Տերզիկյան
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2007 թվականի մայիսի 10ին Երնան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարան (այսուհետ նան Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 16101907 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Էսմիրալդա Վլադիմիրի Տերզիկյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՇ քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի հունիսի 2-ի դատավճռով ամբաստանյալ Էսմիրալդա Տերզիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ
Ամբողջ Տեքստ
| 393/07
՛ 37 7 Է1
77 ԱՀ ԱՏԱՏՎԱ ւջ
| Մ. 4
ՀԱՑՆ ՀԹ)
էե ԵՏՀ Լ ՀՏ
ԿԱՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Մ.Արղամանյան
դատավորներ՝ Ա.Դանիելյան
ԼԱբգարյան
20 մարտի 2024 թվական ք.Երնան
ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Էսմիրալդա Վլադիմիրի Տերզիկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման դեմ պաշտպաններ Մ.Տիգրանյանի ն Ս.Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2007 թվականի մայիսի 10ին Երնան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարան (այսուհետ նան Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 16101907 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Էսմիրալդա Վլադիմիրի Տերզիկյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի հունիսի 2-ի դատավճռով ամբաստանյալ Էսմիրալդա Տերզիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ու նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ:
2. ՃՇՇ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2007 թվականի հուլիսի 25-ին որոշում է կայացրել տուժողներ Հրաչիկ Գուրգենի Երանոսյանի, Անահիտ Հրանտի Ղարիբյանի ու ամբաստանյալ Է.Տերզիկյանի վերաքննիչ բողոքները վարույթ ընդունելու ն գործը դատական քննության նշանակելու մասին:
Վերաքննիչ դատարանի՝ 2007 թվականի հոկտեմբերի 8ի որոշմամբ ամբաստանյալ Է.Տերզիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրություն, փոխարինվել է կալանավորմամբ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ն քրեական գործով վարույթը կասեցվել է:
Յ Քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու, քրեական
պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով ամբաստանյալ Է.Տերզիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական գործով վարույթը կարճելու մասին պաշտպաններ Մ.Տիգրանյանի ու Ս.Մարտիրոսյանի
Յ
միջնորդությունը Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ մերժվել է:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման դեմ պաշտպաններ Մ.Տիգրանյանը ն Ս.Մարտիրոսյանը բերել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հունիսի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն 2024 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակների պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ քրեադատավարական օրենքի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Բացի այդ, ստորադաս դատարանի դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի մի շարք գործերով արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Այսպես, բողոքի հեղինակները, վկայակոչելով սույն գործի փաստական հանգամանքները, արձանագրել են, որ ամբաստանյալ Է.Տերզիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2րդ մասի 2րդ կետով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ քրեական վարույթը՝ կարճման, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:։ Այս հարցում Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը հանգում է նրան, որ այն դեպքերում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության ընթացքում, որը ենթադրում է նան վարույթը վերաքննիչ դատարանում, այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականություն Օկրոմ է դատարանը: Վերոգրյալի հաշվառմամբ, բողոքի հեղինակները եզրահանգել են, որ քրեական գործով վարույթը ' Շամաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
4
կասեցնելու հիմքի վերացված չլինելը չի կարող իրավական խոչընդոտ հանդիսանալ վաղեմության ժամկետի կիրառմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական գործով վարույթը կարճելու իմպերատիվ պահանջի կատարման տեսանկյունից, ընդ որում՝ քրեական հետապնդումը դադարեցնելու ու քրեական գործով վարույթը կարճելու համար վարույթի կասեցված լինելը որպես իրավական խոչընդոտ նախատեսված չէ օրենսդրությամբ: Ուստի, Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ քրեական գործով կասեցված վարույթը չի կարող վերսկսվել այլ կերպ, քան կասեցնելու հիմքի վերացման դեպքում, հանգել է սխալ հետնության, ն որպես արդյունք՝ Է.Տերզիկյանը զրկվել է քրեական պատասխանատվությունից ազատվելու օրենքով նախատեսված հնարավորությունից: Բացի այդ, ըստ բողոք բերած անձանց՝ առկա է նան քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու այլ իրավական հնարավորություն, մասնավորապես, 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` նան ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 260-րդ հոդվածով սահմանված կարգավորման համաձայն` դատավարական գործողություննե, կատարելու համար քրեական գործով կասեցված վարույթը կարող է վերսկսվել, եթե դրանք կարող են կատարվել առանց մեղադրյալի մասնակցության:
Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոքի հեղինակները նշել են, որ Վերաքննիչ դատարանի մոտեցման պարագայում ստացվում է մի վիճակ, երբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն արդեն իսկ լրացել էն այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Է.Տերզիկյանը տվել է իր համաձայնությունը, սակայն, նրա նկատմամբ շարունակվում է իրականացվել քրեական հետապնդում, որի շրջանակներում վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը ն հայտարարվել է հետախուզում, ինչը հանգեցնում է Է.Տերզիկյանի իրավունքների խախտման:
6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 27ի որոշումն ու ամբաստանյալ Է.Տերզիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել ն քրեական գործով
5
վարույթը կարճել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Վերաքննիչ դատարանը, մերժելով պաշտպանների միջնորդությունը, իր դատական ակտը պատճառաբանել է հետնյալ կերպ. «(..) (Սույն գործով վարույթի կասեցման հիմքում դրվել է ամբաստանյալ Էսմիրալդա Տերզիկյանի` դատական նիստերին չներկայանալու ն քննությունից թաքնվելու հանգամանքը, ինչով պայմանավորված Վերաքննիչ դատարանն իր 2007 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամի Էսմիրալդա Տերզիկյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել ն կասեցրել է քրեական գործով վարույթը` մինչն նրա հայտնաբերումը:
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն գործով վարույթր կասեցնելու համար հիմք հանդիսացած հանգամանքները չեն վերացել՝ հետախուզման մեջ գտնվող ամբատրանյալ Էսմիրալդա Տերզիկյանը չի հայտնաբերվել ն դատարան չի ներկայացվել, ուստի բացակայում է կասեցված վարույթը վերսկսելու օրենսդրական հիմքը»:
Վճոաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եգրահանգումը.
8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետնությունն առ այն, որ առկա չէ քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու իրավական հնարավորություն:
9. ՇԸ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «մ. Վերաքննիչ դատարանում գործերի քննությունը կատարվում է («գործի քննությունը վերաքննիչ դատարանում») գլխում շարադրված կանոններով, ինչպես նան վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 42-44
6
կանոններով, բաւցառությամի վճռաբեկ դատարանում բողոքի քննության գրավոր ընթացակարգով սահմանված կարգի»:
Մինչն 2007 թվականի դեկտեմբերի 27-ր գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Վերաքննիչ դատարանում գործերի քննությունն կատարվում է առաջին ատյանի դատարաններում գործերի քննության համար սաւհմանված, ինչպես նան |«գործի քննությունը վերաքննիչ դատարանում») գլխում շարադրված կանոններով:
Ը)
3. Դատական նիստին պարվպաւդիր մասնակցում են՝
Ը)
2) ամբաարանյալ, որր ներկայացրել է բողոքը, կամ որի շահերի պաշտպանության համար բողոք է ներկայացրել պաշտպանը (..)»:
Վերաքննիչ դատարանում գործի քննության կարգն ամրագրող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի օրենսդրական փոփոխությունների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախքան «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» 2007 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՀՕ-270-Ն ՀՀ օրենքի ընդունումը, Վճռաբեկ դատարանում գործի քննության համար սահմանված կանոններով Վերաքննիչ դատարանում գործի քննության կարգ նախատեսված չէր: Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում 2007 թվականի նոյեմբերի 28ի վերոնշյալ օրենքով կատարված փոփոխությունների ն լրացումների արդյունքում, որն ուժի մեջ է մտել նույն թվականի դեկտեմբերի 27-ին, ամրագրվել է դատական վերանայման վարույթը վճռաբեկ դատարանում գործի քննության համար սահմանված կանոններով իրականացնելու կարգը, բացառությամբ Վճռաբեկ դատարանում բողոքի քննության գրավոր ընթացակարգով սահմանված կարգի: Այսինքն՝ օրենսգիրքը Վերաքննիչ դատարանին հնարավորություն է տվել դատական վերանայման վարույթն իրականացնել նան Վճռաբեկ դատարանում` դատական նիստում գործի քննության կարգով (այսուհետ՝ նան Վճռաբեկության կառուցակարգ): Վերաքննիչ դատարանում գործի քննության կարգի (այսուհետ՝ նան Վերաքննության կառուցակարգ) ն Վճռաբեկության կառուցակարգի միջն առկա տարբերությունները
7
պայմանավորված են նան գործի քննությանը դատավարության մասնակիցների մասնակցության պահանջի առանձնահատկությամբ: Օրինակ՝ ի տարբերություն Վերաքննության, ուր ամբաստանյալի մասնակցություն, պարտադիր է ն նրա չներկայանալը գործը քննելոն ու դատական ակտ կայացնելուն խոչընդոտող հանգամանք է, Վճռաբեկության կառուցակարգի դեպքում ամբաստանյալի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար: Միննույն ժամանակ, Վերաքննության կամ Վճռաբեկության կառուցակարգով դատական վերանայման վարույթն իրականացնելու դեպքերը ն պայմանները մեկնաբանելիս Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում ընդգծել է ի սկզբանե Վերաքննության կառուցակարգով անցկացվող վարութը Վճռաբեկության կառուցակարգով իրականացվող վարույթի փոխակերպելու արգելքը, այսինքն՝ եթե Վերաքննիչ դատարանը գործը դատական քննության նշանակելու մասին որոշմամբ չի նշել Վճռաբեկության կառուցակարգով գործը քննելու իր մտադրության մասին, ապա հետագայում չի կարող փոխակերպել դատական վերանայման վարույթի ընթացակարգը ն գործը քննել Վճռաբեկության կառուցակարգով՝:
10. Վերահաստատելով ձնավորված դիրքորոշումը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ իրավիճակն այլ է այն դեպքերում, երբ քրեական գործը դատական քննության նշանակելու մասին որոշում է կայացվել մինչն Վերաքննիչ դատարանում գործի քննության կարգն ամրագրող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածում վերը վկայակոչված փոփոխությունները ն լրացումները կատարելը: Նման դեպքերում, թեպետ դատական վերանայման վարույթն ի սկզբանե օրենսդրի ուղղակի պահանջի ուժով անցկացվում էր Վերաքննության կառուցակարգով, սակայն, օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ամրագրվեց Վերաքննիչ դատարանում գործի քննությունը Վճռաբեկության կառուցակարգով իրականացնելու հնարավորություն: Դրա հետ մեկտեղ, ժամանակի մեջ քրեական դատավարության օրենքի գործողության կանոնները դատարանից պահանջում են կիրառել այն իրավանորմերը, որոնք 3 Տես 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 418-րդ «ր Վ տարեկ դատարանի՝ Գնորգ Հաիխմւազարյանի գործով 2009 թվականի հունիսի 29-ի թիվ ԵՔՐԴ/0219/01/08 որոշման 19-րդ կետը:
8
գործում են գործը դատարանում քննելու ժամանակ: Բացառություն են կազմում այն հնարավոր դեպքերը, երբ արդյունքում կարող են սահմանափակվել վարույթին ներգրավված անձանց իրավունքները կամ այլ կերպ վատթարացվել նրանց իրավական վիճակը»:
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի սկզբանե Վերաքննության կառուցակարգով անցկացվող վարույթը Վճռաբեկության կառուցակարգով վարույթի փոխակերպելու անհնարինության մոտեցումը վերաբերելի չէ այն դեպքերին, երբ դատական քննություն նշանակելու մասին որոշումը կայացվել է նախքան «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» 2007 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ՀՕ-270-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը: Ուստի, այն քրեական գործերով, որոնցով մինչն օրենսդրական մատնանշված փոփոխություններն ուժի մեջ մտնելը քրեական գործը դատական քննության նշանակելու մասին որոշում է կայացվել, դատական վերանայման վարույթի իրականացման ձնը Վերաքննի: դատարանի նախաձեռնությամբ կարող է փոխակերպվել ն քրեական գործը կարող է քննվել Վճռաբեկ դատարանում՝ դատական նիստում գործի քննութան համար սահմանված կանոններով՝ պահպանելով դատական վերանայման վարույթն այդօրինակ կառուցակարգով իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններըձ:
1Լ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Է.Տերզիկյանի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատական ակտ՛, որի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել տուժողներ Հ.Երանոսյանը, Ա.Ղարիբյանը ն ամբաստանյալ Է.Տերզիկյանը",
5 Տես 1998 թվականի հուլիս Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ Տես Վճռաբեկ դատարանի` Հայկ Վարդանյանի գործով 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԵՄԴ/0007/01/17, Լնոն Պեւրրոսյանի գործով 2016 թվականի մարտի 30-ի թիվ ՍԴ/0137/01/14 ն Գնորգ Հախնազարյանի գործով 2009 թվականի հունիսի 29-ի թիվ ԵՔՐԴ/0219/01/08 որոշումները:
Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
Ց Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:
9
- Վերաքննիչ դատարանի՝ 2007 թվականի հուլիսի 25ին որոշմամբ ամբաստանյալ Է.Տերզիկյանի վերաբերյալ գործը նշանակվել է դատական քննության»,
- Վերաքննիչ դատարանի՝ 2007 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամբ ամբաստանյալ Է.Տերզիկյանի վերաբերյալ քրեական գործով վարույթը կասեցվել է՝ վերջինիս դատական նիստերին չներկայանալու ն քննությունից թաքնվելու հիմքով",
- քրեական գործով վարույթը վերսկսելու, քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական գործով վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդություն, Վերաքննիչ դատարանը, 2021 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ մերժել է՝ պատճառաբանելով, որ քրեական գործով վարույթը կասեցնելու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել, ուստի բացակայում է կասեցված վարույթը վերսկսելու օրենսդրական հիմքը":
12. Սույն որոշման 9-10-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումը կիրառելով նախորդ կետում վկայակոչված փաստերի նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ստորադաս դատարանն Է.Տերզիկյանի վերաբերյալ քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու իրավական հնարավորությունը որոշելիս, քննարկման առարկա չի դարձրել դատական վերանայման վարույթի կարգի փոխակերպման հնարավորությունը՝ ի շահ արդարադատության, երաշխավորելով վարույթի շարունակականությունը: Այսպես.
Գործի փաստական տվյալներից երնում է, որ քրեական գործը դատական քննության նշանակելու պահին գործող՝ Վերաքննիչ դատարանում գործի քննության կարգը սահմանող իրավադրույթնեը բացառում էին ամբաստանյալի բացակայությամբ դատական վերանայման վարույթը շարունակելու հնարավորությունը, ն Է.Տերզիկյանի վերաբերյալ քրեական գործով վարույթը հենց այս հիմքով կասեցվել է: Սակայն, քրեական գործով վարույթը կասեցվելուց հետո, օրենսդրական փոփոխությունների արդյունքում, քրեադատավարական օրենքը 5 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:
օ Տե՛ս սույն որոշման 2-րդ ն 7-րդ կետերը:
"Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
10
նախատեսել է Վերաքննիչ դատարանում դատական վերանայման վարույթը նան Վճոաբեկության կառուցակարգով իրականացնելու, այն է՝ ամբաստանյալի բացակայությամբ գործի քննություն կատարելու հնարավորություն:
Վճոաբեկ դատարանի գնահատմամբ` նման պայմաններում Վերաքննիչ դատարանը զրկված չէ քննարկելու դատական վերանայման վարույթի իրականացման ձնը փոխակերպելու ն քրեական գործը Վճռաբեկության կառուցակարգով քննելու ու լուծելու հնարավորությունը: Ուստի, Վճռաբեկ դատարանը եզրահանգումը է, որ Է.Տերզիկյանի արդար դատաքննության իրավունքի ապահովման անհրաժեշտությունից ելնելով, Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի դատական վերանայման վարույթի ընթացակարգը Վճռաբեկության կառուցակարգով վարույթի փոխակերպելու հնարավորության հարցը՝ որպես քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու միջոց:
Հետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանի դիրքորոշումն առ այն, որ առկա չէ քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու իրավական հնարավորություն, հիմնավոր չէ:
Ինչ վերաբերում է քրեական պատասխանատվության ենթարկելու
վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Է.Տերզիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական գործով վարույթը կարճելու վերաբերյալ բողոքաբերի խնդրանքին, ապա վճռաբեկության առարկայից ելնելով, Վճռաբեկ դատարանը չի կարող անդրադառնալ այդ պահանջին:
Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող` 483-րդ հոդվածի 4-րդ մասը, սահմանում է, որ. «Մինչն 2022 թվականի հուլիսի Էր կասեցված քրեական գործերով վարույթները մեկ տարվա ընթացքում քննիչի կամ դատարանի որոշմամբ վերսկսվում են ն քննվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով», այսինքն, նշված կարգավորման համաձայն՝ նս Է.Տերզիկյանի վերաբերյալ քրեական գործով կասեցված վարույթը ենթակա է վերսկսման:
1
13 Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ ն 390-րդ հոդվածների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու ու գործը Վերաքննիչ դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում, Վերաքննիչ, դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումները ն հանգի համապատասխան հետնության:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Լ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումը բեկանել ն գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
՞Նախագահող՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դատավորներ՝ ԱԱՎԵՏԻՍՅԱՆ
Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 մարտի, 2024 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
