ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 49 — Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության վերակազմակերպման դեպքում 1.
Ամփոփում
Հոդված 49. Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության վերակազմակերպման դեպքում 1. Վերակազմակերպված կազմակերպության հարկային պարտավորությունները կատարվում են կազմակերպության իրավահաջորդի (իրավահաջորդների) կողմից սույն հոդվածով սահմանված կարգով: 2. Կազմակերպությունների միաձուլման դեպքում հարկային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ է համարվում այդ կազմակերպությունների միաձուլումից առաջացած կազմակերպությունը: 3. Կազմակերպությունն
Ամբողջ Տեքստ
Հոդված 49. Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության վերակազմակերպման դեպքում 1. Վերակազմակերպված կազմակերպության հարկային պարտավորությունները կատարվում են կազմակերպության իրավահաջորդի (իրավահաջորդների) կողմից սույն հոդվածով սահմանված կարգով:
2. Կազմակերպությունների միաձուլման դեպքում հարկային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ է համարվում այդ կազմակերպությունների միաձուլումից առաջացած կազմակերպությունը:
3. Կազմակերպությունների միացման դեպքում հարկային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ է համարվում այն կազմակերպությունը, որին միացել է կազմակերպությունը:
4. Կազմակերպության բաժանման դեպքում հարկային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ են համարվում այդ բաժանումից առաջացած կազմակերպությունները` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:
5. Կազմակերպության կազմից մեկ կամ մի քանի կազմակերպության առանձնացման դեպքում վերակազմակերպված իրավաբանական անձի հարկային պարտավորությունները առանձնացված կազմակերպություններից յուրաքանչյուրին են անցնում բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:
6. Կազմակերպության վերակազմավորման դեպքում հարկային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ է համարվում այդ կազմակերպության վերակազմավորման արդյունքում առաջացած կազմակերպությունը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
