Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 307 — Հերթափոխումից առաջ վաշտի նոր հերթապահը ստուգում է վաշտի օրվա վերակարգի կազմը, զննում այն և ներկայացնում վաշտի սերժանտին: Վաշտի սերժանտի կատարած զննումից, իրենց պարտականությունների
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 307AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 307 — Հերթափոխումից առաջ վաշտի նոր հերթապահը ստուգում է վաշտի օրվա վերակարգի կազմը, զննում այն և ներկայացնում վաշտի սերժանտին: Վաշտի սերժանտի կատարած զննումից, իրենց պարտականությունների

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 307. Հերթափոխումից առաջ վաշտի նոր հերթապահը ստուգում է վաշտի օրվա վերակարգի կազմը, զննում այն և ներկայացնում վաշտի սերժանտին: Վաշտի սերժանտի կատարած զննումից, իրենց պարտականությունների իմացության ստուգումից և գործնական պարապմունքների անցկացումից հետո վաշտի հերթապահը հին հերթապահից տեղեկություններ է ստանում մարդկանց առկայության ու բաշխման մասին և օրվա վերակարգը տանում հերթափոխման: Հերթափոխումից հետո նոր հերթապահը հին հերթապահի հետ ստուգում

Ամբողջ Տեքստ

Հոդված 307. Հերթափոխումից առաջ վաշտի նոր հերթապահը ստուգում է վաշտի օրվա վերակարգի կազմը, զննում այն և ներկայացնում վաշտի սերժանտին: Վաշտի սերժանտի կատարած զննումից, իրենց պարտականությունների իմացության ստուգումից և գործնական պարապմունքների անցկացումից հետո վաշտի հերթապահը հին հերթապահից տեղեկություններ է ստանում մարդկանց առկայության ու բաշխման մասին և օրվա վերակարգը տանում հերթափոխման: Հերթափոխումից հետո նոր հերթապահը հին հերթապահի հետ ստուգում և ըստ ցուցակի ընդունում է զենքը, զինամթերքի արկղերն ու նրանց վրայի կնիքները, ունեցվածքը, ստուգում է հրդեհամարիչ և ծանուցիչ միջոցների առկայությունն ու սարքինությունը, որից հետո հերթապահները ստորագրում են հերթապահության հանձնման և ընդունման գրքում (Հավելված 12): Զենքն ընդունվում է հատ-հատ, ըստ համարների և լրակազմով: Ընդ որում` ստուգվում է կողպեքների, պահպանման ազդանշանիչների, պահարանների կնիքների և այլ սարքավորումների սարքինությունը: Ընդունելով հերթապահությունը` նոր հերթապահը հին հերթապահի հետ միասին հերթապահության հանձնման և ընդունման մասին զեկույցով ներկայանում են վաշտի հրամանատարին, նրա բացակայությամբ` վաշտի հրամանատարի տեղակալին, իսկ վերջինիս բացակայելու դեպքում` վաշտի սերժանտին: Օրինակ` « Պարոն կապիտան, սերժանտ Ստեփանյանը վաշտի հերթապահությունը հանձնել է»: «Պարոն կապիտան, կրտսեր սերժանտ Կարապետյանը վաշտի հերթապահությունն ընդունել է»: Այնուհետև վաշտի նոր հերթապահը հայտնում է հերթափոխման ժամանակ գնդի հերթապահի արած բոլոր դիտողություններն ու տված ցուցումները, ինչպես նաև հերթապահության ընդունման ժամանակ հայտնաբերված անսարքությունների կամ թերհանձնման մասին: (307-րդ հոդվածը փոփ. 1 1.06.15 ՀՕ-71-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել