ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 23 — Մասնագիտական կրթությունն ու ուսուցումը (վերնագիրը խմբ.
Ամփոփում
Հոդված 23. Մասնագիտական կրթությունն ու ուսուցումը (վերնագիրը խմբ. 22.05.24 ՀՕ-251-Ն ) 1. Մասնագիտական կրթությունն իրականացվում է հետևյալ կրթական ծրագրերի մակարդակներով. 1) արհեստագործական հիմնական կրթական ծրագիր` արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորում. 2) միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագիր` մասնագետի որակավորում: 2. Մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է մշակել և իրականացնել լրացուցիչ կրթական ծրագրեր, որոնցով ձեռք բերված ու
Ամբողջ Տեքստ
Հոդված 23. Մասնագիտական կրթությունն ու ուսուցումը (վերնագիրը խմբ.
22.05.24 ՀՕ-251-Ն ) 1. Մասնագիտական կրթությունն իրականացվում է հետևյալ կրթական ծրագրերի մակարդակներով. 1) արհեստագործական հիմնական կրթական ծրագիր` արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորում. 2) միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագիր` մասնագետի որակավորում:
2. Մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է մշակել և իրականացնել լրացուցիչ կրթական ծրագրեր, որոնցով ձեռք բերված ուսումնառության արդյունքները վկայագրվում են և հիմք են միկրոորակավորման համար:
3. Մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է ըստ որակավորումների իրականացնել նաև փորձարարական կրթական ծրագրեր՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով:
4. Միջին մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան որակավորման ուսումնառությունը բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտը կարող է կրթությունը շարունակել բարձրագույն կրթության համապատասխան որակավորման առաջին մակարդակում՝ ձեռք բերված կրեդիտներին կամ համեմատվող ծրագրերի ակադեմիական տարբերությունների ողջամիտ ծավալին համապատասխան` լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ: Մասնագիտական կրթության ծրագրերի հաջորդական շարունակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Մասնագիտական կրթության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտները կարգավորող օրենքներով։ (23-րդ հոդվածը փոփ. 26.07.01 ՀՕ-209, խմբ.
01.12.03 ՀՕ-58-Ն, 19.05.14 ՀՕ-17-Ն, լրաց.
25.03.20 ՀՕ-174-Ն, խմբ.
22.05.24 ՀՕ-251-Ն ) (22.05.24 ՀՕ-251-Ն օրենքի 12-րդ հոդվածով խմբագրված՝ Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի նախատեսված դրույթները կիրառության մեջ են մտնում, և դրանց հետ կապված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ենթակա են ընդունման՝ համաձայն վարչապետի որոշմամբ հաստատված գործողությունների պլանի և ժամանակացույցի՝ ոչ ուշ, քան մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը ` համաձայն 22.05.24 ՀՕ-251-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի ) ( 22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
