Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ» ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ» ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-124 հոկտեմբերի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 4 հոկտեմբերի 2011թ. ՍԴԴԿՈ/2 - 12 | «ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ» ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

4 հոկտեմբերի 2011թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Մ. Թոփուզյանի

Անդամակցությամբ Կ. Բալայանի

Ֆ. Թոխյանի

Ուսումնասիրելով «Մարշալ Բաղրամյան» համատիրության անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Մարշալ Բաղրամյան» համատիրությունը 2011թ. սեպտեմբերի 23-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.7-րդ և 118.8-րդ հոդվածների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես, վերջինիս 8-րդ, 18-րդ, 19-րդ և 31-րդ հոդվածների պահանջներին։

Դիմողը պնդում է, որ վիճարկվող իրավադրույթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը, թեև դիմումում իսպառ բացակայում են համապատասխան և անհրաժեշտ իրավական հիմնավորումները։ Այլ կերպ, դիմողը բավարար իրավաբանական փաստարկներով և եզրահանգումներով պատշաճ կերպ չի հիմնավորել վիճարկվող իրավանորմերի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հանգամանքը, ինչը դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։ /«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասեր/։ Ավելին, դիմողը վիճարկելով մատնանշված իրավադրույթների սահմանադրականությունը ըստ էության, բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց, այլ կերպ դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն սահմանադրական դատարանին։

Փաստորեն, դիմողը փորձել է դատական ակտերի իրավական հետևանքները վերագրել խնդրո առարկա իրավանորմերի սահմանադրականության խնդրին /ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 8-րդ և 9-րդ կետեր/։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

«Մարշալ Բաղրամյան» համատիրության անհատական դիմումով գործի քննությունը մերժել։

Նախագահող

Անդամներ

4 հոկտեմբերի 2011 թվականի

ՍԴԴԿՈ/2-12

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 հոկտեմբերի, 2011 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-12
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել