Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ղազարյան — ԵԴ/13674/02/21
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Ղազարյան — ԵԴ/13674/02/21

Վճռաբեկ դատարանԵԴ/13674/02/2127 փետրվարի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ Դավիթ Ղազարյանի հայցի ընդդեմ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ), Կառավարության՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի ն սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն), երրորդ անձ Հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանի՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաձելու ու անվավերության հետնանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.03.2025 թվականի որոշման դեմ Հիմնադրամի, Նախարարության ն Գոռ Վարդանյանի բերած վճռաբեկ բողոքները, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարակ

Ամբողջ Տեքստ

Հր. 22225

ՄՅՇ 27 ՛ :

«ՀՏ» Տ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/13674/02/21 դատարանի որոշում 2026թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/13674/02/21

Նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան

Դատավորներ՝ Մ. Հարթենյան

Ս. Մատինյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2026 թվականի փետրվարի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Դավիթ Ղազարյանի հայցի ընդդեմ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ), Կառավարության՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի ն սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն), երրորդ անձ Հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանի՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաձելու ու անվավերության հետնանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.03.2025 թվականի որոշման դեմ Հիմնադրամի, Նախարարության ն Գոռ Վարդանյանի բերած վճռաբեկ բողոքները,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Դավիթ Ղազարյանը պահանջել է 01.03.2021 թվականին (երկրորդ փուլ մարտի 15-ին) տեղի ունեցած Հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները ճանաչել անվավեր ն որպես հետնանք՝ անվավեր ճանաչել Հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին Կառավարության 03.05.2021 թվականի թիվ 703-Ա որոշումը:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 21.05.2024 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.03.2025 թվականի որոշմամբ Դավիթ Ղազարյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 21.05.2024 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Հիմնադրամը (ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյան), Նախարարությունը ն Գոռ Վարդանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Դավիթ Ղազարյանը:

2. Հիմնադրամի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է «Բարձրագույն ն հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 6րդ ու 15-րդ հոդվածները, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22.01.2021 թվականի թիվ 01/21-01 որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ Կարգ) 47-րդ կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ, 9-րդ, 576-րդ, 66րդ ն 379-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ոչ հայցադիմումը, ոչ հայցի հիմքը ն առարկան փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը չեն բովանդակել փաստական հիմք այն մասին, որ ընտրության շրջանակներում տեղի է ունեցե «առանձին սենյակի» անձեռնմխելիության, գաղտնիության խախտում, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից քննության է առնվել փաստական կազմ, որի վերաբերյալ հայցվորը դիրքորոշում չի հայտնել Դատարանում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կարգով հաշվիչ հանձնաժողովի (այսուհետ նան՝ Հանձնաժողով)| նախագահն ն անդամներին արձանագրությունը չստորագրելու լիազորություն վերապահված չէ, դրանից բխող իրավական հետնանք, այդ թվում՝ արձանագրությունը կամ ընտրության արդյունքներն անվավեր ճանաձելու տեսքով, գոյություն չունի: Բացի այդ, Կարգով Հանձնաժողովի նախագահին ն անդամներին վերապահված չէ Հանձնաժողովի անդամությունից հրաժարվելու լիազորություն ու դրանից բխող իրավական հետնանքներ՝ ընտրությունը դադարեցնելու կամ նոր հանձնաժողով ձնավորելու մասով, նման գործընթաց առկա չէ, հետնաբար Հանձնաժողովի նախագահի ն մի քանի անդամների

3

հրաժարվելու դեպքում Հանձնաժողովի գործունեությունը չի դադարում, ու մնացած անդամների կողմից արձանագրության ստորագրումը հավասարազոր է Հանձնաժողովի կողմից արձանագրություն կազմելուն ն այն հոգաբարձուների խորհրդին (այսուհետ նան՝ Խորհուրդ) ներկայացնելուն, ինչն էլ հաշվի է առել Խորհուրդը՝ հաստատելով ընտրության արդյունքները:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել Կարգի 47րդ կետին առ այն, որ քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվում ընթացակարգային խախտումների դեպքում` խախտման վերաբերյալ համապատասխան արձանագրության դեպքում, չի գնահատել նման արձանագրության բացակայությունը ն սահմանափակվել է միայն Կարգի 39- րդ կետին հղում կատարելով, որը որնէ իրավական հետնանք չի սահմանում:

Խորհուրդն է այն բարձրագույն մարմինը, որը կազմակերպում Ա հաստատում է ընտրության արդյունքները, հետնաբար Կարգի 47-րդ կետն այն մասին, որ՝ «քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվում ընթացակարգային խախտումների դեպքում՝ խախտման վերաբերյա`՝ համապատասխան արձանագրության դեպքում» ենթակա է մեկնաբանման այն տիրույթում, որ ընթացակարգային խախտումները ենթակա են արձանագրման Խորհրդի կողմից, մինչդեռ Խորհուրն առկա գործընթացների ն ապացույցների արդյունքում ոչ միայն չի արձանագրել ընթացակարգային խախտումներ, այլն հաստատել է քվեարկության արդյունքներն ու այն ներկայացրել է իրավասու մարմիններին, այսինքն՝ ընթացակարգային խախտումներ ն դրանց վերաբերյալ կազմված համապատասխան արձանագրություն չկան ո՛չ գործի նյութերում, ո՛չ օբյեկտիվ իրականության մեջ:

Վերաքննիչ դատարանը սահմանափակվել է մեկ ապացույցի՝ Անի Սիմոնյանի ն Վարդան Պետրոսյանի կողմից ստորագրված արձանագրության հետազոտմամբ ու գնահատմամբ՝ խախտելով ապացույցները համակցության մեջ բազմակողմանի, օբյեկտիվ ն լրիվ գնահատելու պահանջը:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ ստեղծվել է անթույլատրելի նախադեպ առ այն, որ հաշվիչ հանձնաժողովի ցանկացած անդամ կամ թեկուզ Հանձնաժողովի նախագահը կարող են միանձնյա ն ռեկտորի ընտրության կարգով չսահմանված գործողությունների միջոցով խափանել մի ամբողջ ընտրական գործընթաց՝ իրենց միանձնյա կամքը դարձնելով որոշիչ այս կամ այն թեկնածուին խոչընդոտելու կամ հակառակը մեկ այլ թեկնածուի օգտին գործողություններ իրականացնելու նպատակով, ինչը քաղաքացիական իրավունքների չարաշահում է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.03.2025 թվականի որոշումն ու օրինական ուժ տալ Դատարանի 21.05.2024 թվականի վճռին:

2.Լ Գոռ Վարդանյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 1Լ13-րդ, 66-րդ ն 379-րդ հոդվածները:

4

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը պարտավոր էր չանդրադառնալ «առանձին սենյակի» անձեռնմխելիության, գաղտնիության խախտման վերաբերյալ հայցվորի դիրքորոշմանը, քանի որ վերջինս նման դիրքորոշում չի հայտնել Դատարանում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հանձնաժողովի արձանագրությունն այդ հանձնաժողովի անդամների մի մասի կողմից ստորագրելուց հրաժարվելը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու համար բավարար դիտարկելն իրավաչափ չէ, քանի որ կստեղծվի իրավիճակ, երբ Հանձնաժողովի անդամներն իրավունք կունենան խոչընդոտել Խորհրդի լիազորությունների իրականացմանը, մասնավորապես` Խորհուրդը կընտրի թեկնածուին, իսկ Հանձնաժողովի անդամներից մեկը, իրավունք ունենալով հրաժարվել արձանագրությունը ստորագրելուց, ի չիք կդարձնի ռեկտորի ընտրության գործընթացը, ինչի հետնանքով Հիմնադրամն այդպես էլ ռեկտոր չի ունենա:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.03.2025 թվականի որոշումն ու օրինական ուժ տալ Դատարանի 21.05.2024 թվականի վճռին:

2.2 Նախարարության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ ն 66-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ.

- հաշվիչ հանձնաժողովի անդամներն իրավունք չունեն հրաժարվել արձանագրություններն ստորագրելուց, նման ընթացակարգ Կարգով սահմանված չէ, արձանագրության ստորագրումը հանձնաժողովի անդամների պարտականությունն է,

- Հանձնաժողովի անդամների` Կարգով չնախատեսված ն կամայական վարքագիծը չի կարող հիմք լինել ընտրության օբյեկտիվացված արդյունքներն անտեսելու ու մրցույթն անվավեր ճանաչելու համար, քանի որ կառաջանա իրավիճակ, երբ ռեկտորի ընտրությունը կատարող կհանդիսանա ոչ թե Խորհուրդը՝ ի դեմս իր նիստին ներկա անդամների, այլ հաշվիչ հանձնաժողովի անդամները, որոնց կամայական վարքագծի հետնանքով՝ կապված արձանագրությունը չստորագրելու հետ, Խորհրդի ընտրության օբյեկտիվ արդյունքներն ի չիք կդառնան՝ հանգեցնելով հավակնորդի իրավունքների կոպիտ խախտման,

- ընտրության օբյեկտիվացված արդյունքները հաստատել է օրենսդրությամբ դրա համար լիազորված մարմինը,

- առկա չի եղել քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու՝ Կարգի 47-րդ կետով սահմանված հիմքը՝ արձանագրությունը:

5

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում առկա չեն ապացույցներ, որոնցով կարող է փաստվել, որ ռեկտորի ընտրության ընթացքում տեղի են ունեցել խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.03.2025 թվականի որոշումն ու օրինական ուժ տալ Դատարանի 21.05.2024 թվականի վճռին:

2.3 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է Ա ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի վերաբերյալ Հիմնադրամի ն Գոռ Վարդանյանի վճռաբեկ բողոքներին՝ հայտնել է, որ «առանձին սենյակի» գաղտնիության խախտումը հայտնաբերվել է Դատարանում՝ գործի քննության ժամանակ՝ վկաների կողմից ցուցմունք տալու ընթացքում, որպիսի փաստին ինքը հրավիրել է Դատարանի ուշադրությունը, մինչդեռ Դատարանն անտեսել է գործում առկա համապատասխան ապացույցը, իր գրավոր դիրքորոշումն ու վկաների ցուցմունքները:

Անդրադառնալով Կարգի 47-րդ կետի վերաբերյալ վճռաբեկ բողոքներին՝ հայտնել է, որ նույնիսկ Դատարանն է արձանագրել, որ ձեռագիր կազմված արձանագրությունն ուժ չունի, քանի որ Հանձնաժողովի արդյունքների վերաբերյալ պետք է կազմվեր Կարգով հաստատված Ա սահմանված ձնաթղթով արձանագրություն, ինչն էլ նիստից հետո պատշաճ կազմվել ու ներկայացվել է Խորհրդի հաստատմանը:

Հայտնել է նան, որ ընտրությունը տեղի է ունեցել Կարգի 16-րդ, 17-րդ, 34-րդ, 37-րդ, 39- րդ, 40-րդ ն 43-րդ կետերի խախտումներով, ու Կարգի նույնիսկ մեկ կետի խախտումը պետք է հանգեցնի մրցույթի անվավերության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի 15.03.2202. թվականի արձանագրության համաձայն` Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը՝ հետնյալ կազմով՝ խորհրդի նախագահ՝ Հովիկ Մուսայելյան, խորհրդի քարտուղար՝ Աիդա Կիրակոսյան, խորհրդի անդամներ՝ Ա. Բալդրյան, Գ. Մամիկոնյան, Ա. Բաղդասարյան, Ս. Կարաբեկյան, Ա. Գնորգյան, Ս. Ավետիսյան, Ա. Խաչատրյան, Վ. Ալեքսանյան, Վ. Պետրոսյան, Վ. Մելիքյան, Վ. Շահբազյան, Ա. Հովհաննիսյան, Կ. Բեգոյան, Ա. Եսայան, Ա. Ջզմեչյան, Ի. Աբովյան, Ա. Սիմոնյան, Ն. Կարախանյան, Ն. (Թամրազյան, Բ. Մովսիսյան, Գ. Սարգսյան, 15.03.2021 թվականին իրականացրեց նիստ նան հետնյալ հարցով՝ Հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի երկրորդ փուլի անցկացում:

(..) Նիստին մասնակցում էին Հոգաբարձուների խորհրդի 32 անդամից 23-ը: (...): Խորհուրդը հաստատեց հաշվիչ հանձնաժողովի կազմը (...) որպես նախագահ ընտրեց Գոհար Մամիկոնյանին, որից հետո սկսեց կազմակերպել ընտրության երկրորդ փուլի քվեարկության գործընթացը: Հանձնաժողովի անդամները Խորհրդի անդամներին հերթականությամբ հրավիրեցին քվեաթերթիկներն ստանալու ն քվեարկելու: Քվեարկության ավարտից հետո Հանձնաժողովն առանձնացավ քվեարկության արդյունքներն ամփոփելու նպատակով: (...)

6

Հանձնաժողով աշխատանքների ավարտից հետո Հանձնաժողովի նախագահ Գ. Մամիկոնյանը Հանձնաժողովի կողմից իրականացված քվեարկություններըը ն դրանց արդյունքները ներկայացրեց Խորհրդին:

Հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում առանձնացվել են թվով երեք քվեարկված քվեաթերթիկներ, որոնցից մեկի մասով Հանձնաժողովը միաձայն կայացրել է անվավեր ճանաչելու որոշում, իսկ մյուս երկու քվեաթերթիկների վավերության վերաբերյալ իր կողմից բարձրացված՝ դրանց Կարգին համապատասխանության վերաբերյալ հարցի քվեարկության արդյունքում երեք կողմ ն երկու դեմ ձայներով քվաթերթիկները ճանաչվել են վավեր, ինչի հետ ինքը համաձայն չէ ու որպես Հանձնաժողովի նախագահ հրաժարվում է արձանագրությունն ստորագրել: Միաժամանակ առաջարկեց Խորհրդին ընտրել հաշվիչ հանձնաժողովի նոր անդամ, որը կփոխարինի իրեն: Հանձնաժողովի անդամ Վարդան Պետրոսյանը, ընթերցելով Հանձնաժողովի լիազորությունները, արձանագրեց, որ Հանձնաժողովի գործունեության նպատակը քվեարկության ընթացքի պատշաճ ապահովումն է ն դրա արդյունքների ներկայացումը Խորհրդի հաստատմանը, այլ լիազորությունների իրականացման ընթացակարգ առկա չէ:

Միաժամանակ Վարդան Պետրոսյանը հայտարարեց, որ Հանձնաժողովն ըստ Էության իրականացրել է իր լիազորությունները՝ կապված քվեաթերթիկների հաշվարկման ն դրանց վավերության հետ, այսինքն՝ ըստ էության կայացվել է որոշում: Խորհրդի նախագահի հարցադրմանն առ այն՝ այնուամենյանիվ Հանձնաժողովն իրականացրել է արդյոք քվեարկություն քվեաթերթիկների վավերության վերաբերյալ, Վարդան Պետրոսյանը հայտարարեց, որ՝ այո, քվեարկությունը տեղի է ունեցել, ն արդյունքում երեք կողմ ու երկու դեմ ձայների հարաբերակցությամբ որոշվել է, որ քվեաթերթիկներից երկուսը վավեր են, իսկ մեկը միաձայն ճանաչվել է անվավեր:

Գոհար Մամիկոնյանը հայտարարեց, որ իր կարծիքով քվեաթերթիկներն անվավեր են, ն այդ պատճառով չի ընդունում արդյունքները: Հանձնաժողովի նախագահ Գ. Մամիկոնյանի հանձնաժողովի աշխատանքներից հրաժարվելուց հետո այն հիմնավորմամբ, որ հաշվիչ հանձնաժողովի կազմը նորից կենտ դառնա, Հանձնաժողովից դուրս գալու մասին հայտարարեց հանձնաժողովի անդամ Ա. Եսայանը: Հետնելով Գ. Մամիկոնյանի օրինակին, բարձրաձայնելով վերջինիս կողմից ներկայացված պատճառաբանությունը, իր ստանձնած պարտավորություններից հրաժարվեց նան Հանձնաժողովի անդամ Վ. Ալեքսանյանը, ինչից հետո Հանձնաժողովի մնացած երկու անդամները շարունակեցին իրականացնել իրենց ստանձնած պարտականությունները:

Հաշվիչ հանձնաժողովի անդամ Ա. Սիմոնյանը Խորհրդին ներկայացրեց վիճելի քվեաթերթիկների վերաբերյալ Հանձնաժողովի կողմից կազմված ն հանձնաժողովի երեք անդամների կողմից ստորագրված արձանագրությունը, համաձայն որի՝ երեք կողմ ու երկու դեմ ձայների հարաբերակցությամբ որոշվել է, որ քվեաթերթիկներից երկուսը վավեր են, իսկ մեկը միաձայն ճանաչվել է անվավեր:

Այնուհետն Անի Սիմոնյանը ներկայացրեց հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը՝ փակ գաղտնի քվեարկության արդյունքների վերաբերյալ, համաձայն որի՝ փակ գաղտնի քվեարկությանը մասնակցելու համար քվեաթերթիկներ են ստացել հոգաբարձուների խորհրդի 23 անդամ, քվեարկությանը մասնակցել են հոգաբարձուների խորհրդի 23 անդամ, քվեատուփում հայտնաբերվել է 23 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, ըստ

7

քվեարկության արդյունքների՝ հավակնորդը ստացել է հետնյալ ձայները՝ Վարդանյան Գոռ 17 կողմ, 5 դեմ:

Կարգի 43-րդ կետի համաձայն Խորհուրդը, բաց քվեարկությամբ, 18 կողմ ձայնով հաստատեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները ն ընդունեց որոշում Հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցութի երկրորդ փուլի արդյունքներով Գոռ Վարդանյանին հաղթող ճանաչելու վերաբերյալ: (...) Արձանագրությունն ստորագրված է Խորհրդի նախագահի ն քարտուղարի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 59-63).

2) Կարգի թիվ 3 հավելվածով սահմանված ձնով կազմված արձանագրության համաձայն՝ Հիմնադրամի ռեկտորի ընտրության հաշվիչ հանձաժողովը՝ հետնյալ կազմով՝ Գոհար Մամիկոնյան, Անի Սիմոնյան, Վարդան Պետրոսյան, Վարդան Ալեքսանյան, Ալեքսանդր Եսայան, ամփոփելով 15.03.2021 թվականին համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները, պարզեց. «Հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են 32 անդամ: Հանձնաժողովը, բացելով փակ գաղտնի քվեարկության քվեատուփը, պարզեց. փակ գաղտնի քվեարկությանը մասնակցելու համար քվեաթերթիկներ են ստացել հոգաբարձուների խորհրդի 23 անդամ, քվեարկությանը մասնակցել են հոգաբարձուների խորհրդի 23 անդամ, քվեատուփում հայտնաբերվել է 23 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, ըստ քվեարկության արդյունքների՝ հավակնորդկ(ներ)ը ստացել են հետնյալ ձայն(եր)ը՝ Վարդանյան Գոռ՝ 17 կողմ, 5 դեմ: Այսպիսով, հանձնաժողովն արձանագրում է՝ քվեարկության արդյունքում առավել քանակությամբ կողմ ձայն(եր) է ստացել ն համալսարանի ռեկտոր է ընտրվել Գոռ Վարդանյանը»: Արձանագրություն ստորագրված է Հանձնաժողովի անդամներ Անի Սիմոնյանի ն Վարդան Պետրոսյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 22).

3) Կառավարության 03.05.2021 թվականի թիվ 703-Ա որոշմամբ հաստատվել են Հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները (հատոր 1- ին, գթ. 64).

4) Դատարանում գործի քննության ընթացքում՝ 08.042024 թվականի դատական նիստին, վկա, հաշվիչ հանձնաժողովի անդամ Անի Սիմոնյանը, ի թիվս այլնի, հայտնել է՝ «մենք անձամբ չենք հանել, մենք պարոն Մուսայելյանին հրավիրել ենք, Հոգաբարձուների խորհրդի քարտուղարի միջոցով էդ պանակը բերել ա մեր սենյակ, Ա մենք համեմատումներն արել ենք: (...2)»: Պատասխանելով հայցվորի ներկայացուցչի այն հարցին, թե արդյոք փակ սենյակում Հ. Մուսայելյանն իրավունք ուներ մուտք գործել, վկան նշել է՝ «Կարգի խախտում է որնէ գործողության ներկա լինելը, իսկ մենք իրեն՝ որպես Հոգաբարձուների խորհրդի նախագահ, առանց իրեն ինքնագլուխ չէինք կարող այդ ամենը կազմակերպել, ներկայացրել ենք իրեն՝ ինչ ա տեղի ունենում, ինչի համար ա երկար տնում այդ գործընթացը, ինչ քննարկումներ են գնում, պարոն Մուսայելյանին ասել ենք, որից հետո, հավանությունն ստանալուց հետո, այդ ամեն ինչը կազմակերպել ա, թղթապանակը բերել ա, համեմատել ենք» (հատոր 6-րդ, գ.թ. 41-45, 69):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար

8

խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով վճռաբեկ բողոքների նույնաբովանդակ լինելն ու դրանցում բարձրացված իրավական խնդիրները, նպատակահարմար է գտնում դրանք քենել համատեղ: Միաժամանակ սույն բողոքների քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, կարնորելով նան հեարավոր իրավական հետնանքեերի որոշակիության ապահովման անհրաժեշտությունը, հարկ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք սույն գործով Հիմեադրամի ռեկտորի ըեփրության մրցույթի անցկացման ընթացքում թույլ են տրվել ընթացակարգային խախտումներ, եթե այո, ապա արդյոք թույլ տրված ընթացակարգային խախտումներն իրենց բեույթով այեպիսիե են, որ կարող են էական ազդեցություն ունենալ ռեկտորի ընտրության վերաբերյալ կայացված վերջնական որոշման վրա՝ հանգեցնելով մրցույթի անվավեր ճանաչման:

Մինչն 11.09.2025 թվականի թիվ ՀՕ-285-Ն օրենքն ուժի մեջ մտնելը »-գործած խմբագրությամբ «Բարձրագույն Ա հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բարձրագույն ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը ն բարձրագույն Ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա՝ միանձնյա ղեկավարման ն. կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի, գիտական խորհրդի ն ռեկտորատի գործառույթների իրականացմամբ:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ (..) պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ն բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: (..): Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: (...):

Հիմնադրամի կանոնադրության՝

22-րդ կետի համաձայն՝ համալսարանն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով.

23-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ համալսարանի կառավարման մարմիններն են՝ համալսարանի հոգաբարձուների խորհուրդը.

34-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին.

39-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ հոգաբարձուների խորհրդի իրավասություններն են՝ խորհրդի նախագահի, ռեկտորի (...) ընտրության կանոնակարգի մշակումը, հաստատումը, ընտրությունների կազմակերպումն ու նրանց ընտրության ն լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

9

56-րդ կետի համաձայն՝ ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ հոգաբարձուների խորհրդի

նիստում, գաղտնի քվեարկությամբ, խորհրդի ընդհանուր կազմի ձայների պարզ մեծամասնությամբ, 5 տարի ժամկետով: (...).

57-րդ կետի համաձայն՝ ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: (...):

Կարգի 1-ին կետի համաձայն՝ համալսարանի ռեկտորի ընտրության կարգը մշակված է «Կրթության մասին», «Բարձրագույն ն հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ն համալսարանի կանոնադրության հիման վրա:

Կարգի 2-րդ կետի համաձայն՝ համալսարանի ռեկտորի ընտրությունը կազմակերպում է համալսարանի հոգաբարձուների խորհուրդը՝ բաց մրցույթով, փակ գաղտնի քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր ձայների պարզ մեծամասնությամբ: Ռեկտորն ընտրվում է 5 տարի ժամկետով:

Կարգի 3-րդ կետի համաձայն` նույն կարգով սահմանվում է Համալսարանի ռեկտորի ընտրության, թեկնածուների առաջադրման կարգը, մրցույթին մասնակցելու պայմանները ն մրցույթի ընթացակարգը:

Մրցույթի անցկացման ընթացակարգը նկարագրված է Կարգի երրորդ գլխում (կետեր 17-27): Այսպես.

Կարգի 24-րդ կետի համաձայն՝ փակ գաղտնի քվեարկության համար քվեաթերթիկները պատրաստում է խորհրդի քարտուղարը:

Կարգի 25-րդ կետի համաձայն քվեաթերթիկների ձնը ն բովանդակող տեղեկությունները՝ ըստ հավակնորդների քանակի սահմանվում է նույն կարգի թվ1ն2 հավելվածներում:

Կարգի 26-րդ կետի համաձայն՝ խորհրդի քարտուղարը հավակնորդների փակ գաղտնի քվեարկության քվեաթերթիկները, խորհրդի անդամների ցուցակը ն քվեարկության արդյունքների գրանցման ձնաթղթերը հանձնում է հաշվիչ հանձնաժողովի նախագահին:

Կարգի 27րդ կետի Էհամաձայն՝ հաշվիչ հանձնաժողովը կազմակերպում է քվեարկությունը՝ ապահովում է քվեարկության համար անհրաժեշտ պայմաններ՝ ընտրողների ազատ ընտրական իրավունքի իրականացումը ն պաշտպանությունը: -Քվեաթերթիկների գրանցման ցուցակները վարելու, քվեաթերթիկները բաժանելու Ա քվեատուփը հսկելու համար հաշվիչ հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքի բաժանում՝ հանձնաժողովի անդամների միջն:

Քվեարկության կարգը նկարագրված է Կարգի չորրորդ գլխում (կետեր 28-48): Այսպես.

Կարգի 28-րդ կետի համաձայն հոգաբարձուների խորհրդում քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն խորհրդի նիստին մասնակցող բոլոր անդամները՝ հավասար իրավունքով:

Կարգի 29-րդ կետի համաձայն փակ գաղտնի քվեարկություն, կատարվում է քվեարկության համար նախապես տեղադրված խցիկներում:

Կարգի 30-րդ կետի համաձայն` քվեաթերթիկները քվեարկողներին հանձնում է հաշվիչ հանձնաժողովի անդամը: Քվեաթերթիկ ստացողն ստորագրում է ցուցակում` իր անվան դիմաց:

10

Կարգի 31-րդ կետի համաձայն` քվեաթերթիկը ստանալուց հետո խորհրդի անդամը մոտենում է քվեարկության խցիկին: Քվեարկության ընթացքում քվեաթերթիկում խորհրդի անդամի կողմից կատարվող որպես միատեսակ նշագրում սահմանվում է Մ-աձն նշանը: Խորհրդի անդամը քվեարկությունը իրականացնում է քվեաթերթիկում սահմանված լրացման կարգին համապատասխան (տես թիվ 1 ն. 2 հավելվածներում):

Կարգի 34-րդ կետի համաձայն՝ անվավեր են ճանաչվում այն քվեաթերթիկները, որոնցում.

ա) սահմանված կարգով նշում կատարված չէ,

բ) կան սահմանված կարգով չնախատեսված նշումներ, ընդգծումներ, գրառումներ,

գ) մի քանի հավակնորդների առկայությամբ նշում է կատարվել երկու Ա (կամ) ավել հավակնորդի օգտին:

Կարգի 35-րդ կետի համաձայն` քվեարկությունն ավարտելուց անմիջապես հետո առանձին սենյակում հաշվիչ հանձնաժողովն իրականացնում է ձայների հաշվարկում:

Կարգի 36-րդ կետի համաձայն՝ քվեաթերթիկն անվավեր ճանաչելու մասին որոշումը կայացնում է հաշվիչ հանձնաժողովը:

Կարգի 37-րդ կետի համաձայն՝ քվեարկության արդյունքներով հանձնաժողովը կազմում է երկու օրինակից արձանագրություն: (Արձանագրության ձնը սահմանված է նույն կարգի թիվ 3 հավելվածում):

Կարգի 39-րդ կետի համաձայն՝ արձանագրությունը ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի նախագահը ն անդամները:

Կարգի 40-րդ կետի համաձայն` հաշվիչ հանձնաժողովի նախագահը հրապարակում է փակ գաղտնի քվեարկության արդյունքները ն հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում հետնյալ արձանագրություններից մեկը՝

1) մրցույթում հաղթող ճանածելու մասին,

2) քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ն կրկնակի քվեարկություն անցկացնելու մասին,

3) քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու մասին:

Կարգի 41-րդ կետի համաձայն՝ քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվում այն հավակնորդը, որը ստացել է խորհրդի ընդհանուր կազմի ձայների կեսից ավելին:

Կարգի 43-րդ կետի համաձայն` խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ հաստատում է հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը, քվեարկության արդյունքները ն ընդունում համապատասխան որոշում:

Կարգի 46-րդ կետի համաձայն՝ ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կարգի 47-րդ կետի համաձայն՝ քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվում ընթացակարգային խախտումների դեպքում՝ խախտման վերաբերյալ համապատասխան արձանագրության դեպքում:

Վկայակոչված իրավակարգավորումներից հետնում է, որ Հիմնադրամի ռեկտորի ընտրության կարգը մշակելու, այն հաստատելու, ընտրությունը կազմակերպելու ն ընտրության մասին որոշում ընդունելու իրավասությունը վերապահված է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին, որը հանդիսանում է Հիմնադրամի կառավարման մարմին: Ռեկտորի ընտրության վերաբերյալ Խորհրդի որոշումը հաստատում է «Կառավարությունը: Հոգաբարձուների

11

խորհուրդը ռեկտորի ընտրությունը կազմակերպում ն անցկացնում է բաց մրցույթով, փակ գաղտնի քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր ձայների պարզ մեծամասնությամբ:

Նան Հիմնադրամի կանոնադրության հիման վրա մշակված Կարգով տարբերակվել են ռեկտորի ընտրության մրցույթի անցկացման երկու խումբ պայմաններ: Առաջին խումբ պայմանները վերաբերում են թեկնածուների առաջադրման կարգին ն մրցույթին մասնակցելու պայմաններին, երկրորդ խումբ պայմանները վերաբերում են մրցույթի ընթացակարգին, այսինքն՝ սահմանում են ընտրության ընթացակարգային մանրամասները:

Անդրադառնալով Կարգով ամրագրված՝ ռեկտորի ընտրության գործընթացին վերաբերող ընթացակարգային կարգավորումներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք, ըստ էության, վերաբերում են ընտրության աշխատակարգին, դրա կազմակերպմանը ն անցկացմանը, որոշումների նախապատրաստմանն ու ընդունման գործընթացին, այսինքն՝ բացահայտում են ընտրութան գործընթացի իրականացման ձնը, փուլերի հաջորդականությունը, ժամկետները, կարգը: Ընթացակարգային կանոնակարգումների կանխավարկածն այն է, որ սահմանված կանոնները պետք է գործեն, դրանք պետք է անվերապահորեն կատարվեն ն պահպանվեն գործընթացի մասնակիցների կողմից:

Միաժամանակ, սակայն, Կարգով ըստ էության բացահայտված չեն այն կանոնները, որոնք համարվում են ընթացակարգային, ինչպես նան տարբերակված չեն յուրաքանչյուր խախտման համար վրա հասնող կոնկրետ ն որոշակի հետնանքները: Հետնաբար ընթացակարգային կանոնի խախտման բնութը նե դրանից բխող հետնանքները բացահայտելու համար անհրաժեշտ է որոշել խախտման ուղղակի ազդեցությունը գործընթացի վրա` նկատի ունենալով, որ Կարգով սահմանված` Հիմնադրամի ռեկտորի ընտրության գործընթացին վերաբերող կարգավորումների ոչ բոլոր խախտումներն են հանգեցնում կամ կարող են հանգեցնել քվեարկության արդյունքների անվավեր ճանաչման: Մասնավորապես՝ կարող են հանդիպել նան այնպիսի պայմաններ, որոնք իրենց էությամբ ձնական են, ն այդ խախտումներից ոչ բոլորն են, որ մրցույթի անցկացման ու արդյունքների ամփոփման տեսանկյունից էական ազդեցություն ունեն կամ կարող են ունենալ: Էական ազդեցություն ունեցող խախտումների թվին են դասվում միայն այն կանոնների խախտումները, որոնք թեկնածուի ընտրության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար որոշիչ նշանակություն ունեն ն (կամ) այնքան էական են, որ առանց այդ կանոնների պահպանման անհնար է արժանահավատորեն որոշել իրենց ընտրություն, Օ։:կատարած անձանց՝ հոգաբարձուների խորհրդի անդամների իրական կամքը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ իրավական որոշակիություն ապահովելու տեսանկյունից քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու իրավական հետնանքը ցանկացած ընթացակարգային կանոնի խախտման դեպքում կիրառելն արդարացված չէ ն խաթարում է ընտրության բնականոն ընթացքը: Հետնաբար քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուն հանգեցնում են ռեկտորի ընտրությանը վերաբերող նորմերի այնպիսի խախտումները, որոնք էական ազդեցություն են ունեցել կամ կարող էին ունենալ նշված հարցի վերաբերյալ կայացված վերջնական որոշման վրա: Ըստ այդմ, քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ է՝

-` ընթացակարգային խախտման ազդեցություն ունենալը (անհաղթահարելի բնույթ ունեցող խախտում) ընտրության արդյունքների վրա,

12

- ընթացակարգային էական խախտումն ամրագրող արձանագրության առկայությունը:

Այսինքն՝ ընթացակարգային էական խախտման իրավական հետնանքն այդպիսի խախտումն ամրագրող արձանագրության առկայության դեպքում գաղտնի քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումն է, քանի որ այլ իրավական հետնանք Կարգով նախատեսված չէ: Ուստի Օ6Վճռաբեկ դատարանի համոզմամբ ռեկտորի ընտրության գործընթացի՝ Կարգով ամրագրված ընթացակարգային կանոնի խախտում թույլ տրված լինելու դեպքում դատարանները պետք է գնահատման առարկա դարձնեն այդ խախտման ազդեցության ծավալը՝ յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքների հետազոտման միջոցով պարզելով, թե արդյոք այդպիսի խախտումն իր բնույթով ն հետնանքներով խաթարել է (կարող էր խաթարել) մրցույթի օրինական ընթացքը, ազդել է (կարող էր ազդել) թեկնածուների հավասար հնարավորությունների ապահովման, մրցակցության, արդարության, թափանցիկության կամ որոշման օբյեկտիվության վրա, ինչն էլ իր հերթին ազդել է (կարող էր ազդել) մրցույթի արդյունքների վրա: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գործի փաստական հանգամանքները լրիվ, օբյեկտիվ ն բազմակողմանի հետազոտելուց ու խախտման բնույթը, ծանրությունը ն հետնանքները գնահատման առարկա դարձնելուց հետո միայն դատարանը կարող է որոշել՝ կիրառել Կարգի 47-րդ կետով նախատեսված իրավական հետնանքը, թե՝ ոչ՝ արդարացնելով ամբողջ գործընթացը չեղարկելու իրավական հետնանքի կիրառումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն Օէ'՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու նե գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայություը Ա բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով: Հետազոտման նշված նպատակն իրացվում է գործով ներկայացված ապացույցներն անմիջականորեն ընկալելու, դրանց բովանդակությունը վեր հանելու, մեկ ապացույցը մյուսի հետ համեմատելու, ներկայացված ապացույցների միջն եղած հակասությունները վեր հանելու, այլ կերպ ասած՝ ապացույցներն առանձին-առանձին ու իրենց համակցությամբ ստուգելու Ա ապացույցների ամբողջական համակարգ կառուցելու միջոցով:

Ապացույցների հետազոտումը դատական ապացուցման կենտրոնական փուլն է, որի կարնորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատարանը վճիռը կարող է հիմնավորել միայն սահմանված դատավարական կարգով հետազոտված ապացույցներով:

Ապացույցների գնահատումն ապացուցողական գործունեության եզրափակիչ տարրն է, որի միջոցով որոշվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող ն ապացուցման

13

ենթակա փաստի հաստատված կամ հերքած լինելու, ինչպես նան վիճելի մնալու լինելու հարցը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ առանց ապացույցների գնահատման հնարավոր չէ պատկերացնել դրանց ձեռք բերման, հավաքման, հետազոտման ն դատական ակտի կայացման ողջ գործընթացը: Ապացույցների գնահատումը որպես տրամաբանական գործընթաց իր դրսնորումն է գտնում դատավարական գործողություններում ն ենթարկվում է իրավական կարգավորման, իրավական նորմերի ներգործության: Ապացույցների գնահատումն ունի ներքին (տրամաբանական ն արտաքին (իրավական) կողմեր: Ապացույցների գնահատման տրամաբանական կողմն այն է, որ դատական ապացուցման ողջ ընթացքում դատարանը վերլուծում է ապացույցների վերաբերելիությունը, դրանց թույլատրելիությունը Ա արժանահավատությունը, փաստերի վերաբերյալ տեղեկությունները միավորում է ձեռք բերված ապացույցների ընդհանուր համակարգի մեջ, որը հաստատում կամ հերքում է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Ապացույցների գնահատման իրավական կողմը դրսնորվում է հետազոտված ապացույցների իրավաբանական որակման ն դատավարական պատշաճ ձնակերպման մեջ (տես Ռոբերր Ռայան Դիկին ընդդեմ «Թեղուտ» ՓԲԸի թիվ ԵԴ/15069/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.03.2023 թվականի որոշումը):

Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու՝ դրանց արժանահավատությունը ն. բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական Ա հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (րես Տիգրան Հովհաննիսյանն ըեդդեմ Անթրանիկ Բողոսսյանիի ն Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը):

Քաղաքացիական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որնէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետնանքները, ըստ էության, հանգում են հետնյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որնէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն -իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տես Գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Դիմելով դատարան՝ Դավիթ Ղազարյանը պահանջել է 01.03.2021 թվականին (երկրորդ փուլ մարտի 15-ին) տեղի ունեցած Հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները ճանաչել անվավեր ն որպես հետնանք՝ անվավեր ճանաչել Հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին Կառավարության 03.05.2021 թվականի թիվ 703-Ա որոշումը:

14

Որպես հայցի փաստական հիմնավորում հայցվորը հայտնել է, որ 01.03.2021 թվականին տեղի է ունեցել ռեկտորի ընտրություն, որի արդյունքում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել բավարար քանակությամբ՝ 17 ն ավելի կողմ ձայներ, թեկնածուներից առավելագույն ձայներ հավաքած Գոռ Վարդանյանի համար նշանակվել է երկրորդ փուլ, որը տեղի է ունեցել 15.03.2021 թվականին: -Քվեարկության արդյունքում քվեաթերթիկներից երեքում առկա "/ նշանը սահմանված կարգով նշված չլինելու հիմնավորմամբ հաշվիչ հանձնաժողովի անդամներից երեքը հրաժարվել են ստորագրել քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, այդուհանդերձ, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը հաստատվել է, երկրորդ փուլի արդյունքում հաղթող է ճանաչվել Գոռ Վարդանյանը: Մինչդեռ ռեկտորի ընտրության քվեարկության արդյունքներով կազմվող (քվեաթերթիկների հաշվարկման) արձանագրությունը պետք է ստորագրեն հաշվիչ հանձնաժողովի նախագահը ն անդամները, ինչն անվավեր է դարձնում նշված արձանագրությունը, քանի որ բոլոր անդամների ստորագրության առկայությունը վավերության նախապայման է, ն որնէ բացառություն նախատեսված Հէ:

Գործի քննության ընթացքում պատասխանողներ Հիմնադրամի ն Նախարարության ներկայացրած` գրավոր դիրքորոշումները նունական են վճռաբեկ բողոքների բովանդակությանը:

Գործի քննության ընթացքում հարցաքննված վկաների ցուցմունքների վերաբերյալ հայցվոր Դավիթ Ղազարյանը ներկայացրել է գրավոր դիրքորոշումներ, որոնցով, ի թիվ այլնի, հայտնել է, որ վկաների ցուցմունքներից ու գործում առկա տեսաձայնագրություններից ակնհայտ է, որ Կարգով նախատեսված պայմանների արդեն ներկայացված խախտումներին ավելացավ ընդհանուր բնույթի ընթացակարգային այն խախտումը, որ Խորհրդի նախագահը գտնվել է գաղտնի քվեաթերթիկների հաշվարկի համար նախատեսված փակ սենյակում, իրականացրել է գործողություններ, որոնք ազդել են քվեաթերթիկները վավեր կամ անվավեր ճանաչելու գործընթացի վրա:

Դատարանը 22.09.2022 թվականին ն 27122022 թվականին ապացուցման պարտականությունը բաշխելու ու փոփոխելու մասին որոշումներ է կայացրել ն որպես գործի լուծման համար նշանակություն ունեցող ու ապացուցման ենթակա արձանագրել է նան՝

9 «Հիմնադրամի ռեկտորի ընտրությունն

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 փետրվարի, 2026 թ.
Գործի #:
ԵԴ/13674/02/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել