ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ՝ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի՝ ՀՆ-2381, ՀՆ-2382, ՀՆ-2383, ՀՆ-2384 ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ի ՀՆ-151 ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-10)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 13 փետրվարի 2009թ. ՍԴԱՈ - 10 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ՝ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի՝ ՀՆ-2381, ՀՆ-2382, ՀՆ-2383, ՀՆ-2384 ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ի ՀՆ-151 ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ
2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՀՆ-2381, ՀՆ-2382, ՀՆ-2383, ՀՆ-2384 ԵՎ 2009
ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ի ՀՆ-151 ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ
ԿՈՂՄԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Ուժը կորցրած ճանաչել «2001 թվականի հունիսի 11-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև թմրանյութերի վերահսկման և իրավապաշտպանության բնագավառում նամակ-համաձայնագրում», «2005 թվականի հուլիսի 13-ին Երևանում ստորագրված «2001 թվականի հունիսի 11-ին կնքված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև թմրադեղերի հսկողության և իրավունքի պաշտպանության նամակ-համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրության մեջ», «2004 թվականի մայիսի 19-ին Երևանում ստորագրված «2001 թվականի հունիսի 11-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին» նամակ- համաձայնագրի լրացման մեջ», «2003 թվականի ապրիլի 14-ին Երևանում ստորագրված «2001 թվականի հունիսի 11-ին կնքված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին» նամակ-համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մեջ» ամրագրված պարտավորությունների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով ընդունված ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի հունվարի 15-ի ՍԴԱՈ-3, ՍԴԱՈ-4, ՍԴԱՈ-5, ՍԴԱՈ-6 աշխատակարգային որոշումները։
2. ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմին սահմանված կարգով վերադարձնել ՀՀ Նախագահի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՆ-2381, ՀՆ-2382, ՀՆ-2383, ՀՆ- 2384 և 2009 թվականի փետրվարի 3-ի ՀՆ-151 դիմումները։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
13 փետրվարի 2009 թվականի
ՍԴԱՈ-10
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 փետրվարի, 2009 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-10
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
