Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 277-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 344-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 277-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 344-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-663 սեպտեմբերի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-66)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 3 սեպտեմբերի 2018թ. ՍԴԱՈ - 66 | «ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 277-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 344-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 277-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 344-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Կարինե Հարությունյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի, 344-րդ հոդվածի 4-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալե գործի վարույթը «Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կարճելու վերաբերյալ գործով զեկուցողի առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Կարինե Հարությունյանը 2018 թվականի մարտի 28-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը, 344-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության (06.12.2015 փոփոխություններով) 1-ին, 10-րդ, 60-րդ հոդվածի, 61-րդ, 63-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավերե։ Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի վճռով մերժվել է Կարինե Հարությունյանի հայցապահանջն ընդդեմ Քրիստինե Իսրայելյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման, Սուրեն Գևորգի Թարվերդյանի սեփականության իրավունքը ճանաչելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանմանը սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2014 թվականի մարտի 7-ի որոշմամբ Կարինե Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն բեկանվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի վճիռը և գործն ուղարկվել նոր քննության։ Գործի նոր քննության արդյունքում Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի օգոստոսի 14-ի վճռով Կարինե Հարությունյանի հայցը բավարարվել է։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2015 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ Քրիստինե Իսրայելյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի օգոստոսի 14-ի վճիռը բեկանվել է, և այն փոփոխվել է հայցը մերժվել է։ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերվել է վճռաբեկ բողոք, որի վարույթ ընդունելը մերժվել է Վճռաբեկ դատարանի 20.01.2016թ. որոշմամբ։

2. Դիմողի կարծիքով առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունից բխում է, որ դիմումատուի պահանջը որպես գույքի ծխի անդամի սեփականության իրավունքի ճանաչումը, ուղղված է սեփականատիրոջ իրավունքի խախտման վերացմանը, հետևապես այդ դեպքում հայցային վաղեմություն կիրառելի չէ։ Մինչդեռ, ՀՀ վերաքննիչ դատարանի պատճառաբանությունից բխում է, որ սեփականության իրավունքի ճանաչման պահանջների նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելի է։ Ըստ դիմողի վիճարկվող նորմերում առկա չէ հստակ կարգավորում և պարզ չէ, թե «սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրաե արտահայտության ներքո հայցային վաղեմություն կիրառելի չէ սեփականության իրավունքի ճանաչման ցանկացա՞ծ պահանջի նկատմամբ, թե՞ միայն փաստացի տիրապետման հիմքով ժառանգմամբ սեփականության իրավունք ճանաչելով, թե՞ նաև գույքի ծխի անդամ լինելու հիմքով սեփականության իրավունքի ճանաչման դեպքում։ Դիմողի կարծիքով այդ իրավական անորոշությունը հանգեցնում է անձի սեփականության իրավունքի խախտմանը և խնդրել է Քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը, 344-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 10-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

3. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունն ու վերլուծությունը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ դիմումի քննությունը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ։ «Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը «գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքերե։ Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համապատասխան «Անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ…. լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետըե։ Գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դիմողի նկատմամբ վերջնական դատական ակտը, այն է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասինե ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի (Վճռաբեկ դատարանի) որոշումը, կայացվել է 2016 թվականի հունվարի 20-ին։ Մինչդեռ, դիմողը որպես 20.01.2016 թվականի Վճռաբեկ դատարանի որոշման ստանալը հավաստող փաստաթուղթ է ներկայացրել դիմողի ներկայացուցչի 21.02.2017 թվականի դիմումին ի պատասխան Վճռաբեկ դատարանի աշխատակազմի կողմից Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշումը դիմողին ուղարկելու ծրարի պատճենը։ Բացի դրանից, գործով զեկուցողի ՍԴԴ-18 գրությամբ դատական դեպարտամենտից հայցվել էր տեղեկություն առ այն, թե թիվ ԱՎԴ2/0159/02/13 քաղաքացիական գործով 2016 թվականի հունվարի 20-ի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասինե ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումն ընդունելուց հետո հայցվոր Կարինե Հարությունյանը կամ նրա ներկայացուցիչը երբ և ինչ կարգով են դրա մասին տեղեկացվել։ Ի պատասխան հարցմանը ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմը 2018 թվականի օգոստոսի 2-ի ԴԴ6-Ե-4890 գրությամբ հայտնել է, որ նշված որոշումը Կարինե Հարությունյանին ուղարկվել է ՀՀ վճռաբեկ դատարանի 05.02.2016թ. թիվ ԴԴ6-Ե-709 գրությամբ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Կարինե Հարությունյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի, 344-րդ հոդվածի 4-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալե գործի վարույթը կարճել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

3 սեպտեմբերի 2018 թվականի

ՍԴԱՈ-66

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 սեպտեմբերի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-66
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել