ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 429 — Գույքի արգելանքը 1.
Ամփոփում
Հոդված 429. Գույքի արգելանքը 1. Գույքի արգելանքը չվճարված հարկային պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակմանն ուղղված՝ հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Գույքի արգելանքը կիրառվում է հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի (այսուհետ սույն բաժ
Ամբողջ Տեքստ
Հոդված 429. Գույքի արգելանքը 1. Գույքի արգելանքը չվճարված հարկային պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակմանն ուղղված՝ հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Գույքի արգելանքը կիրառվում է հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի (այսուհետ սույն բաժնի իմաստով՝ գույք) տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքի՝ հարկային պարտավորությունների չափով սահմանափակման միջոցով: (429-րդ հոդվածը խմբ. 28.02.24 ՀՕ-104-Ն ) (28.02.24 ՀՕ-104-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
