ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 38 — Սպորտային ռիսկը 1.
Ամփոփում
Հոդված 38. Սպորտային ռիսկը 1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ արհեստավարժ մարզամրցմանը կամ մարզումներին մասնակից անձը, որն արհեստավարժ մարզամրցման կամ մարզումների ընթացքում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառել, եթե նա պահպանել է տվյալ մարզատեսակի համար սահմանված կանոնները: 2. Տվյալ մարզատեսակի համար սահմանված կանոնները դիտավորությամբ խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ կամ առողջությանը ծանր վնաս պատճառած անձը ենթակա է ք
Ամբողջ Տեքստ
Հոդված 38. Սպորտային ռիսկը 1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ արհեստավարժ մարզամրցմանը կամ մարզումներին մասնակից անձը, որն արհեստավարժ մարզամրցման կամ մարզումների ընթացքում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառել, եթե նա պահպանել է տվյալ մարզատեսակի համար սահմանված կանոնները:
2. Տվյալ մարզատեսակի համար սահմանված կանոնները դիտավորությամբ խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ կամ առողջությանը ծանր վնաս պատճառած անձը ենթակա է քրեական պատասխանատվության։
3. Տվյալ մարզատեսակի համար սահմանված կանոնները դիտավորությամբ խախտելու հետևանքով քրեական օրենքով պաշտպանվող շահերին դիտավորությամբ վնաս պատճառած անձը ենթակա է քրեական պատասխանատվության:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
