականի հունիսի 21-ի դրությամբ՝ վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղ բել, ուստի նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել ն քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Գ.Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել:

15. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը բողոքաբերի՝ սույն որոշման 5-րդ կետում նշված փաստարկներին անդրադառնալն առարկայազուրկ է համարում:

16. Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ 36Էրդ, 363-րդ, 385-րդ ու 387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 2-րդ ն 3-րդ կետերը:

Ց Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 111-րդ կետը

10

ՈՐՈՇԵՑ

1. Ամբաստանյալ Գոռ Էմինի Սիմոնյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 26-ի դատավճիռը ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 10-ի որոշումը՝ բեկանել:

2. Գոռ Էմինի Սիմոնյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել ու քրեական վարույթը կարճել: քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Յ. Գոռ Էմինի Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը՝ վերացնել:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ԴԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 մարտի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/0892/01/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել