Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 400-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 400-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-2916 փետրվարի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-29)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 16 փետրվարի 2024թ. ՍԴԱՈ - 29 | «ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 400-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 400-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Դավիթ Գալստյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2024 թվականի հունվարի 29-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Դավիթ Գալստյանի (այսուհետ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է. «Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածը այնքանով, որքանով այն Վճռաբեկ դատարանին թույլ չի տալիս ստորադաս դատարանի կողմից քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ տրված լինելու մասին հետևության գալով հանդերձ և անկախ ստորադաս դատարանի դատական ակտի իրավական նշանակությունը կորցրած լինելու փաստից, վերացնել կալանք կիրառելու կամ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին ստորադաս դատարանի դատական ակտով թույլ տրված դատական սխալը և դրանով իսկ չի ապահովում մեղադրյալի դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետ միջոց, քանի որ թույլ չի տալիս, որպեսզի վճռաբեկ վարույթի արդյունքով մեղադրյալի համար ձևավորվի նույն մեղադրանքով, առանց նոր էական հանգամանքի կրկին չկալանավորվելու քրեադատավարական օրենքի 117-րդ հոդվածի 5-րդ մասի, 120-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 121-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ձևավորվող երաշխիքը»:

2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0072/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահին ստորադաս դատարանի դատական ակտն այլևս իրավաբանորեն գոյություն չունի, Վճռաբեկ դատարանը, ելնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածի կարգավորումից, ստիպված է լինում կայացնելու հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը մերժելու մասին որոշում չնայած այն հանգամանքին, որ արձանագրել է ստորադաս դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի էական խախտում թույլ տրված լինելու փաստը: Դիմողն ընդգծում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածը թույլ է տալիս, որ Վճռաբեկ դատարանը, ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու անվերապահ հիմք հանդիսացող քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ տրված լինելու մասին հետևության գալով հանդերձ, մերժի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը այն պատճառաբանությամբ, որ ստորադաս դատարանի որոշումը եղել է ժամանակավոր և Վճռաբեկ դատարանի որոշումը կայացնելու պահին կորցրել է իր իրավական նշանակությունը: Դիմողը գտնում է, որ այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը, կալանք կիրառելու կամ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին ստորադաս դատարանի դատական ակտով թույլ տրված մեղադրյալի իրավունքի խախտումն արձանագրելով հանդերձ, չի վերացնում ստորադաս դատարանի դատական սխալը, մեղադրյալը վճռաբեկ վարույթում չի իրացնում Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության հիմնարար իրավունքը այնքանով, որքանով վճռաբեկ վարույթի արդյունքով մեղադրյալի համար չի ձևավորվում նույն մեղադրանքով, առանց նոր էական հանգամանքի կրկին չկալանավորվելու դատավարական երաշխիք: Դիմողը պնդում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածը այնքանով, որքանով Վճռաբեկ դատարանին թույլ չի տալիս ստորադաս դատարանի կողմից քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ տրված լինելու մասին հետևության գալով հանդերձ և անկախ ստորադաս դատարանի դատական ակտի իրավական նշանակությունը կորցրած լինելու փաստից, վերացնել կալանք կիրառելու կամ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին ստորադաս դատարանի դատական ակտով թույլ տրված դատական սխալը, համատեղելի չէ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բովանդակության հետ, քանի որ չի հանդիսանում մեղադրյալի դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետ միջոց այնքանով, որքանով թույլ չի տալիս, որ վճռաբեկ վարույթի արդյունքով մեղադրյալի համար ձևավորվի նույն մեղադրանքով, առանց նոր էական հանգամանքի կրկին չկալանավորվելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ մասի, 120-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 121-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ձևավորվող երաշխիքը: Արդյունքում Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածում առկա է օրենքի բաց կապված Վճռաբեկ դատարանում արդյունավետ դատական պաշտպանության անհրաժեշտ նախադրյալ հանդիսացող նաև իրավական նշանակությունը կորցրած դատական ակտի բեկանման և այդ դատական ակտով թույլ տրված դատական սխալը վերացնելու Վճռաբեկ դատարանի լիազորության բացակայության հետ, որը չի ապահովում մեղադրյալի արդյունավետ դատական պաշտպանության հիմնարար իրավունքը, այն է վճռաբեկ վարույթի արդյունքով մեղադրյալի համար չի ձևավորվում նույն մեղադրանքով, առանց նոր էական հանգամանքի կրկին չկալանավորվելու դատավարական երաշխիք:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ/ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) Անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերոնշյալ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Միաժամանակ 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և տվյալ հիմնական իրավունքի և կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ: Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները և Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ Սահմանադրական դատարանն արձանագրում է. Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով բարձրացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածի դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության հարց: Մասնավորապես Դիմողի կողմից բարձրացված հարցը հանգում է նրան, որ վիճարկվող դրույթը դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը Վճռաբեկ դատարանին թույլ չի տալիս ստորադաս դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի էական խախտում թույլ տրված լինելու մասին հետևության գալով հանդերձ և անկախ ստորադաս դատարանի դատական ակտի իրավական նշանակությունը կորցրած լինելու փաստից, վերացնել կալանք կիրառելու կամ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին ստորադաս դատարանի դատական ակտով թույլ տրված դատական սխալը: Ըստ Դիմողի նշվածից բխում է, որ դրանով վիճարկվող դրույթը չի ապահովում մեղադրյալի դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետ միջոց, քանի որ թույլ չի տալիս, որ վճռաբեկ վարույթի արդյունքով մեղադրյալի համար ձևավորվի նույն մեղադրանքով, առանց նոր էական հանգամանքի կրկին չկալանավորվելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ մասի, 120-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 121-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ձևավորվող երաշխիքը: Մինչդեռ, դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը, վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածի դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի համապատասխանությունը Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, չի հիմնավորել վիճարկվող դրույթի դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի հակասահմանադրականությունը այնքանով, որքանով չի հիմնավորել իր իսկ կողմից վկայակոչված առանց նոր էական հանգամանքի կրկին չկալանավորվելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված համապատասխան երաշխիքից օգտվելու անհնարինությունը հաշվի առնելով հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի կողմից որոշման կայացման ժամանակ Դիմողի նկատմամբ կիրառված կալանքն արդեն իսկ փոխարինված է եղել վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով, որի արդյունքում Դիմողը կալանքից ազատված է եղել։ Այս լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի կողմից բարձրացված խնդրո առարկա հարցադրումն առավելապես հիմնված է իր համար ապագայում ենթադրաբար առաջացող անբարենպաստ իրավական հետևանքներ վրա հասնելու հնարավորության վրա, մինչդեռ դիմումի թույլատրելիության տեսանկյունից դրա հիմնավորումների հիմքում չեն կարող ընկած լինել իրականությունից վերացարկված ենթադրություններ և կանխատեսումներ հաշվի առնելով, որ վկայակոչված անբարենպաստ հետևանքները Դիմողի համար, որպես այդպիսին, չեն առաջացել (Դիմողի կողմից դիմումում տվյալ հանգամանքների վերաբերյալ տեղեկություն ներկայացված չէ): Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողը բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի ենթադրյալ խախտումը, և որ այդպիսի խախտումը վրա է հասել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածի դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի հետևանքով: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ուստիև առկա է գործի քննությունը մերժելու հիմք: Ելնելով ողջ վերոգրյալից Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Դավիթ Գալստյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

16 փետրվարի 2024 թվականի

ՍԴԱՈ-29

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 փետրվարի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-29
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել