ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2006 թվականի հունիսի 1-ին «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-245, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի առաջին մասում` 1) 2-րդ կետի «նախաքննության և հետաքննության» բառերը փոխարինել «հետաքննության և նախաքննության» բառերով.
2) 6-րդ կետը «կիրառման» բառից հետո լրացնել «օրինականության» բառով: Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում` 1) երկրորդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը.». 2) երկրորդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4) պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը.»: Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի հինգերորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1 1 -րդ կետով. «1 1 ) դատախազության վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով դիմում է Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանում մասնակցում է քննությանը կամ քննությանը մասնակցելու համար լիազորում է այլ դատախազի.»: Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածում` 1) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գլխավոր դատախազին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում և պաշտոնանկ է անում Ազգային ժողովը` Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված կարգով:».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գլխավոր դատախազի տեղակալներին գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է Հանրապետության Նախագահը` Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված կարգով:». 3) հինգերորդ մասից հանել «և ընդգրկվել է դատախազների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակներում» բառերը. 4) վեցերորդ մասի «ընդգրկվել է դատախազների պաշտոնեական պիտանիության ցուցակում» բառերը փոխարինել «հանձնել է քննություն` գլխավոր դատախազի սահմանած կարգով» բառերով. 5) յոթերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Քննիչ կարող է լինել ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի իրավաբանական բարձրագույն կրթություն, իրավաբանի առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ և գլխավոր դատախազի սահմանած կարգով հանձնել է համապատասխան քննություն: Իրավաբանի առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ չունենալու դեպքում անձը քննություն հանձնելուց և քննիչ նշանակվելուց հետո անցնում է մեկ տարի ժամկետով փորձաշրջան` գլխավոր դատախազի սահմանած կարգով:». 6) ութերորդ մասը ճանաչել ուժը կորցրած. 7) իններորդ մասի «կամ այլ ստորադաս դատախազն» բառերը փոխարինել «, այլ ստորադաս դատախազը կամ քննիչն» բառերով: Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «նախաքննության և հետաքննության» բառերը փոխարինել «հետաքննության և նախաքննության» բառերով: Հոդված 6. Օրենքի 29-րդ հոդվածի վերնագիրը «կիրառման» բառից հետո լրացնել «օրինականության» բառով: Հոդված 7. Օրենքի 39-րդ հոդվածի չորրորդ մասից հանել «, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավոր դատախազների» բառերը: Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում Սահմանադրության 116-րդ հոդվածով նախատեսված ժամկետը լրանալուց հետո: Սահմանադրության 117-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` գլխավոր դատախազը շարունակում է պաշտոնավարել ոչ ավելի, քան հինգ ամիս Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից հետո` մինչև Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով գլխավոր դատախազի նշանակումը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2006 թ. հունիսի 22 Երևան ՀՕ-110-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-110-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (16.07.2006-01.05.2007) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2006.07.06/36(491) Հոդ.761 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 01.06.2006 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 22.06.2006 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 16.07.2006 Ուժը կորցրել է 01.05.2007 Հիմնական ակտ 01.06.2006, ՀՕ-110-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 01.07.1998, ՀՕ-245 01.07.1998, ՀՕ-245 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 հունիսի, 2006 թ.
- Գործի #:
- ՀՕ-110-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
