ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 86 — Ընտանիքի այլ անդամների օգտին դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը 1.
Ամփոփում
Հոդված 86. Ընտանիքի այլ անդամների օգտին դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը 1. Սույն օրենսգրքի 81-85-րդ հոդվածներում նշված անձանց օգտին բռնագանձվող ալիմենտի չափը և վճարելու կարգը կարող են որոշվել կողմերի համաձայնությամբ։ 2. Կողմերի համաձայնության բացակայության պարագայում դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը՝ կայուն դրամական գումարով, յուրաքանչյուր դեպքում սահմանում է դատարանը` ելնելով ալիմենտ վճարողի և ստացողի գույքային ու ընտանեկան դրու
Ամբողջ Տեքստ
Հոդված 86. Ընտանիքի այլ անդամների օգտին դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը 1. Սույն օրենսգրքի 81-85-րդ հոդվածներում նշված անձանց օգտին բռնագանձվող ալիմենտի չափը և վճարելու կարգը կարող են որոշվել կողմերի համաձայնությամբ։
2. Կողմերի համաձայնության բացակայության պարագայում դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը՝ կայուն դրամական գումարով, յուրաքանչյուր դեպքում սահմանում է դատարանը` ելնելով ալիմենտ վճարողի և ստացողի գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից: Դա ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս։
3. Եթե ընտանիքի՝ ալիմենտ պահանջող անդամին խնամել պարտավոր են միաժամանակ մի քանի անձինք, դատարանը, կախված նրանց գույքային ու ընտանեկան դրությունից, որոշում է ալիմենտային պարտականությունների կատարման մեջ նրանցից յուրաքանչյուրի մասնակցության չափը։ Ալիմենտի չափը որոշելիս դատարանն իրավունք ունի հաշվի առնելու ալիմենտ վճարելու պարտավոր բոլոր անձանց, անկախ նրանից` հայցը ներկայացվել է նրանցից մեկի, մի քանիսի, թե բոլորի դեմ։ Գ Լ ՈՒ Խ 15. ԱԼԻՄԵՆՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
