Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 346 — Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դատական ակտերը ճանաչելը և կատարման թույլատրելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 346AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 346 — Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դատական ակտերը ճանաչելը և կատարման թույլատրելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 346. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դատական ակտերը ճանաչելը և կատարման թույլատրելը 1. Օտարերկրյա պետությունների դատարանների քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերը ճանաչվում են, իսկ կատարում պահանջող դատական ակտերը նաև կատարվում են Հայաստանի Հանրապետությունում, եթե այդպիսի ճանաչումը և կատարումը նախատեսված են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով կամ փոխադարձության հիման վրա: 2. Սույն ենթաբաժնի իմաստով՝ օտարերկրյա դ

Ամբողջ Տեքստ

Հոդված 346. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դատական ակտերը ճանաչելը և կատարման թույլատրելը 1. Օտարերկրյա պետությունների դատարանների քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերը ճանաչվում են, իսկ կատարում պահանջող դատական ակտերը նաև կատարվում են Հայաստանի Հանրապետությունում, եթե այդպիսի ճանաչումը և կատարումը նախատեսված են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով կամ փոխադարձության հիման վրա:

2. Սույն ենթաբաժնի իմաստով՝ օտարերկրյա դատական ակտ է համարվում այլ պետության դատական մարմնի ընդունած եզրափակիչ դատական ակտը` անկախ դրա անվանումից, որն ունի իրավական ուժ այն պետությունում, որտեղ կայացվել է, այդ թվում՝ օտարերկրյա դատարանի հաստատած հաշտության համաձայնությունները, արձակած դատական հրամանները և վճարման կարգադրությունները, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման մասով քրեական վարույթով կայացրած դատավճիռները:

3. Հայաստանի Հանրապետությունում կարող են ճանաչվել նաև օտարերկրյա դատարանի՝ հայցի ապահովման մասին որոշումները:

4. Օտարերկրյա դատական ակտը Հայաստանի Հանրապետությունում ենթակա է ճանաչման և կատարման, եթե այդ ակտով լուծվող վեճը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համարվում է քաղաքացիական, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով:

5. Եթե օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարումը կախված են փոխադարձությունից, ապա փոխադարձությունը համարվում է գոյություն ունեցող, քանի դեռ չի ապացուցվել հակառակը:

6. Հայաստանի Հանրապետությունում առանց միջազգային պայմանագրի կամ փոխադարձության առկայության ճանաչվում են՝ 1) անձանց իրավական վիճակի վերաբերյալ դատական ակտերը. 2) օտարերկրյա քաղաքացիների միջև ամուսնալուծության կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ օտարերկրյա դատական ակտերը.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջև ամուսնալուծության կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ օտարերկրյա դատական ակտերը. 4) օրենքով նախատեսված դեպքերում՝ օտարերկրյա այլ դատական ակտեր: (346-րդ հոդվածը փոփ.

09.06.22 ՀՕ-182-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել